«Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Male Smoking by Country.png|256px|մինի|Ծխող տղամարդկանց տոկսն ըստ երկրի]]
[[Պատկեր:Sigaret.jpg|մինի|Վառված ծխախոտի գլանակ]]
'''Ծխախոտի ազդեցությմմվվնննննննննննննննննննննննհյհհգունըազդեցութունը առողջության վրա''', հիմնականում պայմանավորված է [[ծխախոտ]]ի մեջ [[մարդ]]ու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող [[նիկոտին]]ի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։ [[Համաճարակաբանություն|Համաճարակաբանական]] ուսումնասիրությունը հիմնականում կենտրոնացել է թութունի ծխելու վրա, որն ուսումնասիրվել է ավելի քան սպառման որևէ այլ ձև։
 
Թութունը [[Հայաստան]]ում մահվան պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջնային ռիսկի գործոնն է<ref>http://www.emergency.am/am/Specialist?id=1539</ref><ref>http://www.internews.am/Anti-Smoking%20Campaigns</ref> և կանխելի մահվան գերագույն պատճառը աշխարհում<ref>http://www.who.int/tobacco/mpower/mpower_report_full_2008.pdf</ref>: Թութունի օգտագործումը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է դառնում, և ծխելը [[միոկարդի ինֆարկտ|սրտի կաթվածների]], [[ուղեղի կաթված]]ների, [[քրոնիկական թոքային կառուցվածքային հիվանդության]], [[էմֆիզեմա]]յի, և [[քաղցկեղ]]ի (հատկապես [[թոքի քաղցկեղ]]ի, [[խռչակի քաղցկեղ|խռչակի և բերանի քաղցկեղ]]ների, և [[ենթաստամոքսային քաղցկեղ]]ի) հիմնական ռիսկի գործոն է։ Թութունը նաև ծայրամասային անոթային հիվանդության և հիպերլարվածության պատճառ է դառնում, որոնք առաջանում են թութունի հետ շփման ժամանակից և դեղաբաժնից։ Ավելին՝ թութունով լցրած ծխախոտների միջի ավելի բարձր [[ձյութ]]ի (tar) բաղադրությունը ավելացնում է այս հիվանդությունների ռիսկը։ [[Զարգացող երկրներ]]ում վաճառվող ծխախոտները սովորաբար ավելի բարձր ձյութի բաղադրություն են ունենում, և ավելի հավանական է, որ ֆիլտրացված չլինեն՝ այս շրջաններում ավելացնելով թութունին վերաբերող հիվանդությունների դիմաց խոցելիությունը<ref>Nichter, M., and E. Cartwright. 1991. Saving the children for the tobacco industry. Medical Anthropology Quarterly 5 (3):236-256.</ref>: