«Ավտոմատ միջմոլորակային կայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ավտոմատ միջմոլորակային կայան''' (հապավումը՝ ԱՄԿ), անօդաչու [[տիեզերական սարք]], նախատեսված միջմոլորակային [[տիեզերական տարածություն|տիեզերական տարածության]] մեջ թռիչքների համար ([[Երկիր|Երկրի]] [[ուղեծիր|ուղեծրից]] դուրս), որը կատարում է նախանշված նպատակների իրականացնում։
 
Այն դեպքում, երբ [[Արհեստական արբանյակներ|Երկրի արհեստական արբանյակ]]ներ արձակել են մի քանի տասնյակ երկրներ, ավտոմատ միջմոլորակային կայաններով հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ բարդ տեխնոլոգիաների տիրապետում են ընդամենը մի քանի երկրներ՝ [[ԽՍՀՄ]]/[[Ռուսաստան]], [[ԱՄՆ]], [[Եվրոպա]]/[[Եվրոպական տիեզերական գործակալություն|ԵՏԳ]], [[Ճապոնիա]], [[Չինաստան]], [[Հնդկաստան]]։
 
Ընդ որում դեպի [[Մարս (մոլորակ)|Մարս]], [[Վեներա (մոլորակ)|Վեներա]] և գիսաստղեր ԱՄԿ-ներ կարողացել են ուղարկել միայն առաջին չորսը, դեպի [[աստերոիդ]]ներ՝ միայն ԱՄՆ-ն, Եվրոպան և Ճապոնիան, դեպի [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի]], [[Ուրան (մոլորակ)|Ուրան]] և [[Նեպտուն]]՝ միայն ԱՄՆ-ը, իսկ դեպի [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտեր]] և [[Սատուրն (մոլորակ)|Սատուրն]] մոլորակները թռիչքներ են կատարվել ԱՄՆ-ի կողմից ԵՏԳ մասնակցությամբ։