«Քիմիական զենքի արգելման կազմակերպություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կազմակերպություն}} '''Քիմիական զենքի արգելման կազմակերպություն''', միջազգային կազմակ...»:
 
No edit summary
Տող 17.
=== Տեխնիկական քարտուղարություն ===
Տեխնիկական քարտուղարությունը օգնում է կոնֆերանսին և գործադիր խորհրդին իրենց գործառույթները կատարելու համար: Տեխնիկական քարտուղարությունն իրականացնում է Կոնվենցիայով նախատեսված պահպանման ստուգման միջոցառումները, ստանում և համակարգում է մասնակից պետությունների սկզբնական և տարեկան տվյալները (քիմիական զենքի պաշարների, արտադրության նախկին օբյեկտների մասին տեղեկություններ և այլն)։ Տեխնիկական քարտուղարության կազմի մեջ մտնում են գլխավոր տնօրենը (նշանակվում է գործադիր խորհրդի երաշխավորությամբ մասնակից պետությունների խորհրդաժողովով), որը նրա ղեկավարն ու գլխավոր վարչական աշխատակիցն է, տեսուչները և այլ քաղաքական-վարչական և տեխնիկական անձնակազմը։
 
== Քիմիական զինաթափում ==
2004 թվականի սկզբի դրությամբ մասնակից պետությունների 95%-ը ներկայացրել է իր տվյալները ՔԶԱԿ-ում։ Վեց պետություններ հայտարարել են այն մասին, որ իրենք քիմիական զենքի պաշարներ ունեն (Ալբանիա, Հնդկաստան, Լիբիա, Ռուսաստան, ԱՄՆ և մեկ այլ մասնակից պետություն, որը ցանկացել է, որ իր անունը չնշվի ՔԶԱԿ պաշտոնական փաստաթղթերում): Ընդհանուր առմամբ այդ պաշարներն ունեցել են մոտ 70 հազար տոննա տարբեր տեսակի թունավոր նյութեր։ Դրանցից նյարդապարալիտիկ թունավոր ննյութերը կազմել են 63 %՝ VX (28%), զարին (22%), Զոման (13%), մաշկային-թարախապալար (հիմնականում իպրիտ և լյուիզիտ) 35%։
 
13 պետություններ հայտարարել են կոնվենցիային կամ նախկինում քիմիական զենքի արտադրության հզորությունների (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չինաստան, Ֆրանսիա, Հնդկաստան, Լիբիա, Իրան, Ճապոնիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Հարավսլավիա և այլ մասնակից պետությունում) անդամակցության պահին գոյություն ունեցող 64 օբյեկտների մասին:
 
2004 թվականի սկզբին մասնակից պետությունների կողմից հայտարարվել է քաղաքացիական քիմիական արդյունաբերության 5466 օբյեկտ, որոնք ընդգրկվում են քիմիական արդյունաբերության ստուգման ռեժիմի ընդգրկման, ինչպես նաև կոնվենցիայում պարունակվող ցանկերում ընդգրկված քիմիկատների փոխանցման ոլորտում:
 
1997 թվականից մինչև 2004 թվականի սկիզբը ՔԶԱԿ-ն ավելի քան 8 հազար տոննա թունավոր նյութեր է ոչնչացրել 4 պետություններում, որոնք հայտարարել են իրենց մոտ քիմիական զենքի պաշարների առկայության մասին: 2003 թվականի ապրիլի 29-ին Ռուսաստանը կատարեց Կոնվենցիայով նախատեսված I կարգի քիմիական զենքի ոչնչացման առաջին փուլը՝ ոչնչացնելով 400 տոննա թունավոր նյութեր (ընդհանուր պաշարների 1 տոկոսը) Սարատովի մարզի Գորնի շրջանում՝ ոչնչացման ռուսական Առաջին օբյեկտում: