«Երևանի Կամերային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
 
Կամերային թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, [[Մատենադարան]]ի հարևանությամբ։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-01.jpg|left]]
Շքամուտքի դռան ձևավորումը կատարել է հայտնի նկարիչ Բենիկ Պետրոսյանը։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-02.jpg|left]]
Թատրոնի նախասրահի աջ կողմում Ֆելիքս Եղիազարյանի որմնանկարն է, իսկ ջահը՝ Բենիկ Պետրոսյանի ստեղծագործությունն է։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-03.jpg|left]]
Հայելու վրա գրված է. “Այսպիսին ենք մենք պատկերացնում մեր իդեալական հանդիսատեսին”։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-04.jpg|left]]
Երկնագույն սրահ։ Այստեղ տարբեր ժամանակներում ելույթ են ունեցել ջազային կոլեկտիվներ, համաշխարհային մեծության աստղեր՝ Յան Գիլլանը, Չեկասինը, Վիրջինիա Մակդոնալդը, Լևոն Մալխասյանը, Ջիփսի Քինգզը և այլոք։Երկու պատշգամբներում տեղադրված է նկարիչ Սամվել Ղազարյանի “Երաժիշտներ” քանդակագործական կոմպոզիցիան։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-05.jpg|left]]
Երկնագույն սրահի մուտքի աջ կողմում Բենիկ Պետրոսյանի «Հանդիսատեսներ» գեղատեսիլ պաննոն է։
Պոքր էստրադայի վրա, ռոյալի շուրջ “խմբված” սևամորթների ջազային քառյակի, ինչպես նաև պատերի գեղարվեստական ձևավորման աշխատանքների հեղինակն է նկարիչ Ռաֆայել Խաչատուրյանը։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-06.jpg|left]]
Թատրոնի Fe-Պատկերասրահում պարբերաբար անցկացվում են նկարիչների և քանդակագործների ցուցահանդեսներ։ Այս հարմարավետ սրահում, բուխարու շուրջ մշտապես ջերմություն է։Բենիկ Պետրոսյանի “Դաշնակահար”, “Ընկերուհիներ” և այլ քանդակագործական աշխատանքներ լրացնում են սրահի ինտերյերը։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-07.jpg|left]]
“Բիթլզ Club”՝ ոչ մեծ սրճարան, որտեղ ներկայացումների ընդմիջումներին Դուք կարող եք սուրճ վայելել։
[[Պատկեր:Kamerayin tatron-08.jpg|left]]
Վարդագույն սրահում կարող եք ծանոթանալ Կամերային թատրոնի թանգարանի որոշ ցուցանմուշների հետ։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-09.jpg|left]]
Գլխավոր հանդիսասրահում տեղավորվում են մոտ 155 մարդ։ Հարմարավետ բազկաթոռների դիրքը ցանկացած դիտակետից լայն տեսադաշտ է ապահովում։
Բեմը սարքավորված է բարձրորակ ձայնային և լուսային տեխնիկայով, բազմապիսի էֆեկտներով։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-10.jpg|left]]
Երկրորդ հարկում գտնվում է Փոքր դահլիճը՝ դեպի դուրս իր առանձին մուտք-ելքով։ Դահլիճի անկրկնելի դիզայնը բացառիկ ստեղծագործական մթնոլորտ է հաղորդում։ Այստեղ նկարահանվում են հեռուստատեսային ֆիլմեր, հաղորդումներ, իր ներկայացումներն է խաղում Մանկապատանեկան թատրոն-ստուդիան, անցկացվում են ստեղծագործական քննարկումներ, ընդունելություններ։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-11.jpg|left]]
Թատրոնի գրադարանն իր մեջ ներառում է մի քանի հազար գիրք՝ հայտնի կինոգործիչ Հրանտ Վոպյանի ընծան թատրոնին։ “Ռետրո” ոճի կահույքը, պատեֆոնը և 50-ականների այլ տեխնիկան այս սենյակին առանձնահատուկ կոլորիտ են փոխանցում։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-12.jpg|left]]
Երկրորդ հարկի նախասրահը կոչվում է “դերասանական”, որտեղ ներկայացումից հետո հավաքվում են թատերախմբի անդամները։
Այստեղ են գտնվում նաև դերասանական գրիմ-սենյակները և թատրոնի ձայնագրման սրահը։
 
[[Պատկեր:Kamerayin tatron-13.jpg|left]]
Թատրոնի ադմինիստրատիվ մաս։ Միջանցքի երկու թևերում գտնվում են աշխատասենյակները և փորձասրահը։