«Սիրիական ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

չ (կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
Արդեն 2013 թ․ նոյեմբերին երկրի հյուսիսային շրջաններում հռաչկվեց քրդական ինքնավարությունը։ 2014 թվականին ընդունվեց ինքնավար մարզի ժամանակավոր սահմանադրությունը: Առանձին տեսակետների համաձայն՝ «արաբական գարունը» խթանեց նաև «քրդական գարնանը»։ Արդյունքում, Սիրիայի քրդերը, չլինելով քաղաքականապես և սոցիալապես կազմակերպված, իսկ աշխարհագրորեն տարանջատված, նոր լիցքեր ստացան՝ քրդական պետականության ստեղծման համար<ref>{{Cite book|url=http://worldcat.org/oclc/847246474|title=The Kurdish spring : geopolitical changes and the Kurds|last=editor.|first=Ahmed, Mohammed M. A., author, editor. Gunter, Michael M., author,|isbn=9781568592725|oclc=847246474}}</ref>։
 
Մտահոգվելով քրդերի առաջխաղացման հեռանկարից Թուրքիան, «Եփրատի վահան» գործողության շրջանակներում (20162015 թ. օգոստոսի 24-ից մինչև 2016 թ․ մարտի 28-ը), ներխուժեց Սիրիայի հյուսիսային շրջաններ՝ ձգտելով ամեն կերպ կասեցնել քրդական շրջանների միավորումը և քրդական պետականության կայացման գործընթացը<ref>{{Cite journal|last=Lemay|first=John C.|date=2013-12-10|title=Operation Husky: Operational Art in Large Formation Combined Arms Maneuver|url=http://dx.doi.org/10.21236/ada606279|location=Fort Belvoir, VA}}</ref>։
 
Սիրիայում քրդական զինուժը ռազմական, նյութական և այլևայլ աջակցություն ստանալով հիմնական դաշնակից ԱՄՆ-ից, Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող դաշինքի անդամ երկրներից, և վերջապես՝ Իրաքյան Քուրդիստանի երկրամասային վարչակարգից, ինչպես նաև համակարգործակցելով ներսիրիական առանձին ուժերի հետ, ի վերջո 2016 թ․ մարտի 17-ին պաշտոնապես հռչակեց Հյուսիսային Սիրիայի (Ռոջավայի) ժողովրդավարական դաշնությունը (ՀՍԺԴ), որը համարվում է դե ֆակտո անկախ, չճանաչված ինքնավար երկրամաս և ներառում է մի քանի դաշնային մարզեր՝ Աֆրինը, Ջազիրան, Քոբանին և Շահբան։ Սահմանադրության վերջին լրացումները կատարվեցին 2016 թ. դեկտեմբերին<ref>{{Cite book|url=http://dx.doi.org/10.2307/j.ctv1qv2bm.25|title=Rojava|publisher=Pluto Press|isbn=9781786802545|pages=152–254}}</ref>։
48

edits