«Գոշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
 
== Պատմություն ==
Ըստ 13-րդ դարի պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]]՝ վանքի առաջին՝ Սբ.Սուրբ Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը [[Հաղարծնի վանք|Հաղարծինի]] վանահայր [[Խաչատուր Տարոնցի|Խաչատուր Տարոնացին]] Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի:
 
1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար [[Ավագ Զաքարյան]]ի կառավարիչ [[Գրիգոր Տղա]] իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»: Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է: Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև [[1241]] թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը: [[1254]] թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գոշավանք» էջից