«Ոսկու տենդ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39.
 
Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու: Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով: Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում: Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը որոնվում է ոստիկանության կողմից: Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ: Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն:
[[Պատկեր:TheGoldRush.jpg|thumb|left|200px|Դրվագ ֆիլմից.<br />կոշիկը որպես կերակուր]]
 
Փոթորիկը շարունակվում է օրերով և խրճիթի երեք բնակիչները ուժասպառ են լինում սովից: Սև Լարսենը հեռանում է խրճիթից, որպեսզի առաջինը գտնի կորած ոսկին: Չառլին ու Մեծ Ջիմը մնում են նույն տեղում և սովից սկսում են խանգարվել: Սև Լարսենը ճանապարհին երկու ոսկեհանների է սպանում, որոնք գտել էին ոսկին, և գանձի հետ փախչում:
 
Տող 67.
 
== Հետաքրքիր փաստեր ==
[[Պատկեր:The gold rush 09.jpg|thumb|200px|Դրվագ ֆիլմից.<br />«կարկանդակների պարը»]]
* «Ոսկու տենդ» ֆիլմը՝ Չառլի Չապլինի միակ կատակերգությունն է, որը հանվել է նախորոք պատրաստ սցենարով:
* Նկարահանման մի օրվա ընթացքում, հատուկ վարձակալվել էին 2500 թափառաշրջիկներ, որոնք պետք է ոսկեհաններին խաղային: