«Դավիթ Քերական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
 
'''Դավիթ Քերական''', Դավիթ Մեկնիչ (ծնունդի և մահվան թվականները անհայտ են), 5-6-րդ դարերի հայ քերական։ Երբեմն նույնացվում է [[Դավիթ Անհաղթ]]ի հետ։ Մեզ է հասել նրա «Մեկնություն քերականին» աշխատությունը։ Ի տարբերություն Դիոնիսիոսի[[Դիոնիսոս|Դիոնիսիոս]]<nowiki/>ի, նա հակված է դեպի ռացիոնալիզմը և հանդես է եկել որպես «քերականական արվեստի» բանական հիմունքների ջատագով։
 
== Կենսագրություն ==
Մարդկային բնության մեջ առանձնացնում է երկու կողմ՝ «ոգի բանական» և «մարմին գործնական», որոնք լինում են [[բարի]], միջակ և չար։ Քննելով բարու դրսևորումները՝ կանգ է առնում «քերթողական արվեստի» վրա, որի մեջ է մտցնում նաև քերականությունը։ Տառ և գիր տերմինները նա զանազանում է իրարից՝ նշելով, որ տառը վերացական Էէ, մինչդեռ գիրը նրա շոշափելի պատկերն է, մարմնավորումը։ Որակական տարբերություններ է գտնում ձայների միջև և զանազանում կենդանիների ու առարկաների ձայները մարդկայինից։ Ապա որոշում է բաղաձայն ու ձայնավոր հնչյունները, տառը նմանեցնում մարդկային մտքին, իսկ նրա հարաբերությունը ձայնավորներին ու բաղաձայններին՝ մտքի հարաբերությանը մարմնի անդամներին։
 
== Մշակումները ==
Տող 13.
# ըստ բնաձայնության կամ առարկան հիշեցնող հնչյունակազմի՝ ճնճղուկ։
 
Դավիթ Քերականը տարբերում է բառն ու բան և սահմանում դրանք։ Բառը համարում է բանի նվազագույն մասը, որի մեջ միտքն այնպես կատարյալ չի արտահայտվում, ինչպես բանի մեջ։ Նշում է նաև չափածո և արձակ խոսքի միջև եղած տարբերությունները։ ԱնցնևլովԱնցնելով խոսքի մասերի գոյացմանը՝ սահմանափակվում է միայն անվան ու բայի առաջնայնության խնդրով։ Խոսքի մասերը սահմանելիս առաջ է քաշում իրերի ու երևույթների իմացական տարբերակման հարցը, սահմանում գոյականը, բայը, մակբայը, դերանունն են, նշում դրանց առանձնահատկությունները։ Արվեստը բաժանելով երեք տեսակի՝ չար, միջակ, բարի, վերջինիս հատուկ գծերը տեսնում է հոգևոր երգ-երաժշտության մեջ։ Նկատի ունենալով երաժշտության հուզական բնույթն ու ներգործման ուժը, երաժշտությանը վերաբերող իր ասույթներում աշխատում է ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի երաժշտությունը և ում պետք է ծառայի։
 
== Գրականություն ==