«Հայոց ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 293.
|}
 
Ի տարբերություն այլ տեղահանությունների, որոնք տեղի հայ համայնքների շրջանակներում չէին տարբերակում իշխանությունների տեսանկյունից անմեղներին «մեղավորներից», [[Կիլիկիա]]յի տեղահանություններն արդեն տարբերություն չէին դնում հայ հեղափոխական և լոյալ համայնքների միջև։ Այս տեղահանություները կապ չունեին նաև սահմանի մոտիկությունից և վերաբերում էին Օսմանյան կայսրության բոլոր հայերին։ Այս տեղահանվածներին չէին տրամադրում սնունդ, ինչը փաստացի նշանակում էր սովամահություն։ Նրանք պաշտպանված չէին և ճանապարհին ենթարկվում էին օսմանյան անկանոն ուժերի, քրդերի, չերքեզների և այլ մուսուլմանական ցեղերի կողոպուտին ու բռնություններին, որի արդյունքում անապատում գտնվող վերջնակետին հասնում էր տարհանվողների մոտավորապես 20 %-ը միայն։ Նույն բանը տեղի էր ունենում ողջ Արևմտյան Հայաստանի («[[Արևելյան Անատոլիա]]յի»–յի) հայերի հետ։ Արևմտյան նահանգների հայերը համեմատաբար անխոչընդոտ հասան մինչև [[Դեր Զոր]], որտեղ հետագայում շատերը կա՛մ մահացան, կա՛մ սպանվեցին։ Անատոլիայի հայ համայնքների ընդհանուր կազմաքանդման գործընթացը սկսվել է [[1915]] թվականի [[ապրիլի 24]]-ին, երբ ձերբակալվեցին և [[Անկարա]] տարհանվեցին Կոստանդնուպոլսի հայ համայնքի ղեկավարները։ Հունիսի կեսերին նրանք գրեթե բոլորը սպանված էին։ Իսկ այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ ոչնչացված էին Բիթլիսի և Էրզրումի հայ համայնքները։ [[Հունիսի 9]]-ին Ներքին գործերի նախարարությունն Էրզրումի նահանգապետին նամակ ուղարկեց՝ պահանջելով վաճառել տեղահանված հայերի ունեցվածքը, որոնց վերադարձը չէր ակնկալվում։ [[1915]] թվականի ամառվա ընթացքում տեղահանության աշխարհագրությունն ընդարձակվեց՝ ներառելով ներկայիս [[Սիրիա]]յի շրջանները։ Համաձայն տեղահանությունների նախագծի՝ հայերը չպետք է գերազանցեին տեղի բնակչության 10 %-ը, որն արտացոլում էր երիտթուրքերի վախը հայերի կուտակումներից։ Հիմքեր կան կարծելու, որ Դեր Զորի անապատի շուրջ գտնող ճամբարների մինչև 150 000 մարդու սպանությունը կատարվել է չերքեզների, չեչենների և արաբների կողմից, որպեսզի թույլ չտրվի մեծ քանակությամբ հայերի կուտակումներ մի վայրում<ref name="A Question of Genocide, 270-272" />:
 
Սպանությունների վերաբերյալ ամենաարժեքավոր վկայություններից մեկը թողել են օսմանյան արաբ չորս պաշտոնյա, որոնք անցան ռուսական կողմ և հետագայում տեղահանությունների մանրամասները պատմեցին [[Մարկ Սայքս]]ին։ [[1915]] թվականին [[Տրապիզոն]]ում գտնվող լեյտենանտ Սաիդ Ահմեդ Մուխտերա ալ-Բահաջայի խոսքերով՝ նա գիտեր, որ հայերի տեղահանությունը նշանակում էր ոչնչացում, և նրան հայտնի էր դասալիքներին առանց դատի գնդակահարելու գաղտնի հրամանի մասին։ Լեյտենանտ Սաիդ Ահմեդը հայտնել է, որ գաղտնի հրամանում «դասալիքներին» բառի փոխարեն գրված էր «հայերին», որը վկայում է, որ կենտրոնական իշխանությունները գիտակցում էին իրենց արարքների հանցավոր լինելը և ամեն կերպ փորձում էին քողարկել դրանք<ref name="The Armenian People from Ancient to Modern Times-2-262-265-2">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|հատոր=2|վայր=Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=262-265}}</ref>: