«Հակոբ Պարոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Անձինք Էդիրնեից (CatCompleter via bg:Category:Одринчани) ՀոթՔաթ գործիքով
Տող 7.
Պարոնյանը ծնվել է [[Ադրիանապոլիս]] քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։
 
Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունների մասինտպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։
 
=== Կրթություն ===
Տող 15.
 
=== Գրական գործունեություն ===
[[1863]] թվականին Պարոնյանը մեկնում է [[Պոլիս]]։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ [[1868]] թվականին նորից վերադառնում է [[Ադրիանապոլիս]], մի քանի տարի հետո վերադառնում [[Պոլիս]], նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը ([[ՊեշիկթաշՊեշիկթաշում]]ում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու [[Սկյուտարի ճեմարան]]ում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է [[Պետրոս Դուրյան]]ը։
 
Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես [[Հարություն Սվաճյան]]ի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է [[Մեղու (հանդես)|«Մեղու»]] երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը ([[1872]]-[[1874]] թվականներ)։ [[1874]]-[[1877]] թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի դրանից, նա հրատարակում է «Թատրոն. բարեկամ մանկացմանկանց» պատկերազարդ երկշաբաթաթերթը ([[1874]]-[[1877]]),՝ նպատակ ունենալով «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկրնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքցի ըլլալ»։
 
«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև [[Մասիս (թերթ)|«Մասիս»]] թերթին, ապա [[Փորձ (ամսագիր)|«Փորձ»]] հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։
Տող 33.
 
==== Պաղտասար աղբար ====
[[1886]] թվականին Պարոնյանը գրում է «[[Պաղտասար աղբար]]» կատակերգությունը։ Դա հայ դրամատուրգիայի ամենակատարյալ ստեղծագործողություններիցստեղծագործություններից մեկն է, որը մշտապես տեղ է գտել ազգային [[թատրոն]]ի խաղացանկում։ Այն գեղարվեստական հետաքրքիր կառուցվածք ունի։ Դա յուրատեսակ բախում է Պաղտասարի և իրականության միջև, որտեղ նա հանդես է գալիս որպես միջոց և նպատակ՝ հասարակական կյանքի արատավոր հարաբերությունները մերկացնելու համար։
 
Բախումը սկիզբ է առնում առաջին տեսարանից։ Պաղտասար աղբորաղբարի կինը՝ Անույշը, սիրային կապերի մեջ էր Կիպարի հետ, և զավեշտականնզավեշտալին այն էր, որ Պաղտասարը ընտանեկան այդ գաղտնիքը հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ բացահայտելու կնոջ անհավատարմությունը։ Ապա ասպարեզ են գալիս փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները,դրացիները՝ ստահակների մի ամբողջ հավաքածու, որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են շպարել ճշմարտությունը։
 
Կատակերգության որոշ մեկնաբաններ Պաղտասարի կերպարի մեջ նշմարում են կամ բուրժուական ընտանիքի արատավոր բարքերի արտահայտություն, ոմանք կամէլ նրան ներկայացնում են՝են որպես միամիտ մի անձնավորությանանձնավորություն, որը խաղալիք է դառնում բանսարկուների և ստահակների սարքած խաղերին։ Դրանք սխալ մեկանաբանություններ են, քանի որ Պաղտասարը «խաղում է» կատակերգությունը, իսկ իրականում նա բարձր է կանգնած իր միջավայրից և իր պահվածքով ի ցույց է դնում ապազգայնացված ստահակներստահակների խեղկատակությունը։
 
==== Այլ ստեղծագործություններ ====
Տող 45.
 
== Մահ ==
[[1888]] թվականին թուրքական կառավորությանկառավարության կողմից հայ պարբերականներիպարբերականները փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ [[թոքախտ]]ը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է [[1891]] թվականի [[մայիսի 27]]-ին [[Կ․ Պոլիս|Կ․ Պոլսում]]։
 
== Հիմնական ստեղծագործություններ ==
Տող 72.
[[Պատկեր:Hakob Paronyan Monument.jpg|մինի|[[Հակոբ Պարոնյանի հուշարձան (Երևան)|Հակոբ Պարոնյանի հուշարձան]]]]
[[Պատկեր:Hagop Baronian 2018 stamp of Armenia.jpg|մինի|230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Հակոբ Պարոնյանը՝ իր ձեռագրերի և հերոսների խորապատկերին, 2018]]
Հակոբ Պարոնյանի անունն է կրում [[Կենտրոն վարչական շրջան (Երևան)|Կենտրոն վարչական շրջանի]] փողոցներից մեկը, [[Երևան]]ի №59№ 59 հիմնական դպրոցը, [[Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն|Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը]]։
 
[[1965]] թ. Երևանի [[Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան|Քանաքեռ-Զեյթուն]] համայնքում՝ Ազատության պողոտայի թիվ 12 և 14 բնակելի շենքերի միջև տեղադրվել է [[Հակոբ Պարոնյանի հուշարձան (Երևան)|Հակոբ Պարոնյանի հուշարձանը]]։ Քանդակագործը [[Սարգիս Բաղդասարյան]]ն է։
Տող 79.
 
== Պարոնյանի մասին ==
{{քաղվածք|Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՛ իմացական սուր կարողությամբ, թե՜թե՛ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՛լեզվականթե՛ լեզվական ընտիր, վճիտ բացատրությամբ։|Մատթեոս Մամուրյան}}
{{քաղվածք|Պարոնյան ճանչցած է իր ժամանակին մարդիկը և շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը, և գրչի մեկ շարժումով հաճախ ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը։|Հրանդ Ասատուր}}
{{քաղվածք|Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները։|Յուրի Վեսելովսկի<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1539 Հայկական հանրագիտարան]</ref>}}