«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 103.
17-րդ դարի սկզբին Շեքսպիրը գրել է այսպես կոչված «պրոբլեմային պիեսները»՝ «Չափն ընդդեմ չափի» ({{lang-en|Measure for Measure}}), «Տրոիլուս և Կրեսիդա» ({{lang-en|Troilus and Cressida}}) և «Լավ է այն, ինչ լավ է վերջանում» ({{lang-en|All's Well That Ends Well}}) և իր ամենահայտնի ողբերգություններից մի քանիսը{{sfn|Bradley|1991|p=85}}{{sfn|Muir|2005|pp=12–16}}։ Բազմաթիվ քննադատներ այն կարծիքին են, որ այս շրջանի ողբերգությունները Շեքսպիրի ստեղծագործության գագաթնակետն են։ Շեքսպիրի խոշորագույն ողբերգություններից մեկի հերոսը՝ Համլետը, քննարկվել է նրա բոլոր հերոսներից ամենաշատը հատկապես իր մենախոսության շնորհիվ, որ սկսվում է «Լինել, թե՞ չլինել. այս է խնդիրը» ({{lang-en|To be or not to be; that is the question}}) արտահայտությամբ{{sfn|Bradley|1991|p=94}}։ Հակառակ ինտրովերտ Համլետի, որի ճակատագրական սխալի պատճառը նրա անվճռականություն է, հաջորդ ողբերգությունների հերոսները՝ Օթելլոն ու Լիր արքան, տուժում են շուտափույթ կայացված որոշումների պատճառով{{sfn|Bradley|1991|p=86}}։ Շեքսպիրի ողբերգությունների սյուժեները հաճախ են կառուցվում նրանց հերոսների ճակատագրական սխալների ու թերությունների հիման վրա, ինչի պատճառով կործանվում են այդ հերոսներն ու նրանց սիրելիները{{sfn|Bradley|1991|pp=40, 48}}։ «[[Օթելլո (ողբերգություն)|Օթելլո]]» ողբերգությունում չարագործ Յագոն Օթելլոյի խանդի հասցնում է մի այնպիսի աստիճանի, որ նա սպանում է անմեղ կնոջը, որ սիրում էր իրեն{{sfn|Bradley|1991|pp=42, 169, 195}}{{sfn|Greenblatt|2005|p=304}}։ «[[Արքա Լիր]]» ողբերգությունում ծեր թագավորը կատարում է ողբերգական սխալ՝ հրաժարվելով իր լիազորություններից և պատճառ դառնում մի շարք իրադարձություններկ, որոնք հանգեցնում են Գլոստերի կոմսի տանջանքներին ու կուրացմանը և իր կրտսեր դստեր՝ Կորդելիայի սպանությանը։ Ըստ քննադատ Ֆրենկ Կերմոդի՝ «պիեսը չի առաջարկում իր դրական հերոսներին կամ իր հանդիսատեսին ոչ մի թեթևացում դրա դաժանություններից»{{sfn|Bradley|1991|p=226}}{{sfn|Ackroyd|2006|p=423}}{{sfn|Kermode|2004|pp=141–142}}։ «Մակբեթ» պիեսում, որ ամենակարճն ու ամենասեղմն է Շեքսպիրի ողբերգությունների շարքում{{sfn|McDonald|2006|pp=43–46}}, Մակբեթի ու նրա կնոջ՝ Լեդի Մակբեթի անվերահսկելի փառասիրությունը նրանց ստիպում է սպանել օրինական թագավորին և գրավել գահը, սակայն սեփական մեղքի զգացումն ի վերջո կործանում է նրանց{{sfn|Bradley|1991|p=306}}։ Այդ պիեսում Շեքսպիրը ողբերգական կառուցվածքին ավելացնում է գերբնական տարր։ Նրա վերջին խոշոր ողբերգությունները՝ «[[Անտոնիոս և Կլեոպատրա (ողբերգություն)|Անտոնիոս և Կլեոպատրա]]» ու «[[Կորիոլան (ողբերգություն)|Կորիոլան]]», պարունակում են Շեքսպիրի ամենահիանալի բանաստեղծություններից և համարվում են ամենամեծ հաջողություն ունեցած ողբերգությունները բանաստեղծ և քննադատ [[Թոմաս Սթեռնս Էլիոթ]]ի կողմից{{sfn|Ackroyd|2006|p=444}}{{sfn|McDonald|2006|pp=69–70}}{{sfn|Eliot|1934|p=59}}։
 
Իր ստեղծագործական գործունեության եզրափակիչ շրջանում Շեքսպիրը դիմել է ռոմանտիկական դրամաներին կամ [[տրագիկոմեդիա]]յին և ավարտին հասցրել ևս երեք խոշոր պիեսներ՝ «Սիմբելին», «[[Ձմեռային հեքիաթ]]» և «[[Փոթորիկ (պիես)|Փոթորիկ]]», ինչպես նաև մեկ այլ դրամատուրգի հետ համագործակցությամբ ստեղծել է «Պերիկլես» պիեսը ({{lang-en|Pericles, Prince of Tyre}}) պիեսը։ Այս շրջանի ստեղծագործությունները պակաս մռայլ են, քան դրանց նախորդած ողբերգությունները, բայց ավելի լուրջ տոն ունեն, քան 1590-ական թվականների կատակերգությունները, և ավարտվում են հաշտությամբ ու դժբախտություններից ազատվելով{{sfn|Dowden|1881|p=57}}։ Որոշ ուսումնասիրողներ այդ փոփոխությունների պատճառը համարում են Շեքսպիրի հայացքներում տեղի ունեցած փոփոխությունները, սակայն հնարավոր է նաև, որ դրանցում ուղղակի արտացոլվել են ժամանակի թատերական կյանքում տիրող միտումները{{sfn|Dowden|1881|p=60}}{{sfn|Frye|2005|p=123}}{{sfn|McDonald|2006|p=15}}։ Շեքսպիրը մեկ այլ դրամատուրգի, հավանաբար [[Ջոն Ֆլեթչեր]]ի հետ համագործակցության ստեղծել է ևս երկու պիես՝ «Հենրի VIII» և «Երկու ազնվական ազգականներ»{{sfn|Wells|Taylor|Jowett|Montgomery|2005|pp=1247, 1279}}։
<!--
ՀՍՀ-ից վերցված հատված, պետք է հարմարեցնել ընդհանուր տեքստին