«Նիկողայոս Ադոնց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 2.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Նիկողայոս Գևորգի Ադոնց''' ('''Տեր-Ավետիքյան''', {{ԱԾ}}), հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր։
 
== Կեղծանուն ==
Գիտնականն իր «Դավիթ Բեկ և Տեր Ավետիքի սերունդը» հոդվածում, որը գրվել է 1937 թվականին Բրյուսելում և առաջին անգամ տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրում` նույն թվականին, հաղորդում է իր Ադոնց ազգանվան հետ կապված հետաքրքիր մի փաստ: Նա հավաստում է, որ իր նախապապը եղել է Դավիթ Բեկի զինակիցներից Տեր Ավետիք քահանան, որի քաջության շնորհիվ առնվեց Զևու բերդը՝ Դավիթ Բեկի ամենանշանավոր հաղթանակը:
 
{{քաղվածք|Ադոնց տան պաշտոնական ազգանունն է Տեր-Ավետիքյան: Այդպես էի կոչվում նաև ես Ս. Էջմիածնի ճեմարանում աշակերտելիս: Երբ հետո ռուսական գիմնազիոն մտա` Թիֆլիսի Երկրորդ գիմնազիոնը, դպրոցի դիվանը, ռուսական սովորությամբ, փոխեց անունս` Տեր-Ավետիքով: Տեսուչը չեխ մարդ էր` Դրբոգլավ, հեռու ռուսամոլությունից: Վստահելով նրա բարյացակամ վերաբերումին` նկատեցի, որ անունս աղավաղել են և չեն ուզում ուղղել: Շատ սառը պատասխանեց, որ տրտունջի տեղը չէ և պետք է հնազանդվել դպրոցական կարգերին: Գիմնազիոն ավարտելիս չուզեցի բնավ, որ վկայականի մեջ Ավետիքով գրեն, որով ընդմիշտ պաշտոնական ձև պիտի առներ և համալսարանում և հետո, ուստի գրեցի Երևան կոնսիստորիա և ստացա վկայաթուղթ, թե Տեր-Ավետիքյան է նույն Ադոնց: Ավարտական քննությունների ժամանակ ես արդեն Ադոնց էի և ոչ Ավետիքով<ref>Նիկողայոս Ադոնց․ Երկեր, հ. Ա, Պատմագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2006, էջ 552։</ref>:|}}
 
Նա բացատրում է նաև, որ Ադոնց տունը Բռնակոթում բնիկ չէ, այլ եկվոր. զանազան փաստերով հիմնավորում է, որ Ադոնց տունն ունի իշխանական ծագում:
 
== Կենսագրություն ==
Նիկողայոս Ադոնցը ծնվել է պատմական Սյունիքի Բռնակոթ գյուղում 1871 թվականի հունվարի 10-ին<ref>Նիկողայոս Ադոնցի մասին կենսագրական փաստեր են հաղորդում Մ. Իշխանը (տե՛ս Ն. Ա դ ո ն ց. Երկեր, հ. Դ, էջ 13), Ա. Չոպանյանը (տե՛ս «Անահիտ», Փարիզ, 1949, թիվ 1, էջ 32-34), Պ. Հովհաննիսյանը (տե՛ս «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 17-18) և շատ ուրիշներ: Ն. Ադոնցի «Հայոց պատմության» I հատորի ֆրանսերեն նախաբանում գիտնականի ծննդյան թվականը նշվում է հետևյալ ձևով. «Պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը ծնվել է 1875-ի հունվարի 23-ին Զանգեզուրի գավառի Բռնակոթ գյուղում (Անդրկովկասի Հայաստան), (Le Proffesseur Nicolas Adontz est né le 23 janvier 1875 dans la village de Bernagoth du district de Zanguezour (Arménie transcaucasienne) p. IX.</ref>: Ավարտել է Տաթևի վանքի դպրոցը, միջնակարգ կրթություն է ստացել Գևորգյան ճեմարանում: Ադոնցը չի ավարտել ճեմարանի լրիվ դասընթացը. 1891 թվականին տեղափոխվել է Թիֆլիս և մեկ տարի անց ընդունվել տեղի ռուսական գիմնազիան, որն ավարտել է յուրացնելով անտիկ դասական լեզուները՝ հունարեն ու լատիներեն:
Նիկողայոս Ադոնցը ծնվել է [[1871]] թվականին Հայաստանի [[Սյունիքի մարզ]]ի [[Բռնակոթ (գյուղ)|Բռնակոթ]] գյուղում ([[Սիսիան]])։ Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ում, այնուհետև՝ 1892-1894 թվականներին [[Թիֆլիս]]ի ռուսական գիմնազիայում։ [[1899]] թվականին ոսկե պարգևանշանով ավարտել է [[Պետերբուրգ]]ի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները։ Աշակերտել է [[Նիկողայոս Մառ]]ին։
 
== Գիտական գործունեությունը ==