«Նեգրոիդ ռասա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
 
Հարավաֆրիկյան ռասայի հետ ազգակցական կապը հաստատող հավաստի գտածոներն ամենայն հավանականությամբ վերաբերում են հոլոցենի դարաշրջանին։ Հավանաբար այդ տիպի ձևավորման վրա ազդել են մեկուսացված պայմանները սառցային մաքսիմումի ժամանակ՝ 25ից մինչև 16 հազար տարի առաջ, երբ Աֆրիկայի հարավի մեծ մասը եղել է անապատային ու կյանքի համար ոչ պիտանի և հյուսիսաֆրիկյան պոպուլյացիաներին մեկուսացրել հարավայիններից։ Բուշմենների և, օրինակ, [[հոտենտոտներ]]ի գենետիկական զգալի տարբերությունը հետևանք է գենային դրեյֆի ավելի ակտիվ գործընթացների, որոնք տեղի են ունեցել կոյսանոիդների մոտ նրանց պոպուլյացիայի ոչ մեծ թվաքանակի շնորհիվ, ի տարբերություն, օրինակ, Ավստրալիայի աբորիգենների, որոնք մեկուսացած ապրել են ավելի երկար ժամանակաշրջան, բայց ունեն ավելի քիչ գենետիկական տարբերություններ։ Գոյություն ունի ենթադրություն այն մասին, որ բուշմենների ու հոտենտոտների մեկուսացումը շարունակվել է բավական երկար ժամանակ (շուրջ 75-60 հազար տարի)<ref name="Древнейшие бушмены — спорные и бесспорные"/>։
 
Կենտրոնաաֆրիկյան ռասայի ծագման վերաբերյալ կան մի քանի վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն՝ [[պիգմեյներ]]ն ունեն հնագույն ծագում (ձևավորվել են ավելի քան 40 հազար տարի առաջ), ինչպես նաև ըստ այդ վարկածի՝ բավական վաղ է տեղի ունեցել պիգմեյների բաժանումն արևմտյան ու արևելյան խմբերի (մոտավերապես 18 հազար տարի առաջ), ընդ որում՝ արևմտյան պիգմեյների՝ հյուսիսից եկած նեգրոիդների հետ ձուլումը հերքվում է։ Ըստ այլ վարկածի, որը նույնպես հաստատում է պիգմեյների հնագույն ծագումը, համարվում է, որ արևմտյան և արևելյան խմբերի բաժանումը տեղի է ունեցել բավական ուշ՝ 5-ից մինչև 3 հազար տարի առաջ։ Ըստ մեկ այլ վարկածի՝ ենթադրվում է, որ պիգմեյները կազմում են մի պոպուլյացիա, որ շուրջ 4-5 հազար տարի առաջ առանձնացել են երկրագործներից և վերադարձել հավաքչությանը, ընդ որում՝ արևմտյան խմբերը ձևավորվել են այդ նույն ժամանակ արևելյան խմբերի՝ արևմուտք տեղափոխվելու և դրաննից հետո նեգրական ռասայի խմբերի հետմետիսացման արդյունքում։ Որոշ ուսումնասիրողներ առաջ են քաշում պիգմեյների արևմտյան և արևելյան խմբերի անկախ ծագման վարկածը, ինչը, նրանց կարծիքով, հնարավորություն է տալիս առանձնացնել ոչ թե նեգրիլների մեկ, այլ երկու ռասա<ref name="Происхождение центральноафриканской (пигмейской) расы"/>։
 
== Ծանոթագրություններ ==