«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
Ամբողջ երկրով մեկ պալատի արդյունավետության բարձրացման համար երկրորդական դատական գործընթացները 1665 թվականին տեղափոխվեցին երկրի ծայրամասային շրջաններ։ Միջնադարյան իշխանությունները պահպանելու իշխանների փորձերը վերջանում են մահապատրով։ Թագավորական քննությունից փախչողները ենթարկվում էին մահապատժի, նրանց տիրույթները բռնագավվում էին, քանդվում էին տները, իսկ անտառները կտրվում էին։ Հաճախ ազնվականությանը իջեցնում, նվաստացնում էին և ուղարկում էին գյուղական վայրեր աշխատանքի։ Սակայն այս ամենով հանդերձ՝ [[Լուի 14]]-րդը համարվում էր ազնվականության կողքին կանգնած և նրա շահերը պաշտպանող թագավոր։
 
[[Լուի14]]-րդի օրոք փոխվեց նաև գյուղացիների նկատմամբ իրականացվող հարկային քաղաքականությունը։ Իջեցվեցին հարկերը, որը իշխանություններին ստիպեց նոր եկամուտի աղբյուրներ որոնել, որը դրվեց ֆինանսների գլխավոր վերահսկիչ [[Ժան Բատիստ Կոլբեր]]ի վրա (1619-1683)։ Ծագումով բուրժուա [[Կոլբեր]]ը ազնվականության հլու հպատակն էր։ ֆինանսական վիճակը երկրում կայունացնելու համար ձգտում էր բարձրացնել և զարգացնել կաիտալիստականկապիտալիստական արտադրանքը և առևտուրը։ Սակայն այս բոլորը կարող էին պետությանը եկամուտներ տալ ավելի ուշ։ Դրան գումարած ավելանում էին թագավորական ծախսերը։ Մանուֆակտուրաներից շատերը ի վիճակի չէին սեփական միջոցներով գոյատևել և պետք է օգնություն ստանային պետությունից։ 1664 թվականին այս ամենի համար հատկացվում էր մեկ միլիոն լուիդոր գումար։ [[Լուի 14]]-րդի կառավարման տարիներին մի քանի անգամ շրջանառության մեջ դրվեցին նոր ոսկե և արծաթե դրամներ։
 
[[Լուի 14]]-րդի օրոք (ինչպես [[Հենրիխ 4]]-րդի և [[Ռիշելիե]]յի ժամանակ) արգելվեց [[Ֆրանսիա]]յից ոսկի դուրս հանելը այն պատճառով, քանի որ այն հարստացնում էր իր թշնամական երկրները և իրենք՝ գնորդներն էլ չէին կարողանում [[Ֆրանսիա]]յից ոսկի գնել, որովհետև դրանց վրա դրվեցին բավականին մեծ հարկեր։