«Պուտապարտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Պուտապարտի''', քաղաք [[Հնդկաստան]]ի [[Անդհրա-Պրադեշ]] նահանգի Անանտապուր շրջանում: Քաղաքի հիմնական տեսարժան վայրը վարդապետ Սաթյա Սայի Բաբայի մենաստանն է (աշրամ): Աշրամի ստեղծումը հսկայական խթան հաղորդեց տեղական տնտեսության զարգացմանը՝ այն հյուրանոցների, շենքերի, ռեստորանների և խանութների ցանցի ընդլայնման տեսքով, որոնք հիմնականում այցելում են այդտեղ եկող ուխտագնացները։
 
Պուտապարտի հիմնական լեզուներն են՝ [[Տելուգու (լեզու)|տելուգուն]], [[թամիլերեն]]ը, [[Կաննադա (լեզու)|կաննադան]], [[անգլերեն]]ը և [[հինդի]]ն<ref name="путтапарти1"/>:
 
== Կլիմա ==
Պուտապարտիի կլիման ընդհանուր առմամբ տաք է և չոր է ամբողջ տարվա ընթացքում<ref name="путтапарти1">[http://www.srisathyasai.org.in/Pages/AshramInfo/prasanthi_intro.htm Sri Sathya Sai Central Trust, Prasanthi Nilayam<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>։ Ջերմաստիճանը ամռանը տատանվում է 34°C-42°C (93F-108F), իսկ ձմռանը՝ 22°C-27°C (71F-80F) միջև<ref name="saiorg"/>։ Տաք ամիսներն են՝ մարտից մինչև հուլիս, իսկ ավելի ցուրտմեղմ ամիսիները` նոյեմբերից մինչև հունվար<ref name="путтапарти1" />:
 
Հարավարևմտյան մուսոնը կարևոր դեր է խաղում կլիմայի որոշման գործում: Հյուսիսարևելյան մուսոնը բերում է ընդհանուր տեղումների շուրջ մեկ երրորդը: Թեթև տեղումներ կարելի է սպասել հուլիս և օգոստոս ամիսներին, այնուհետև հոկտեմբերից մինչև դեկտեմբեր<ref name="saiorg">[http://www.sathyasai.org/ashrams/prasanthi/climate.html Prasanthi climate<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: