«Կոնստանտին Շուվալով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Կոնստանտին Շուվալով''' ({{lang-ru|Константи́н Ви́кторович Шува́лов}}, {{Ա...»:
(Տարբերություն չկա)

07:56, 29 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Կոնստանտին Շուվալով (ռուս.՝ Константи́н Ви́кторович Шува́лов, դեկտեմբերի 12, 1953(1953-12-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կոնստանտին Շուվալով
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 12, 1953(1953-12-12) (70 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան
Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Կենսագրություն

1976 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1976 թվականից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։ Տիրապետում է պարսկերեն, պուշտու, գերմաներեն և անգլերեն լեզուներին։

  • 1993-1994 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հարավային և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի կառավարման պետի տեղակալ։
  • 1994-ից 1997 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ։
  • 1997 թվականից մինչև 2001 թվականն Իրանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2001 թվականի մայիսի 1-ից մինչև 2005 թվականի մարտի 30-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրեն։
  • 2005 թվականի մարտի 30-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը Բոսնիա և Հերցեգովինայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2009 թվականի սեպտեմբերից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ նախագահ՝ Քաղաքակրությունների միության հետ փոխներգործությամբ։

Դիվանագիտական աստիճան

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հոկտեմբերի 2)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի դեկտեմբերի 31)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի հունիսի 2)[7]

Ծանոթագրություններ

  1. Указ Президента Российской Федерации от 06.06.1997 г. № 560 «О назначении Шувалова К. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Иран»
  2. Указ Президента Российской Федерации от 08.02.2001 г. № 138 «О Шувалове К. В.»
  3. Указ Президента Российской Федерации от 30.03.2005 г. № 365 «О назначении Шувалова К. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Боснии и Герцеговине»
  4. Указ Президента Российской Федерации от 01.09.2009 г. № 993 «О Шувалове К. В.»
  5. Указ Президента Российской Федерации от 04.10.1994 г. № 1978 «О присвоении Шувалову К. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  6. Указ Президента Российской Федерации от 30.12.1996 г. № 1787 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 02.07.2003 г. № 716 «О присвоении Шувалову К. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ