«Նեգրոիդ ռասա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
== Փոքր ռասաներ ==
Նեգրոիդ ռասայի կազմում առանձնացվում են նեգրական, կենտրոնաաֆրիկյան և հարավաֆրիկյան փոքր ռասաները։ Երբեմն հարավաֆրիկյան ռասան, որի հիմնական ներկայացուցիչներն են [[Բուշմեններ|բուշմեններն]] ու [[հոտենտոտներ]]ը, դիտարկվում է որպես մարդկային մեծ ռասաներից մեկը{{sfn|Алексеева, Богатенков, Дробышевский|2004|с=161}}։ Դրանից բացի ավանդական դասակարգումներում (օրինակ՝ Վիկտոր Բունակի դասակարգման մեջ) նեգրոիդ ռասայի կազմում ներառվում է նաև մելանեզիական ռասան, որը նեգրոիդ մեծ ռասայի արևելահասարակածային (Օվկիանիայի) ճյուղն է և հակադրվում է արևմտահասարակածային (աֆրիկյան) ճյուղին, որի կազմի մեջ մտնում են նեգրական, կենտրոնաաֆրիկյան և հարավաֆրիկյան ռասաները<ref name="БРЭ. Негроидная раса"/><ref>{{книга|автор=|заглавие=Схема расовой классификации человечества В. В. Бунака в статье И. В. Перевозчикова «Расы человека»|ссылка=https://bigenc.ru/media/2016/10/27/1235248861/28350.jpg|издание=Пустырник — Румчерод|ответственный=|место={{М.}}|издательство=«Большая российская энциклопедия»|год=2015|страницы=257—259|серия=Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов; 2004—, т. 28|isbn=978-5-85270-365-1|ref=}}</ref>{{sfn|Алексеева, Богатенков, Дробышевский|2004|с=165—166}}։
 
== Ծագում ==
«Նեգրոիդյան» որոշ հատկանիշներ (մասնավորապես պրոգնատիզմ) ունեցող հնագույն գանգը Նազլեթ Հաթեր 2-ն է, որ գտնվել է Հարավային Եգիպտոսում և 40-35 տարեկան է<ref>{{cite web|url=http://antropogenez.ru/zveno-single/262/|title=Достающее звено. «Протонегроиды»|author=Дробышевский С. В.|authorlink=|date=2017|editor=|format=|work=|pages=|location=|publisher=Antropogenez.ru|accessdate=|lang=|description=|ref=|archiveurl=http://archive.li/VXEb|archivedate=2017-12-30}}{{проверено|30|12|2017}}</ref>։ Միևնույն ժամանակ, հնագույն գտածոները, որոնք կարելի է վերագրել նեգրոիդներին, վերաբերում են ավելի ուշ ժամանակների (18-12 հազար տարեկան) և հայտնաբերվել են գերազանցապես Հյուսիսային Աֆրիկայում։ Այդ ժամանակաշրջանի մի շարք գտածոներ, որոնք ունեն նեգրական ռասային բնորոշ հատկանիշներ, գտնվել են նաև Հասարակածային Աֆրիկայում, բայց նրանց դասակարգումը դժվար է գտածոների մասնակի լինելու պատճառով։ Նեգրական ռասայի ժամանակակից տարբերակը հավանաբար ձևավորվել է [[հոլոցեն|հոլոցենից]] ոչ վաղ (շուրջ 11 հազար տարի առաջ)<ref name="Происхождение негрской расы"/>։
 
Հարավաֆրիկյան ռասայի հետ ազգակցական կապը հաստատող հավաստի գտածոներն ամենայն հավանականությամբ վերաբերում են հոլոցենի դարաշրջանին։ Հավանաբար այդ տիպի ձևավորման վրա ազդել են մեկուսացված պայմանները սառցային մաքսիմումի ժամանակ՝ 25ից մինչև 16 հազար տարի առաջ, երբ Աֆրիկայի հարավի մեծ մասը եղել է անապատային ու կյանքի համար ոչ պիտանի և հյուսիսաֆրիկյան պոպուլյացիաներին մեկուսացրել հարավայիններից։ Բուշմենների և, օրինակ, [[հոտենտոտներ]]ի գենետիկական զգալի տարբերությունը հետևանք է գենային դրեյֆի ավելի ակտիվ գործընթացների, որոնք տեղի են ունեցել կոյսանոիդների մոտ նրանց պոպուլյացիայի ոչ մեծ թվաքանակի շնորհիվ, ի տարբերություն, օրինակ, Ավստրալիայի աբորիգենների, որոնք մեկուսացած ապրել են ավելի երկար ժամանակաշրջան, բայց ունեն ավելի քիչ գենետիկական տարբերություններ։ Գոյություն ունի ենթադրություն այն մասին, որ բուշմենների ու հոտենտոտների մեկուսացումը շարունակվել է բավական երկար ժամանակ (շուրջ 75-60 հազար տարի)<ref name="Древнейшие бушмены — спорные и бесспорные"/>։
 
== Ծանոթագրություններ ==