«Հայաստանի կենտրոնական բանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 149.
Կենտրոնական բանկը հիմնական նպատակն իրականացնելիս ձգտում է բարձր պահել իր՝ որպես անկախ կառույցի և Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում գների և ֆինանսական կայունության երաշխավորի հեղինակությունը՝ առաջնորդվելով տնտեսության կայուն զարգացման ապահովման և միջազգային շուկաներին ինտեգրվելու հեռանկարով, ձգտելով ունենալ ֆինանսական ծառայությունների ոլորտում տարածաշրջանային կարևոր դերակատարում։
 
== Կենտրոնական բանկն ու ՀՀՀայաստանի տնտեսությունը ==
Իր խնդիրներն իրականացնելիս Կենտրոնական բանկը համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ։ Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ են տալիս Ազգային Ժողովին և նրա հանձնաժողովներին՝ Կենտրոնական բանկի քաղաքականության մասին։ Երկրի գլխավոր դրամատունը մասնակցում է կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, ինչպես նաև աջակցում է դրանց իրականացմանը, եթե դա չի հակասում Կենտրոնական բանկի խնդիրներին։ Դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում Կենտրոնական բանկը խորհրդակցում է կառավարության հետ։ Բանկի նախագահը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կառավարության բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ։
 
Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և Ազգային ժողովի կանոնակարգ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը։
 
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կենտրոնական բանկի խորհրդի բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ։
 
=== ՀՀ ԿԲ փոխհարաբերությունները ՀՀ պետական մարմինների հետ ===