'''Կավիճ''', թույլ կապակցված, սպիտակ, մանրահատիկ ապար։ Կազմված է, գլխավորապես, [[կոկոլիտոֆորիդ]]ների ([[պլանկտոն]] [[ջրիմուռ]]ներ) և [[ֆորամինիֆեր]]ների ([[արմատոտանիներ]]) կալցիտային մնացորդներից։ Հիմնական բաղադրամասը [[կալցիտ]]ն է (90-99 %)։ Առկա են նաև այլ միներալներ՝ մոնտմորիլոնիտ, հիդրոփայլարներ, պիրիտ, օպալ և այլն։ Բնորոշ է վերին կավճի համար։ Մեծ հզորության նստվածքները տարածված են [[էմբա]] գետից ([[Ղազախստան]]) մինչև [[Մեծ Բրիտանիա]]։ Հանքավայրեր կան [[ԽՍՀՄ]] տարածքում ([[Բրյանսկ]]ի, [[Բելգորոդ]]ի, [[Ուլյանովսկ]]ի մարզեր), [[Ֆրանսիա]]յում, Մեծ Բրիտանիայում, [[Դանիա]]յում։ Օգտագործվում է [[կիր|կրի]], [[պորտլանդցեմենտ]]ի, դպրոցական կավճի պատրաստման համար, որպես [[կաուչուկ]]ի լցանյութ։
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=281}}
[[Կատեգորիա:Նյութեր]]
[[Կատեգորիա:Նստվածքային ապարներ]]
'''Նյութը չի գտնվել'''{{Անավարտ|Ֆուտբոլ=Չի գտնվել}}