«Հակոբ Արշակյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում: 2005-2009 թվականներին սովորել և ավարտել է [[Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան|Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի]] «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա» բաժինը՝ ստանալով միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումը, 2009-2011 թվականներին՝ նույն համալսարանի էլեկտրոնային տեխնիկա բաժնի մագիստրատուրայում և ստացել «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մասնագիտացում:
 
2008-2012 թվականներին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2014 թթ.թվականներին «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թթ.՝թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թթ.թվականներին «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
 
2018 թվականի մայիսի 16-ին նշանակվել է [[ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն|ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի]] առաջին տեղակալ<ref>{{Cite web|url=https://www.e-gov.am/decrees/item/18521/|title=Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում {{!}} e-gov|website=www.e-gov.am|language=en|accessdate=2018-05-18}}</ref>, 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է [[ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար]]<ref name="decrees">[https://www.president.am/hy/decrees/item/4666 ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>, 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար<ref name=":0">{{Cite web|url=https://www.president.am/hy/decrees/item/4812/|title=Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=www.president.am|language=hy|accessdate=2019-06-04}}</ref>:
196 717

edits