«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
[[Պատկեր:Nerses.jpg|մինի|Ներսես Մեծ կաթողիկոս]]
 
Պապ թագավորը սկսում է իր գահակալությունը շատ դժվարին ժամանակաշրջանում։ Իր հոր նման նա փորձում էր արշակունյաց խարխուլ գահը նորոգել երկու կարևորագույն սյուների օգնությամբ՝ [[սպարապետություն]] և [[կաթողիկոսություն]]։ [[Սպարապետ]] է դառնում [[Վասակ Մամիկոնյան]]ի որդին՝ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]]ը։ Պապ թագավորը, դիմելով [[Ներսես Մեծ]]ին, կարողանում է վերացնել [[Արշակունիներ|Արշակունյաց]] և Լուսավորչական տոհմերի միջև գտնվող ատելությունը և Ներսես Մեծը նորից սկսում է երևալ արքունիքում։ Մյուս կարևոր ձեռքբերումը, որը պետք է կատարեր Պապ թագավորը՝ ռազմական ուժը մեծացնելն էր։ Իր գահակալման սկզբում հայոց զորքի թիվը հասնում էր ընդհամենըընդամենը 10 հազարի։ Այդպիսի ուժերով անհնար էր դիմագրավել պարսից հսկայական ռազմական ուժին, այդ պատճառով Վաղես կայսրը ուղարկում է մի հռոմեական կայազոր, որը ապահովում էր հայոց խաղաղությունը որպեսզի պարսիկները նորից չավիրեն Մեծ Հայքը։
 
Այս պատճառով [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհը]] դիմում է խորամանկ քայլի և փորձում է դիվանագիտական ուղիներով փպատակեցնել Պապին<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=476}}</ref>, սակայն Պապը՝ չնայած իր տարիքին, հասկանում է, որ Շապուհի հետ դաշինքը Մեծ Հայքի շահերից չէր բխում և մերժում է Շապուհին, սակայն նրան էլ էր դուր գալիս այդ միտքը և նա բանակցությունների ընթացքում Շապուհի համար կատարում է մի շատ հաճո քայլ․ նա սպանել է տալիս Կիրալին և Արտավանին ու գլուները ուղարկում Շապուհին։