«Արքեաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Անցյալում արքեաները դասակարգվում էին [[բակտերիաներ]]ի հետ և անվանվում էին ''արքեոբակտերիա'' կամ ''մոներա'', սակայն այս դասակարգումը այժմ համարվում է հնեցած<ref>{{cite journal |author=Pace NR |title=Time for a change |journal=Nature |volume=441 |issue=7091 |page=289 |year=2006 |month=May |pmid=16710401 |doi=10.1038/441289a|bibcode = 2006Natur.441..289P }}</ref>։ Իրականում արքեաները ունեն առանձին անկախ էվոլյուցիոն պատմություն և կյանքի մյուս ձևերից տարբերվում են իրենց [[կենսաքիմիա]]յով։ Այս պատճառով արքեաները այժմ [[երեք դոմենային համակարգ]]ում առանձնացված են առանձին վերնաթագավորության մեջ։ Երեք դոմենային համակարգում տարբերում են ֆիլոգենետիկորեն առանձին 3 վերնաթագավորություններ՝ '''արքեաներ''', [[բակտերիաներ]] և [[էուկարիոտներ]]։ Իր հերթին արքեան բաժանվում է 4 տիպերի մեջ։ Այս խմբերից առավել լավ են ուսումնասիրված ''Crenarchaeota'' և ''Euryarchaeota'' տիպերը։ Արքեաների կարգաբանությունը դեռևս խրթին է, քանի որ տեսակների մեծամասնությունը լաբորատորիայում ուսումնասիրված չեն, այլ միայն նրանց [[նուկլեինաթթու]]ն հայտնաբերված է արտաքին միջավայրից վերցրած նմուշներում։
 
Արքեաները և բակտերիաները ձևով և չափերով միմյանց շատ նման են, չնայած որ հանդիպում են որոշ արքեաներ, որոնք ունեն տարօրինակ ձև (օրինակ՝ տափակ և քառակուսաձև ''Haloquadratum walsbyi''-ն)։ Արքեաները ունեն այնպիսի [[գեներ]] և [[նյութափոխանակություն]], որով ավելի շատ նմանվում են էուկարիոտներին, քան՝ բակտերիաներին։ Արքեաները կարող են օգտագործել բազմազան էներգիայի աղբյուրներ, որոնք կարող են լինել [[օրգանական միացություն]]ներ ([[ածխաջրեր]]), [[ամոնիում]], մետաղի [[իոն]]ներ և նույնիսկ [[ջրածին]]։ Աղադիմացկուն արքեաները որպես էներգիայի աղբյուր օգտագործում են արևի էներգիան կամ ֆիքսում են ածխածինը։ Սակայն ի տարբերություն բույսերի, անհայտ են արքեաների անյպիսի տեսակներ, որոնք իրականացնում են երկուսը միաժամանակ։ ԱրեաներըԱրքեաները բազմանում են [[անսեռ բազմացում|անսեռ եղանակով]]՝ ուղղակի կիսման միջոցով, հատվածներով կամ բողբոջմամբ։ Ի տարբերություն բակտերիաների արքեաները [[սպոր]]ներ չի առաջացնում։
 
Սկզբնապես արքեաները դիտարկվել են որպես [[էքստրեմոֆիլ]]ներ, որոնք կարող են դիմակայել դաժան պայմաններին, ինչպիսին ջերմային աղբյուրներն են կամ աղի լճերը, սակայն արքեաներ հանդիպում են նաև [[հող]]ում, [[օվկիանոս]]ում, [[ճահիճն]]երում, մարդու [[հաստ աղի|հաստ աղում]] և [[պորտ]]ում<ref name=Dunn>{{cite web|last=Dunn|first=Rob|title=After 2 Years Scientists Still Can't Solve Belly Button Mystery, Continue Navel-Gazing|url=http://blogs.scientificamerican.com/guest-blog/2012/11/07/after-two-years-scientists-still-cant-solve-belly-button-mystery-continue-navel-gazing/|work=Guest Blog|publisher=Scientific American|accessdate=2013 թ․ հունվարի 16}}</ref>։ Արքեաները մեծաքանակ են օվկիանոսներում. [[պլանկտոն]]ում արքեաները կարող են լինել Երկրի վրա հանդիպող ամենաբազմաքանակ խմբերից մեկը։ Արքեաները կարևոր դեր են խաղում [[ածխածնի շրջապտույտ|ածխածնի]] և [[ազոտի շրջապտույտ]]ում։ [[Ախտածին]] կամ [[մակաբույծ]] արքեայի տեսակ դեռևս հստակ հայտնի չէ, արքեաները մեծամասամբ [[մուտուալիզմ|մուտուալիստ]] կամ [[կոմենսալիզմ|կոմենսալիստ]] են։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արքեաներ» էջից