«Ռատլամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր}} '''Ռատլամ''' ({{lang-hi|रतलाम}}, {{lang-en|Ratlam}}), քաղաք հնդկական Մադհյա Պրադեշ նահ...»:
(Տարբերություն չկա)

15:19, 30 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Ռատլամ (հինդի՝ रतलाम, անգլ.՝ Ratlam), քաղաք հնդկական Մադհյա Պրադեշ նահանգում, Մալավա շրջանում։ Վարչական կենտրոնը՝ Ռատլամ շրջանն է։

Բնակավայր
Ռատլամ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես50 կմ²
ԲԾՄ487 մետր
Բնակչություն273 892 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ7412
Փոստային դասիչ457001
Ռատլամ (Հնդկաստան)##
Ռատլամ (Հնդկաստան)

Աշխարհագրություն և կլիմա

Ծովի մակարդակից գտնվում է 487 մետր բարձրության վրա[1], Բհոպալ քաղաքից մոտ 303 կմ արևմուտք։

Ռատլամայի կլիման բնութագրվում է որպես արևադարձային կիմա։ Ամառը սկսվում է մարտի կեսերից և կարող է հատկապես շոգ լինել ապրիլին և մայիսին, որը բնութագրվում է ծայրահեղ խոնավությամբ: Մուսոնների սեզոնը սկսվում է հունիսի վերջերից, այդ ժամանակ միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 26°С։ Ձմեռը սկսվում է նոյեմբերի կեսերից, կլիման բավականին մեղմ է և չոր։ Ամառային ջերմաստիճանը կարող է հասնել 48-50°C, իսկ ձմեռային ջերմաստիճանը իջնում է մինչև 2°C։ Տարեկան միջին տևողությունը․ 890-790 մմ։

Բնակչություն

2011 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 264 810 մարդ, որոնցից 139 766 տղամարդիկ են և 134 126 կանայք։ Գրագիտության մակարդակը՝ 87,89 % (93,15 % տղամարդիկ և 82,44 % կանայք)։ Իսկ մինչև 6 տարեկան երեխաները կազմում են՝ 10,7 %։

2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում էր 221 267 մարդ[2]։ Գրագիտության մակարդակը՝ 75 % (80 % տղամարդիկ և 69 % կանայք)։ Տղամարդիկ կազմում են 52 %, իսկ կանայք՝ 48 %։ Իսկ մինչև 6 տարեկան երեխաները կազմում են՝ 13 %։

Տրանսպորտ

Ռատլամը կարևոր երկաթուղային հանգույց է։ Քաղաքի կայարանը՝ Հնդկաստանի ամենաշատ զբաղված կայարաններից մեկն է։ Միացված է Ինդաուր քաղաքին, № 79 ազգային երկաթուղով։ Նման ուղղություններով կատարվում է կանոնավոր ավտոբուսային սպասարկում ինչպես Ուդայպուրում, Բանսվարանում, Նիմուչում, Ինդորիում և Բհոպալում։

Տեսարժան վայրեր

Քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բիլպեքշվարայի տաճարը, որը կառուցվել է X-XI դարերում և նվիրված է Շիվա աստծոն[3]։ Ռատլամի շրջանում կա ևս 10 տաճար:

Ծանոթագրություններ

  1. «Ratlam, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013-09-14-ին.
  2. «Census of India 2001: Data from the 2001 Census, including cities, villages and towns. (Provisional)». Census Commission of India. Արխիվացված է օրիգինալից 2004-06-16-ին. Վերցված է 2007-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «PLACES OF DEVOTION AND OF TOURIST INTEREST». Արխիվացված է օրիգինալից 2013-12-27-ին.