«Լեդի Չաթըրլիի սիրեկանը»–ի խմբագրումների տարբերություն

վեպ
Content deleted Content added
Նոր էջ ««'''''Լեդի Չաթըրլիի սիրեկանը»''''' անգլիացի գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրեսնի...»:
(Տարբերություն չկա)

18:05, 20 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

«Լեդի Չաթըրլիի սիրեկանը» անգլիացի գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրեսնի վեպն է, որը գաղտնի հրատարակվել է Իտալիայում 1928 թվականին և 1929 թվականին Ֆրանսիայում[1]։ Գրքի առանց գրաքննադատության տարբերակը բացեիբաց չի տպագրվել Միացյալ թագավորությունում մինչև 1960 թվականը, երբ այն «Penguin Books»-ի դեմ անպարկեշտության մեղադրանքով դատավարության հիմք դարձավ։ «Penguin»-ը հաղթեց դատը և արագ վաճառեց գրքի 3 միլիոն օրինակ[1]։ Անպարկեշտ բովանդակության պատճառով գիրքը նաև արգելվում է Միացյալ նահանգներում (1929–59), Կանադայում, Ավստրաիայում, Հնդկաստանում և Ճապոնիայում։ Շուտով գիրքը վատ համբավ է ձեռք բերում իր սյուժեի պատճառով, որտեղ պատմում է աշխատավոր դասակարգի տղամարդու և արիստոկրատ կնոջ ֆիզիկական և էմոցիոնալ հարաբերությունների մասին, ինչպես նաև սեռական տեսարանների լայն նկարագրությունների և այն ժամանակ չտպագրվող հայհոյանքների օգտագործման պատճառով։

Ասում են, որ պատմության համար հիմք է հանդիսացել Լոուրենսի անձնական ընտանեկան դժբախտ կյանքը[2]։

Լոուրենսը ցանկացել է գիրքը անվանել «Քնքշանք» և այդ պատճառով շատ էական փոփոխություններ է կատարել տեքստում և սյուժեում ստեղծագործման ընթացքում։

Սյուժե

1917 թ.: 22-ամյա Կոնստանց Ռեյդը՝ հայտնի արվեստագետի դուստրը, ամուսնանում է սըր Քլիֆորդ Չաթերլիի հետ: Կես տարուց ամուսինը մեկնում է ռազմաճակատ, որտեղից վերադառնում է անդամալույծ: Մարմնի ստորին հատվածը կաթվածահար է: Ապրում է մռայլ կալվածքում, որը շրջապատված է անտառով: Մոտակայքում աշխատավորների ավան է: Քլիֆորդը դարձել է շատ ամաչկոտ: Եվ թեպետ ունի շատ առնական տեսք, առանց Կոնստանցի պրակտիկորեն անօգնական է: Սկսել է գրել պատմվածքներ: Կինը օգնում է նրան: Կոնստանցը ծանր է տանում կիսաայրու իր վիճակը: Նրա տեսքը վատանում է: Հայրը խորհուրդ է տալիս դստերը սիրեկան գտնել:

Ձմռանը կալվածք է գալիս գրող Միքաելիսը: Սա որոշ ժամանակով դառնում է Կոնստանցի սիրեկանը: Բայց դա բոլորովին էլ այն չէ, ինչի կարիքն ունի Կոնստանցի հոգին: Միքաելիսը շատ էգոիստ է, և նրան պակասում է իսկական առնականությունը:

Կալվածքը հաճախ են այցելում գրողները, որոնք օգնում են Քլիֆորդին գովազդել իր փորձերը: Նա ունի որոշակի հաջողություն: Սակայն Կոնստանցը ճնշված է: Քլիֆորդն ասում է, որ դեմ չէ, եթե Կինը երեխա ունենա ուրիշից, պայմանով, որ իրենց մոտ ամեն բան կմնա նախկինի պես:

Զբոսանքներից մեկի ժամանակ Քլիֆորդը ծանոթացնում է Կոնստանցին իրենց նոր անտառապահի՝ Օլիվեր Մելլերսի հետ: Սա 37-ամյա ամուր կազմվածքով տղամարդ է: Եղել է ամուսնացած իրենից մեծ կնոջ հետ, որը դժբախտացրել է նրան: Պատերազմի ժամանակ, երբ Մելլերսը մեկնում է ճակատ, կինը թողնում է նրան:

Կոնստանցը սիրում է զբոսնել անտառում, այնպես որ հաճախ է հանդիպում Մելլերսին: Ռեյդերին հյուր է գալիս Կոնստանցի քույրը, որը համոզում է Քլիֆորդին աղախին վարձել, որպեսզի կինը ստիպված չլինի անվերջ զբաղվել նրանով: Հայտնվում է 60-ամյա միսիս Բոլթոնը, և Կոնստանցի ազատ ժամանակը մեծանում է:

Անտառում հանդիպում է թռչնաբներ պատրաստող Մելլերսին: Անտառապահը կրակ է անում, որպեսզի Կոնստանցը տաքանա: Կոնստանցին դուր է գալիս դիտել, թե ինչպես են ձվերից դուրս գալիս փոքրիկ փասիանները, և նա գալիս է այստեղ նաև հաջորդ օրերին: Սկսում է զգալ, որ ատում է Քլիֆորդին: Նրան ավելի ու ավելի ուժեղ է ձգում անտառը: Մի օր սիրելով փասիանի փոքրիկ ձագին՝ լուռ արտասվում է: Դա շարժում է Մելլերսի սիրտը: Կոնստանցը թուլանում է նրա հետ: Իրեն կին է զգում: Զգում է իրեն սիրված: Նրանց կապը տևում է մի քանի ամիս: Կոնստանցը ուզում է երեխա ունենալ Մելլերսից և ամուսնանալ նրա հետ: Մելլերսին հարկ է պաշտոնապես բաժանվել նախկին կնոջից: Նա զբաղվում է դրանով:

Քլիֆորդի և Կոնստանցի օտարացումն աճում է: Կոնստանցը որոշում է հեռանալ նրանից: Նախ մեկ ամսով հեռանում է քրոջ և հոր հետ Վենետիկ: Իմանում է, որ հղի է և անհամբեր սպասում է երեխայի ծնվելուն: Լուրեր են հասնում, որ Մելլերսի կինը մտադիր չէ բաժանվել ամուսնուց: Ասեկոսեներ են տարածվում Մելլերսի մասին: Քլիֆորդը ազատում է անտառապահին աշխատանքից: Կոնստանցը, վերադառնալով Վենետիկից, որոշում է ապրել Մելլերսի հետ և հեռանալ ամուսնուց: Քլիֆորդի համար այդ լուրը ջախջախիչ է: Նրան հոգեբանորեն օգնում է միսիս Բոլթոնը:

Սիրահարներին միանալու համար հարկ է սպասել ամուսնալուծությանը և կես տարի ապրել առանձին: Կոնստանցը մեկնում է հոր մոտ Շոտլանդիա: Կոնստանցը և Օլիվերը ապրում են բացառապես միավորվելու հույսով[3]:

Թեմատիկա

Վեպում Լոուրենսը գալիս է իր սկզբնական մտքին՝ ևս մեկ անգամ հակվելով անհատի վերածնունդին, որը կարելի է գտնել միայն կնոջ և տղամարդու հարաբերության մեջ։ Սերը և անբնական հարաբերությունները այն թելերն են, որ կապում են վեպը։ Լոուրենսը վեպում ուսումնասիրում է մի շարք տարբեր հարաբերությունների և սիրավեպերի ձևեր։ Ընթերցողը տեսնում է Մելլորսի և իր կնոջ՝ Բերթայի կոպիտ, ծաղրով լի հարաբերությունները։ Նաև ընթերցողը ծանոթանում է Թոմմի Դյուքսի հետ, ով որևէ սիրային արկած չունի, քանի որ չի կարողանում գտնել մի կնոջ, ում մեջ ինքը կհարգեր նրա խելքը և միաժամանակ ցանկալի կհամարեր։

Միտք և մարմին

Ռիչարդ Հոգարթը պնդում է, որ «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպի գլխավոր շեշտադրումը սեռական նկարագրությունները չեն, այլ բարեվարքության և ամբողջականության թեմաները [4]։ Բարեվարքության բանալին մտքի և մարմնի հարակցումն է, քանզի «մարմինը առանց մտքի կոպիտ է, միտքը առանց մարմնի․․․ փախուստ է երկակի էությունից »[5]։ Վեպի կիզակենտրոնը կյանքի՝ ամբողջովին մտքի վրա հիմնված կենսակերպի անկապակցվածությունն է, որը Լոուրենսը հատկապես տեսնում է ժամանակի երիտասարդ արիստոկրատների մոտ, ինչպես օրինակ Կոնստանսի և նրա քույր Հիլդայի երիտասարդ տարիքում ունեցած սիրային արկածների նկարագրություններում․

  Այսպիսով, նրանք տվեցին իրենց պարգևները , յուրաքանչյուրը այն երիտասարդին, ում հետ ունեցել էր ամենախելամիտ և մտերմիկ բանավեճերը։ Բանավեճերը, քննարկումները հրաշալի էին, սիրով զբաղվելը և կապվելը մի տեսակ պարզունակ վերադարձ էին հաճույքին, թեև նույնիսկ մի փոքր հիասթափություն։  

Մտքի և մարմնի հակադրությունը կարելի է տեսնել այն անբավարարվածության մեջ, որ յուրաքանչյուրն ունեցել է իր նախկի սիրային հարաբերություններում, օրինակ Կոնստանսի և իր ամուսնու միջև մտերմության պակասը, կամ Մելլորսի՝ իր կնոջից առանձին ապրելու որոշումը, որը պայմանավորված էր կնոջ կոպիտ սեռային էությամբ[6]։ Այս դժգոհությունները նրանց տանում են դեպի այնպիսի հարաբերություն, որը շատ դանդաղ է կառուցվում և հիմնված է քնքշանքի, ֆիզիկական կրքի և փոխադարձ հարգանքի վրա։ Լեդի Չաթըրլին և Մելլերսը իրենց հարաբերությունների զարգացմանը համընթաց ավելին են իմանում մտքի և մարմնի փոխադարձ կապվածության մասին։ Քոննին պարզում է, որ սեքսը ավելին է, քան մի ամոթալի և հիասթափեցնող ակտ, իսկ Մելլորսը ավելին է իմանում հոգևոր մարտահրավեների մասին, որ գալիս են ֆիզիկական սիրուց։

Դասակարգ

«Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպը նաև տարբեր հայացքներ է ներկայացնում 20-րդ դարի վաղ շրջանի Բրիտանիայի սոցիալական կյանքի մասին։ Սա ամենացայտուն կերպով նկարագրվում է հենց սյուժեում՝ արիստոկրատ կնոջ և աշխատավոր դասի տղամարդու սիրավեպ։ Խավերի միջև պառակտումը ավելի է ընդգծվում, երբ Մելլորսը խոսում է տեղական դերբիշերյան բարբառով։ Քննադատ և գրող Մարկ Շորերը սա որակում է որպես մի բարձրաշխարհիկ կնոջ արգելված սիրո պատմություն, ում գերել է մի «օտարական» ( տղամարդ ավելի ցածր սոցիալական դասից )։ Նա համարում է, որ այս կառուցվածքը տիպիկ է Լոուրենսի գործերին, որոնցում կինը կա՛մ զսպում է իր իմպուլսները, կա՛մ ազատություն տալիս դրանց [7]։ Շորերը նշում է, որ այս երկու տարբերակներն էլ բխում են Լոուրենսի ընտանեկան միջավայրից՝ իր ամուսնությունից, որն էլ դառնում է գրողի ամենասիրելի թեման։

Ռեգբիի և Թևերշալի բնակիչների միջև դասային բաժանում կար։ Այս երկու սոցիալական դասերին իրար էր կապում բուժքույր միսիս Բոլթոնը։ Քլիֆորդը ավելի ինքնավստահ էր գերակայի իր դիրքում, քան Քոննին։

Թևերշալի աշխահանքերում աշխատող բնակիչներրի և ածխահանքերի տիրոջ՝ Քլիֆորդի միջև դժգոհության և փոխադարձ արհամարհանքի նշաններ կային։

Ածխահանքերում աշխատող մարդկանց դժվար կյանքը արդի և տարածված թեմա է Լոուրենսի ստեղծագործություններում, ինչի համար հիմք է ծառայում գրողի կյանքը։ Այս թեման առկա է նաև «Որդիներ և սիրեկաններ» և «Սիրահարված կանայք» վեպերում, ինչպես նաև «Քրիզանթեմի բույրը» պատմվածքում։

Արդյունաբերություն և բնություն

Ինչպես և Լոուրենսի գործերի գորակշիռ մասում գլխավոր թեման բնության կենսականության և հանքերի ու արդյունաբերության մեխանիկանացված մոնոտոնության հակադրությունն է։ Քլիֆորդը ցանկանում է վերազինել հանքերը նոր տեխնոլոգիաներով և որևէ շփում չունի բնության,բնական աշխարհի հետ[8]։ Ի հակադրություն նրան՝ Քոննին հաճախ է գնահատում բնության գեղեցկությունը և նկատում է գեղեցիկ բնության և հանքերի միջև եղած հակադրությունը։ Լեդի Չաթըրլիի բարձր զգայական գնահատանքը տարածվում է ոչ միայն Մելլորսի հետ ունեցած սեռական կապի վրա, այլ նաև բնության վրա։

Մշակութային ազդեցություն

Միացյալ նահանգներում «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպի ազատ հրատարակությունը կարևոր իրադարձություն էր «սեքսուալ հեղափոխության» համար։ Գիրքը ժամանակի ամենաքննարկվող թեման էր։ 1965 թվականին Թոմ Լեհրերը մի երգիծական երգ է թողարկում՝ այն վերնագրելով «Մուր» (Smut), որտեղ երգիչը ուրախությամբ նշում է. «ՈՒմ է պետք ունենալ հոբբի, ինչպիսին են թեննիսը կամ ֆիլատելին/ Ես մի հոբբի ունեմ՝ կարդալ Լեդի Չաթըրլի»։

Ադապտացիաներ

Գրքեր

Սիլիկոնյան հովտում՝ Կալիֆորնիայում, «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վերաներկայացվել է որպես սիրային եռանկյունի ։ Վեպի Լոգան Բելլի «Միսս Չաթըրլին» է, որը հրատարակվել է 2013 թվականի մայիսին[9]։

Կինո և հեռուստատեսություն

«Լեդի Չաթըրլիի սիրեկանը» էկրանավորվել է մի քանի անգամ ․

  • L'Amant de lady Chatterley (1955), գլխավոր դերում Դանիել Դարյոն է։ ԱՄՆ-ում արգելվել է ցուցադրել ֆիլմը, քանի որ այն «դրդում էր ամուսնական դավաճանության» և միայն ցուցադրվել է 1959 թվականից Գերագույն դատարանի որոշմամբ[10]։
  • Edakallu Guddada Mele (Էդակալլու բլրի գագաթին) (1973), հնդկական ֆիլմ է, որը նկարահանվել է «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպի հիման վրա,
  • Sharapancharam (Նետերի անկողին) (1979), հնդկական ֆիլմ է, որը նկարահանվել է «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպի հիման վրա,
  • Lady Chatterley's Lover (1981) Ջասթ Ջեքինի ֆիլմը, գլխավոր դերերում Սիլվիա Կրիսթելը և Նիքոլաս Քլեյը,
  • Lady Chatterley (1993), ԲիԲիՍի հեռուստաընկերության նկարահանած հեռուստասերիալը, գլխավոր դերերում Ջոէլի Ռիչարդսոն,
  • Չաթըրլիի դուստրը (La Figlia di Lady Chatterley) (1995) գրքի իտալական էկրանավորումն է, ռեժիսոր՝ Էմանուելե Գլիսենտի,
  • Milenec lady Chatterleyové (1998) գրքի չեխական էկրանավորումն է, ռեժիսոր՝ Վիկտոր Պոլեսնի,[11]
  • Lady Chatterley's Lover (2015) ԲիԲիՍի հեռուստաընկերության նկարահանած ֆիլմն է, գլխավոր դերերում՝ Հոլիդեյ Գրեինջեր, Ռիչարդ Մեդդեն, Ջեյմս Նորթոն[12]։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին[13]։

Հղումներ

  1. 1,0 1,1 QC, Geoffrey Robertson (2010-10-22). «The trial of Lady Chatterley's Lover». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016-09-06-ին.
  2. Kennedy, Maev (10 October 2006), «The real Lady Chatterley: society hostess loved and parodied by Bloomsbury group», The Guardian, London, United Kingdom, Վերցված է 19 June 2008-ին.
  3. «Դեյվիդ Լոուրենս Լեդի Չաթերլիի սիրեկանը».
  4. Hoggart 1961, էջ. viii.
  5. Hoggart, 1961, էջ viii
  6. Hoggart, 1961, էջ x
  7. Schorer, Mark (1993), «Introduction», Lady Chatterley's Lover, New York: Grover Press, էջ 17.
  8. Ebbatson, Roger (1980). Lawrence and the Nature Tradition: A Theme in English Fiction 1859-1914. Harvester. էջ 44.
  9. Belle, Logan (May 2013). Miss Chatterley. Pocket Star/Simon & Schuster.
  10. Edelstein, David (17 June 2007). «Mariane's Labyrinth: A Mighty Heart is a powerful journey down terror's rat holes. Plus: French erotics and Hollywood piety».
  11. Milenec lady Chatterleyové(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
  12. BBC Արխիվացված 18 Նոյեմբեր 2015 Wayback Machine
  13. «BBC One: Lady Chatterley's Lover». BBC Online. 6 September 2015. Վերցված է 6 September 2015-ին.

Արտաքին հղումներ

Կաղապար:Lady Chatterley's Lover Կաղապար:D. H. Lawrence Կաղապար:Sexual revolution