«Ակսել Բակունց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Կենսագրություն ==
<ref>{{Cite book|url=http://worldcat.org/oclc/1003201754|title=The insects|last=Lanham, Url, 1918- author.|isbn=9788189729424|oclc=1003201754}}</ref>Ծնվել է [[1899]] թվականին, [[հունիսի 13]]-ին [[Գորիս]]ում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը [[1910]] թվականին ընդունվում է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]], որի դասարանային բաժինն ավարտում է [[1917]] թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում [[Զանգեզուր]]ի [[Լոր (Սյունիքի մարզ)|Լոր գյուղում]]։ 1917-1[[918]] թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, [[Արդահան]]ի կռիվներին և [[Սարդարապատի ճակատամարտ]]ին։ Սովորել է [[Վրաստանի տեխնիկական համալսարան|Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում]], ապա մեկնել [[Խարկով]] և [[1923]] թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և [[1924]]-[[1926]] թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-[[1931]] թվականներին՝ [[Երևան]]ում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
 
[[1927]]-[[1928]] թվականներին աշխատել է նաև [[Մաճկալ (թերթ)|«Մաճկալ»]] թերթում։ 1928 թվականին մասնակցել է [[Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ|Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի]] կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «[[Զանգեզուր (ֆիլմ)|Զանգեզուր»]] և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է [[1937]] թվականի հուլիսի 8-ին [[Իոսիֆ Ստալին|Ստալինի]] ցուցումով։