«Օգնություն:Ողջույն, նորեկներ»–ի խմբագրումների տարբերություն

*ինչ կանոններով է գործում նախագիծը

ûÛÛÛæŪŪŪŪ

[[Վիքիփեդիա]] [[հայերեն]] [[հանրագիտարան]]ը, ինչպես ընդհանրապես ամբողջ Վիքիփեդիա նախագիծը, անընդհատ զարգացման մեջ է, ուստի որոշակի նյութերի բացակայությունը պետք է դիտել ոչ թե որպես թերություն այլ՝ զարգացման հնարավորություն: Շատ հոդվածներ կիսատ են և ստույգ հղումների կամ վերակազմակերպման կարիք ունեն։ Տեքստերում բազմաթիվ տառասխալներ, հնարավոր է նաև ուղղագրական, քերականական և ոճական սխալներ լինեն։ Մի՛ վրդովվեք։ Դուք ինքներդ կարող եք շտկել նկատած սխալները, թարգմանել տեքստեր և հարստացնել հոդվածները, ինչպես նաև նոր հոդվածներ նախաձեռնել։ Պետք է միայն մի քիչ ժամանակ տրամադրել խմբագրման գործիքների և մասնակցության կանոնների հետ ծանոթանալու համար։ Մասնակցությունը այնքան հեշտ է ու կլանիչ, որ անկասկած ձեզ մոտ ցանկություն կառաջանա անմիջապես ուղղել որևէ տառասխալ կամ բացթողում, իսկ կես ժամից նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես կտոգորվեք ինքնուրույն հոդված գրելու ցանկությամբ։ Հավատացե՛ք, որ առաջին ամենափոքր ներդրումից հետո կրկին վերադառնալու ցանկությունը ուղղակի անհաղթահարելի կլինի։ Բոլոր նորեկներին խրախուսում ենք մասնակցել նախագծի զարգացմանը և ողջունում բոլորի իմաստալից ու արժեքավոր ներդրումները:

[[Պատկեր:Khmbagrel.jpg|120px right|սեղմեք '''խմբագրել''' հղումի վրա այս հոդվածը փոփոխելու համար]]

Ձեր մասնակցությունը կարող է սկսվել հենց այդ բառից, որի վրա սեղմելով կհայտնվեք հոդվածի թաքնված աշխատանքային էջում։ Սակայն մի° շտապեք, ինչ-որ բան գրել, որովհետև տեքստից բացի այնտեղ բազմաթիվ տարբեր խորհրդանշաններ կտեսնեք, որոնցից յուրաքանչյուրը ներհատուկ ծրագրված գործառնական իմաստ ունի։ Որոշ ժամանակ կպահանջվի մինչև սկսեք ճանաչել և հմուտ օգտագործել բոլորը։ Սակայն դրանց կիրառումն այնքան հեշտ է, որ երբեմն ուղղակի կարելի է կռահել։ Հոդվածներ խմբագրելու ընթացքին ավելի մանրամասն ծանոթանալու համար ընթերցեք [[Վիքիփեդիա:Ինչպես խմբագրել էջը|Ինչպես խմբագրել էջը]] և [[Վիքիփեդիա:Ոճական ուղեցույց|Ոճական ուղեցույց]] հոդվածները:

==Ինչու և ինչպես գրանցվել==
'''Ինչու'''

Գրանցված մասնակցությունը շատ ավելի հարմար է և ունի բազմաթիվ հաճելի առավելություններ: Գրանցվելով դուք կունենաք ձեր ներկայացուցչական էջը, և ձեր բոլոր ներդրումները կգրանցվեն ձեր մասնակցության պատմության մեջ` թույլ տալով ուրիշներին ճանաչել և արժեվորել դրանք: Գրանցվելով ձեռք կբերեք նախագծին մասնակցելու բազմաթիվ այլ հնարավորություններ։ Օրինակ` չարաշահումների կանխման համար ''էջերի վերահսկումը'' թույլատրվում է միայն գրանցված մասնակիցներին, ինչպես նաև ''նկարների ներբեռնումը''։ Ձեր գրանցած մասնակցային անունով կկարողանաք շփվել մյուս մասնակիցների հետ, խորհրդակցել, մասնակցել բանավեճերի, քննարկումների, քվեարկությունների, և ձեր ներդրումների նշանակալիության շնորհիվ կկարողանաք ձեռք բերել կայքի կառավարմանը մասնակցելու այլ իրավունքներ։

'''Ինչպես'''

Գրանցվելու համար սեղմեք էկրանի վերևի աջ մասում գտնվող ''Գրանցվել'' բառի վրա և բացված էջում մուտքագրեք ձեր՝
*Մասնակցի անունը