«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
===Կրոններ===
Չինգիզ խանի կառավարման շրջանում մոնղոլները սկսեցին դավանափոխ լինել՝ ընդունելով գրեթե բոլոր կրոնները, որոնք ժամանակին հայտնի էին՝ [[բուդդայականություն]], [[քրիստոնեություն]], [[իսլամ]] և [[մանիքեություն]]։ Հնարավոր հակամարտություններից խուսափելու համար Չինգիզ խանը ստեղծել է մի ինտիտուտիսնտիտուտ, որը երաշխավորել է կրոնների լիակատար ազատությունը՝ չնայած ինքն անձամբ իրեն [[Շամանություն|շամանության]] հետևորդ էր համարում։ Չինգիզ խանի ղեկավարության շրջանում բոլոր կրոնական առաջնորդները ազատված էին հարկերից և հանրային ծառայությունից<ref>Weatherford. p. 69.</ref>։ [[File:GhazanConversionToIslam.JPG|thumb|alt=Painting of a stylized building, showing Ghazan kneeling and accepting conversion|Պարսկական [[Մանրանկարչություն|մանրանկար]], որտեղ երևում է, թե ինչպես է Քազան խանը [[Բուդդայականություն|բուդդայականությունից]] անցնում [[Իսլամ|իսլամի]]։ ]]
 
Նախապես քոչվորական կենսակերպի պատճառով շատ քիչ տեղեր են եղել, որտեղ հնարավոր էր իրականացնել երկրպագություն։ Սակայն Ուգեդեյ խանի կառավարման շրջանում մոնղոլական մայրաքաղաքում կառուցապատման աշխատանքներ են կատարվել։ Պալատներից բացի Ուգեդեյ խանը հրամայել է հատուկ երկրպագության տներ կառուցել բուդդիստների, մուսուլմանների, քրիստոնյաների և [[Դաոսականություն|դաոսականների]] համար։ Այդ ժամանակի գերակայող կրոններն էին շամանությունը, բուդդայականությունը և թենգրիականությունը՝ չնայած Ուգեդեյի կինը [[Նեստորականություն|նեստորական]] քրիստոնյա էր<ref>Weatherford. p. 135.</ref>։