«Հոտառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Հոտառություն''', շրջապատող միջավայրի քիմիական նյութերի որոշակի հատկության՝ հոտի ընկալումը մարդու և կենդանիների կողմից հոտառության օրգանների միջոցով։ Հոտառության, համի հետ միասին, կազմում է [[օրգանիզմ]]ի քիմիական զգայաընկալումը՝ քեմոռեցեպցիան։ Շրջապատող միջավայրում հոտավետ նյութերը առկա են նվազագույն քանակությամբ, դրանք հանդես են գալիս որպես որոշակի իրերի և երևույթների ազդանշան, սակայն իրենք իրենց երբեք չեն կարող օգտակար կամ վնասակար լինել օրգանիզմի համար։ Հոտավետ նյութերը ցամաքային կենդանիների հոտառության օրգաններին են հասնում [[օդ]]ի հոսանքով (գոլորշու ձևով) կամ դիֆուզիայի ճանապարհով։ Ջրային կենդանիների համար «հոտավետ» նյութեր կարող են լինել ջրում լուծված չցնդող նյութերը, որոնք սովորաբար զուրկ են հոտից։ Հոտառության դերը, ինչպես նաև հոտառության օրգանների զարգացման աստիճանը, զանազան կենդանիների մոտ խիստ տարբեր են։ Օրինակ, [[կաթնասուններ]]ին բաժանում են մակրոսմատիկների, որոնց հոտառությունը լավ է զարգացած (շուն, կրծողներ և այլն), միկրոսմատիկների հոտառությունը թույլ է (փոկ, բեղավոր կետ, մարդանման կապիկներ), և անոսմատիկների, որոնք հոտառության բնորոշ օրգաններ չունեն (ատամնավոր կետեր)։ Հոտառությունը կարևոր է կերի ընտրության, հայթայթման, որսին հետապնդելու և թշնամուց խույս տալու համար։ Բնակավայրը գտնելու, հակառակ սեռի ներկայացուցչին փնտրելու և ճանաչելու գործում կարևոր նշանակություն ունեն հատուկ խումբ կազմող հոտավետ նյութերը՝ ֆերոմոնները, որոնք ամբողջովին պայմանավորում են միջատների վարքագիծը։ Հոտառությունը պակաս կարևոր չէ նաև մարդու կյանքում, չնայած հոտառության օրգաններն այստեղ աչքի չեն ընկնում իրենց զարգացածությամբ։ Հոտառությունը մեծ նշանակություն ունի սննդի, օծանելիքի արտադրության աշխատողների, համտեսների (դեգուստատոր) համար։ Հղիության շրջանում հոտառությունը կարող է սրվել և առաջացնել տհաճ, աղավաղված զգայություն, իսկ տարեց մարդկանց մոտ այն նվազում է։ Հոտառական զգայությունը խանգարվում կամ անհետանում է քթի լորձաթաղանթի բորբոքումների, հատկապես օզենայի, գլխուղեղի որոշ բաժինների վնասման և ուռուցքների ժամանակ։ Հոտավետ նյութերի քանակությունն անսահման մեծ է։ Չկան քիմիական երկու տարբեր նյութեր, որոնք ունենան բացարձակ նույն հոտը։
 
<!-- Հոտառություն-, հոտի զգացողությունզգացողությունը, որոշման ունակությունը օդում ցրված նյութերի հոտըհոտն զգալու ունակությունը (կամ ջրում լուծված-կենդանիների համար, որոնք ապրում են այնտեղ) [աղբյուրը չի նծվում 3144 օր]:
 
Ողնաշարավորների մոտ հոտառական օրգանը հանդիսանում է հոտառական էպիթելը, որը տեղակայված է քթի խոռոչում, քթային վերին ռունգում:
 
Այն նյութերը, որոնք գոլորշիացման փուլից են անցել մասնագիտացված ընկալիչների հոտառության էպիթելի բջիջների մակերեսին, առաջացնում են նրանց մոտ գրգռվածություն: Նյարդային ազդակները հոտառության նյարդերով հասնում են հոտառական ընկալիչներին, իսկ այնուհետև ենթակեղևային կենտրոններ և վերջապես գլխուղեղի հոտառության կենտրոն՝կենտրոն (քունքային բիլթ) և այնտեղ վեր են լուծվումվերլուծվում: Հոտառության էպիթելը, նյարդերը և գլխուղեղի հոտառության կենտրոնները ձևավորում են հոտառական վերլուծիչը:
 
Հոտառության առաջացում շատ կարևոր նշանակություն ունեցավ կաթնասունների էվոլուցիայում։ Կաթնասունների հոտառություն։