«Ռոբերտ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 69.
}}
 
'''Ռոբերտ Սեդրակի Քոչարյան''' ({{ԱԾ}}), [[հայեր|հայ]] պետական, քաղաքական գործիչ, [[Հայաստան]]ի երկրորդ և [[Արցախ]]ի առաջին նախագահ<ref group="Ն">Քոչարյանի նախագահ դառնալուց առաջ Արցախում ի պաշտոնե առաջին դեմք համարվում էր ԼՂՀ ԳԽ նախագահը, ԼՂՀ ԳԽ առաջին նախագահը եղել է [[Արթուր Մկրտչյան (քաղաքական գործիչ)|Արթուր Մկրտչյան]]ը։</ref>, [[Արցախի հերոս]]։ Կալանավորված է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով<ref>{{Cite web |url=https://www.azatutyun.am/a/30019270.html |title=Դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին}}</ref>։
 
== Կենսագրություն ==
Տող 99.
[[Պատկեր:Armenian Presidential Elections 2008 Protest Day 11 - 1205AM Shahumyan Square Police frontline closeup.jpg|մինի|Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը]]
2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո բնակչության մի զգալի հատված, համաձայն չլինելով նախագահական ընտրությունների հրապարակված տվյալներին, որոնց համաձայն նախագահի պաշտոնում ընտրվել է [[Սերժ Սարգսյան]]ը, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսում է շուրջօրյա բողոքի հանրահավաքներ։ 10 օր անց՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ոստիկանական ուժերի ստորաբաժանումները հարձակում են սկսում [[Երևանի Ազատության հրապարակ|Ազատության հրապարակ]]ում տեղադրված վրաններում քնած<ref>[http://www.asparez.am/news-hy/marti_mek_3_spanutyan_depqi_bacahaytum-hy/ Մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառմամբ երեք սպանություններն, ըստ էության, բացահայտված են]</ref> շուրջ 700-1000 մարդկանց վրա։ Այդ ընթացքում տեղի են ունենում բախումներ, որոնց ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստանում տասնյակ քաղաքացիներ։ Առավոտյան ժամը 11։00–ին Ազատության հրապարակը ամբողջությամբ գտնվում էր ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ ցուցարարները [[Հյուսիսային պողոտա]]յով ու հարակից փողոցներով տեղափոխվել էին [[Շահումյանի անվան պուրակ (Երևան)|Շահումյանի անվան հրապարակ]]։ Այստեղ կարճ ժամանակում նրանց են միանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք հասարակական տրանսպորտից ու շինարարական պարագաներց արագորեն բարիկադներ են կառուցում։ Ոստիկանների ու ցուցարարների միջև սկսվում են ընդհարումներ, որոնց ընթացքում ոստիկանական ուժերը կիրառում են տարբեր տեսակի հրազեն, իսկ ցուցարարները՝ քարեր, փայտե ու երկաթե ձողեր։ Մինչ երեկո տևած լոկալ ընդհարումները մութն ընկնելուն պես վերաճում են զանգվածային բախումների, որի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում հրազենային, մեկ տասնյակը՝ սպանվում, այդ թվում մեկ ոստիկան։ Մինչ այդ՝ արդեն երեկոյան, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս ոստիկանության վերահսկողությունից, ու հնարավոր է ցուցարարները արդեն հայտնվեն նախագահական նստավայրի մոտ, դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և երկրում հայտարարում արտակարգ դրություն 20 օր ժամկետով<ref>[http://araratnews.am/%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BC%D5%A5%D5%AA%D5%AB%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/ Արտակարգ դրության ռեժիմ Երևանում]</ref><ref>[https://www.a1plus.am/23347.html ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ]</ref>։ Ըստ որոշ աղբյուրների՝ ուժային կառույցների կազմում էին ընդգրկվել նաև Հայաստանի իշխանամետ մեծահարուստների ([[Գագիկ Ծառուկյան]], Սամվել Ալեքսանյան, [[Սուրիկ Խաչատրյան]] և այլն) անձնական թիկնապահական ստորաբաժանումները<ref>[http://www.aravot.am/2014/03/16/441070/ Անդրանիկ Քոչարյանը՝ ՊՆ-ից 2008-ի մարտի 1-ին հանդերձանք հատկացնելու ցուցակի վերջին մեկնաբանությունների մասին]</ref>։ Արդեն առավոտյան ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ ԱԱԾ–ին, ՀՀ ԶՈՒ–ին ու նրանց կազմում ընդգրկված անձնական թիկնապահական ստորաբաժանումներին հաջողվել էր ցրել բողոքավոր ցուցարարներին։
 
== Կալանավորում և վերադարձ ակտիվ քաղաքականություն ==
Կալանավորված է «Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքով<ref>{{Cite web |url=https://www.azatutyun.am/a/30019270.html |title=Դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին}}</ref>
 
==Քոչարյանի ընտանիքը==