«Քասաղ (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Քասաղի ակունքները երեք գետակներ են, որոնցից ձախ օժանդակը՝ [[Քարաղբյուր]], սկիզբ է առնում [[Փամբակի լեռներ]]ի հարավային լանջերից, հոսում նախկին [[Ախուրյանի շրջան]]ով: Աջակողմյան մյուս երկու՝ Դազքենդ և [[Ծաղկահովիտ (գետ)|Ծաղկահովիտ]] օժանդակները սկիզբ են առնում [[Արագած]]ի հյուսիսային լանջերից, հոսում Արագածի շրջանով, մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով, և [[Ռյա Թազա]] գյուղի մոտակայքում միախառնվում աջ կենտրոնական հոսանքին:
 
Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է: Մշտական հոսք ունի սկսած [[Ապարան]]ից, որտեդորտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ: Հոսում է հարավ-արևելյան ուղղությամբ և [[Ապարանի ջրամբար]]ից հարավ, [[Ափնագյուղ]] գյուղից արևելք թեքվում է դեպի հարավ և, աջից իր մեջ առնելով [[Գեղարոտ (գետ)|ԳեղարոոԳեղարոոտ]] վտակը, մտնամմտնում է [[Քասաղի կիրճ]]ը: Առավել ջրառատ և սրընթաց է Քասաղի միջին հոսանքը, հատկապես [[Աշտարակ]]ի և [[Օշական]]ի մոտերքում, որտեղ գետի հովիտը մինչև 200 մ բարձր հասնող խոր ձոր է: Օշական գյուղից ցած՝ Քասաղը դուրս է գալիս [[Արարատյան դաշտ]] և, աջից իր մեջ ընդունելով [[Ամբերդ (գետ)|Ամբերդ]] վտակը, գետաբերանային մասում բաժանվում է մի քանի բազուկների ևձախիցև ձախից միանում է [[Սևջուր]]ին:
 
Ստորին հոսանքում՝ [[Արարատյան դաշտ]]ի սահմաններում, Քասաղի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասաղը իսպառ ցամաքում է։
 
== Աշխարհագրություն ==
Քասաղն ունի 89 կիլոմետր երկարություն<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|131}}</ref>, ավազանը՝ 1480 կմ:²։ Նրա մեջ թափվող վտակներից ամենաջրառատը [[Ամբերդ (գետ)|Ամբերդն]] է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կարևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակածկուտակված ձյունը, որորը սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։
 
Քասաղի ջրերը ամբարվում են [[Ապարան]]ի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։
 
Սնումը ձնանձրևային է (76 %), հորդանամ է ապրիլ-հունիս ամիսներին: ԳլխափտԳլխավոր վտակներն են Գեդարոտը, [[Շաղվարդ (գետ)|Շաղվարդը]] և Ամբերդը: Ջուրը մաքուր է, նախկինում ձկնառատ էր: Քասաղի վրա կառուցված Ապարանի ջրամբարի ջրերը օգտագործվում են ոռոգման համար: Դեռևս XIV դ առաջին կեսին Ագիգբեկյան իշխանական տոհմի ներկայացուցիչ Ագիգբեկ Ա-ն Քասաղից ջրանցք է հանել: Գետի վրա կան քարե գեղեցիկ կամուրջներ. Աշտարակի (հին՝ 1644 թ և նոր ու մեծ՝ 1955 թ), [[Օշականի կամուրջ|Օշականի մոտ]] (XVII դ), Էջմիածնի հյուսիս-արևմտյան կողմում (մինչև 1833 թ կանգուն է եղել) Քասաղը հիշատակում է [[Մովսես Խորենացի]]ն՝ ''Քասաղ, Քարսահղ, Քսադ'' ձևերով: [[Ղևոնդ Ալիշան|Ղ. Ալիշանը]] Քասաղ անունը առաջացած է համարում ''Քարսահ'' ձևից: Քասաղը V դ-ում ունեցել է [[Սևջուր]] գետից անկախ ընթացք և հոսել է [[Վաղարշապատ]]ի միջով: Հետագայում հունը գնալով փոխվել Լէ դեպի արմ: Ոմանք [[Կորյուն]]ի հիշատւսկած ''Ռահ'' գետը նույնացնում են նաև Քասաղի հետ: 1834 թ Քասաղը վարարել և քշել-տարել է [[Հովհանավանք]]ի Անապատը: Քասաղի ձորում կան պաշտպանության համար հարմարեցված քարայրեր: Ակունքների շրջանում պահպանվել են Տրդատ թագավորին վերաբերող մի հունարեն արձանագրությանարձանագրություն և հեթանոսական մեհյանի մնացորդներ<ref>{{Գիրք:ՏԲ5|307}}</ref>։
 
== Պատկերասրահ ==