«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
=== Ուշ տարիներ և մահ ===
[[File:ShakespeareMonument cropped.jpg|thumb|upright|Շեքսպիրի շիրմաքարը Ստրատֆորդ ըփոն Էյվոնում]]
Նիկոլաս Ռոուն եղել է Շեքսպիրի առաջին կենսագիրը, որ գրի է առել հետագայում [[Սեմյուել Ջոնսոն]]ի կողմից կրկնված այն ավանդությունը, թե Շեքսպիրը վերադարձել է Ստրատֆորդ «իր մահվանից մի քանի տարի առաջ»{{sfn|Ackroyd|2006|p=476}}{{sfn|Wood|1806|pp=ix–x, lxxii}}։ Նա դեռևս աշխատել է որպես դերասան Լոնդոնում 1608 թվականին․ ի պատասխան 1635 թվականին բաժնետերերի ներկայացրած խնդրագրի՝ Քութբերտ Բյորբեջը ներկայացրել է, որ 1608 թվականին Հենրի Էվանսից «Բլեքֆրայերս» թատրոնի վարձակալումից հետո «Թագավորի ծառաներն» այնտեղ «տեղավորել են դերասանների», որոնց թվում եղել են Հեմինգեսը, Քոնդելը, Շեքսպիրը և այլնայլք{{sfn|Smith|1964|p=558}}։ Սակայն հավանական է, որ [[ժանտախտ|բուբոնյան ժանտախտը]] մոլեգնել է Լոնդոնում 1609 թվականին{{sfn|Ackroyd|2006|p=477}}{{sfn|Barroll|1991|pp=179–182}}, և Լոնդոնի հանրային թատրոնները բազմիցս փակվել են ժանտախտի տևական բռնկումների ընթացքում (ընդհանուր առմամբ փակ են եղել 60 ամիս 1603 մայիսից մինչև 1610 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում){{sfn|Bate|2008|pp=354–355}}, ինչը նշանակում է, որ հաճախ դերասաններն աշխատանք չեն ունեցել։ Այդ ժամանակ ընդհանրապես պաշտոնը թողնելը տարածված չի եղել{{sfn|Honan|1998|pp=382–383}}։ Շեքսպիրը շարունակել է մեկնել Լոնդոն 1611-1614 թվականներին{{sfn|Ackroyd|2006|p=476}}։ 1612 թվականին նա հանդես է եկել որպես վկա ''Բելոտն ընդդեմ Մաունթջոյի'' դատական գործում, որը վերաբերում էր Մաունթջոյի դստեր՝ Մերիի ամուսնությանը{{sfn|Honan|1998|p=326}}{{sfn|Ackroyd|2006|pp=462–464}}։ 1613 թվականի մարտին նա գնել է տուն նախկին Բլեքֆրայերս մենաստանում{{sfn|Schoenbaum|1987|pp=272–274}} և 1614 թվականի նոյեմբերից եղել է Լոնդոնում մի քանի շաբաթով իր փեսայի՝ Ջոն Հոլի հետ{{sfn|Honan|1998|p=387}}։ 1610 թվականից հետո Շեքսպիրը գրել է քիչ թվով պիեսներ, իսկ 1613 թվականից հետո ընդհանրապես դադարել է գրել պիեսներ{{sfn|Schoenbaum|1987|p=279}}։ Իր վերջին երեք պիեսները Շեքսպիրը գրել է այլ հեղինակների, հավանաբար [[Ջոն Ֆլեթչեր]]ի հետ համագործակցությամբ{{sfn|Honan|1998|pp=375–378}}, որը հաջորդել է Շեքսպիրին՝ դառնալով «Թագավորի ծառաների» գլխավոր դրամատուրգ{{sfn|Schoenbaum|1987|p=276}}։
 
Շեքսպիրը մահացել է 1616 թվականի ապրիլի 23-ին, 52 տարեկան հասակում{{efn|Նրա շիրմաքարին լատիներենով գրված է․ {{lang|la|AETATIS 53 DIE 23 APR|italic=yes}} (Իր 53-րդ տարում նա մահացավ ապրիլի 23-ին)։}}։ Նա մահացել է իր կտակն ստորագրելուց մեկ ամիս չանցած, իսկ այդ փաստաթուղթը նա սկսել էր իրեն նկարագրելով որպես «կատարյալ առողջ» վիճակում գտնվող։ Ներկայում չկա մի աղբյուր, որը բացատրի, թե ինչից կամ ինչպես է նա մահացել։ Կես դար անց Ստրատֆորդի ծխական քահանա Ջոն Ուարդն իր նոթատետրում գրել է․ «Շեքսպիրը, Դրեյթոնն ու Բեն Ջոնսոնն ունեցած ուրախ հանդիպում, և հավանաբար նա շատ էր խմել, որովհետև Շեքսպիրը մահացավ տենդից, որ այնտեղ էր վարակվել» ({{lang-en|«Shakespeare, Drayton, and Ben Jonson had a merry meeting and, it seems, drank too hard, for Shakespeare died of a fever there contracted»}}){{sfn|Schoenbaum|1991|p=78}}{{sfn|Rowse|1963|p=453}}, ինչն անհնար չէ, որովհետև Շեքսպիրը ծանոթ է եղել Ջոնսոնի ու Դրեյթոնի հետ։ Շեքսպիրին նվիրված ձոներից մեկը վերաբերում է նրա հանկարծակի մահվանը․ «We wondered, Shakespeare, that thou went'st so soon / From the world's stage to the grave's tiring room» (բառացի՝ «Մենք զարմացած ենք, Շեքսպիր, որ դու հեռացար այդքան արագ / Աշխարհի բեմից գերեզմանի զգեստարան-սենյակը»){{sfn|Kinney|2012|p=11}}{{efn|Ջեյմս Մաբեի բանաստեղությունը, որ տպագրվել է Առաջին ֆոլիոյում{{sfn|Kinney|2012|p=11}}։}}։