«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
[[Պատկեր:Leontiy korennoj.jpg|thumb|left|Ֆրանսիացի զինվորները փրկում են ռուս զինվոր Լեոնտիյ Կորեննոյի կյանքը իր արիության համար:]]
 
[[Լիբերվոլկվից]]ը մեծ գյուղ էր հարմար դիրքով, որը պաշտպանում էին Մարշալ [[Ժակ Մակդոնալդ|Մակդոնալդ]]ը և Գեներալ [[Ժակ Լորինստոն|Լորինստոն]]ը մոտ 18.000 զորքով: [[Յոհան ֆոն Կլենաու]]ի ավստրիական IV կորպուսը 24.000 զորքով հարձակվեց գյուղի վրա, որոնց սատարում էր Պրիթի 10-րդ բրիգադը (4,550) և Զիտենի 11-րդ բրիգադը (5,365): Ավստրիացիների գրոհը ստիպեց ֆրանսիացիներին թողնել գյուղը ծանր մարտերից հետո, սակայն հակագրոհով վերանվաճեցին գյուղը: Ռուս Գեներալ Վյուրտեմբերգը աչքի ընկավ իր խիզախությամբ, երբ իր զորքերը տարավ ուղիղ կրակի միջով: Այս ժամանակ [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոն]]ը հրամայեց Գեներալ [[Անտուան Դրուո|Դրուո]]յին ձևավորել գումարտակ 150 թնդանոթով Գալովի բարձրունքումբարձունքում{{sfn|Chandler|1966|p=928}}: Այս գումարտակը կարողացավ շարքից հանել ռուսական II կորպուսը` ստիպելով պրուսական գումարտակներին օգնության հասնել ննրանցնրանց{{sfn|Chandler|1966|p=929}}:
 
Այժմ ճեղքը բացված էր, ինչպես Նապոլեոնն էր ցանկանում և Մարշալ [[Յոախիմ Մյուրատ|Մյուրատ]]ը անցավ գրոհի 10.000 ֆրանսիական, իտալական և սաքսոնական հեծելազորով{{sfn|Chandler|1966|p=929}}: Սակայն Մյուրատը չկարողացավ ճիշտ կառավարել այսպիսի մեծաթիվ հեծելազորը և խախտվեցին շարքերը, ինչից օգտվեցին ռուս, պրուսացի և ավստրիացի հեծելազորայինները և Մյուրատը ստիպված էր նահանջել մինչև հրանոթների տեղակայման վայրեր, որտեղ նրանց փրկեցին Ֆրանսիայի Գվարդիայի Դրագունները: Երիտասարդ գվարդիականները ուղարկվեցին դուրս մղելու դաշնակիցներին և Նապոեոնի համար ճեղք բացելու համար: Նրանք վերանվաճեցին Լիբերվոլկվիցը և Վաչաուն, սակայն դաշնակիցների հակագրոհից հետո, որին մասնակցում էին ռուս գվարդիականները, ավստրիացիները և ռուս կազակները, նորից հետ մղեցին ֆրանսիացիներին: Հարավային ճակատում, չնայած Նապոլեոնը տարածքներ նվաճեց, այնուամենայնիվ չկարողացավ ճեղքել դաշնակիցների պաշտպանական գծերը<ref name=autogenerated2 />: