«Ֆլանդրիա (կոմսություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: )- → ), oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Մինչ կոմսության առաջացումը ==
Հին ժամանակներում Ֆլանդրիան բնակեցված է եղել [[Կելտեր|կելտական]] ցեղերով ([[բելգեր]])՝ մորիններ, ատրեբատներ, մենանիներ: [[Հուլիոս Կեսար|Կեսարի]] կողմից [[Գալլիա|Գալլիան]]ն նվաճելուց հետո պատկանել է ''Belgica secunda'' հռոմեական գավառին: Հռոմեական տիրապետությունը ավելի նվազ նկատելի հետք է թողել Գալլիայի հյուսիսային մասում, քան միջին և, հատկապես, հարավային մասերում:
 
Գերմանների արշավանքները Ֆլանդրիայի դեմ վաղ են սկսվել: 4-րդ դարի սկզբին [[Սաքսեր|սաքսոնական]] և [[Ֆրանկներ|ֆրանկական]] ցեղերը այդ երկիրն աստիճանաբար սկսել են բնակեցնել հյուսիսից (ծովով) և արևելքից: 6-րդ դարում երկրում վերջնականապես ներդրվել է գերմանական սովորութային իրավունքը: Ռոմանական տարրը ազգագրական առումով պահպանվել է միայն Ֆլանդրիայի հարավարևելյան մասում (հյուսիսն ու հարավ-արևմուտքը դարձել են գերմանական):
 
Երբ [[Քլոդվիգ I|Քլոդվիգը]] հռոմեական կայսրության ավերակների վրա հիմնել է իր թագավորությունը, Ֆլանդրիայով հոսող [[Շելդա]] գետի [[Լիս (գետ)|Լիս]] (Lys) վտակը [[Ավստրազիա|Ավստրազիայի]]յի և [[Նեյստրիա|Նեյստրիայի]]յի միջև դարձել է սահման: Երկրում հետզհետե սկսել է տարածվել [[Քրիստոնեություն|քրիստոնեությունըքրիստոնեություն]]ը, բայց նրա հաջողություններն սկզբնապես աննշան էին:
 
Ֆլանդրիա (''Fleanderland'') և ֆլանդացիներ (''flamings'') անվանումները երևան են եկել Մերովինգյան ժամանակաշրջանում. սկզբնապես այդպես է կոչվել միայն ծովափը՝ [[Բրյուգգե|Բրյուգգեի]]ի և [[Սլեյս|Սլեյսի]]ի ժամանակակից մարզը: [[Ֆլեմինգներ|Ֆլեմինգները]]ը (բառացիորեն՝ արտաքսյալները) Հյուսիսային Ֆլանդրիայի սաքսոնական բնակչությունն էր: Այնտեղ արդեն նկատվել են հասարակության սկզբնավորումներ և ծաղկում էր համակեցության բուն գերմանական ձևը՝ [[Գիլդիա|գիլդիաներըգիլդիա]]ները, որի դեմ ապարդյուն պայքարել են [[Կարոլինգներ|կարոլինգյան]] թագավորները՝ [[կապիտուլարներ]] հռչակելու օգնությամբ:
 
[[Կառլոս Մեծ|Կառլոս Մեծը]]ը, փորձելով պետական ընդհանուր կարգին ենթարկել նաև այդ ծայրամասային գավառը, 792 թվականին ստեղծել է «Ֆլանդրիայի անտառապահ» պաշտոնը, որը պարտավոր էր ոչ միայն կառավարել նրա հարուստ անտառները, այլև հնազանդության մեջ պահել բնակիչներին: Այդ վերջին խնդիրը մեծ դժվարությունների հետ էր կապված, և իզուր չէ, որ ժամանակագրությունը վկայում է ազատասեր բնակչության հետ անտառապահի բախումների մասին:
 
[[Լյուդովիկոս I Բարեպաշտ|Լյուդովիկոս I Բարեպաշտի]]ի իշխանության օրոք ֆլամանդական ափերին հայտնվել են [[Նորմաններ|նորմաններընորմաններ]]ը: Միայն աննշան դիմադրության հանդիպելով՝ նրանք գետերով բարձրացել են երկրի խորքերը և սրի ու կրակի մատնել այն: Այդ հանգամանքը ստիպել է ավելի գործուն պաշտպանության կազմակերպման մասին մտածել: Գերմանների արշավանքներից ավերված հին քաղաքները նորից են վերաշինվել: Ամրացվել են վանքերը (օրինակ՝ հանրահայտ [[Էյնհարդ|Էյնհարդի]]ի հիմնած վանքը [[Գենտ|Գենտում]]ում), սակայն քանի դեռ երկրում կենտրոնական իշխանություն չկար, բոլոր այդ ձեռնարկումները չեն վերացրել նորմանական վտանգը:
 
== Ֆլանդրիա կոմսության կազմավորում ==
[[Պատկեր:Le royaume des Francs sous Hugues Capet-ru.svg|thumb|400px|Ֆրանսիայի թագավորությունը Հուգո Կապետի կառավարման սկզբին ([[987|987 թվական]])]]
 
862 թվականին [[Բոդուեն I Երկաթե Ձեռք|Բալդուին Երկաթե Ձեռքի]]<ref>{{cite book | last = Gilliat-Smith | first = Ernest | title = The Story of Bruges | publisher=Stoddard Press | year = 2009| page = 5 | isbn = 978-1-4446-6629-8}}</ref> կողմից ֆլանդրական կոմսության հիմնումը ուղիղ պատասխան է հանդիսացել ժամանակի պահանջներին: Բալդուինի տիրույթները Ֆլանդրիայի ամբողջ տարածքը չեն զբաղեցրել: 843 թվականին [[Վերդենի պայմանագիր|Վերդենի պայմանագրով]] ֆլամանդական կոմսերի տոհմի հիմնումից քսան տարի առաջ երկրի հարավարևելյան մասը անցել է Գերմանիային: Նոր կոմսությունը կազմավորվել է [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]]յի տարածքում:
 
Բալդուին I-ի և նրա մերձակա ժառանգորդների` [[Բալդուեն II (Ֆլանդրիայի կոմս)|Բալդուին II-ի]] (879-918 թվականներ), [[Արնուլֆ I (Ֆլանդրիայի կոմս)|Արնուլֆ I Մեծի]] (918-966 թվականներ), նրա որդի [[Բալդուեն III (Ֆլանդրիայի կոմս)|Բալդուին III]] (ի օգուտ որի Արնուլֆը գրեթե հրաժարվել է գահից, մահացել է նրա գահակալության օրոք), [[Արնուլֆ II|Արնուլֆ II-ի]] (966-989 թվականներ) գահակալումը լի են եղել վաղ ֆեոդալական շրջանին բնորոշ դեպքերով՝ երկպառակտչական կռիվներով, նորմանների, Ֆրանսիայի թագավորի, հարևան բարոնների և, գլխավորապես, Նորմանդիայի դուքսերի դեմ պայքարով:
Տող 31.
 
== Ֆլադրիայի քրիստոնեացում և հետագա պատմություն ==
[[Ռոբերտ I (Ֆլանդրիայի կոմս)|Ռոբերտ I-ի]] (Ֆրիզ) գահակալության օրոք (1071-1092 թվականներ) Ֆլանդրիան վերջնականապես դարձավ քրիստոնեական երկիր: Մինչ այդ տեղ-տեղ դեռևս պահպանվել էին հեթանոսական սովորույթներ:
 
1071 թվականին տեղի է ունեցել [[Կասսելի ճակատամարտ (1071)|Կասսելի ճակատամարտը]] Բոդուեն VI-ի որդի, օրինական ժառանգորդ [[Արնուլֆ III (Ֆլանդրիայի կոմս)|Արնուլֆի]] (նրան աջակցել է ֆրանսիական թագավոր Ֆիլիպ I-ը) և հանգուցյալ թագավորի եղբայր Ռոբերտի միջև: Ճակատամարտն ավարտվել է Արնուլֆի պարտությամբ, և իշխանությունը տևական ժամանակ անցել է Ռոբերտի և նրա սերնդի ձեռքը: Արնուլֆի եղբորը մնացել է Էնո (Գեննեգաու) կոմսությունը:
 
Ռոբերտի որդին՝ [[Ռոբերտ II (Ֆլանդրիայի կոմս)|Ռոբերտ II-ը]] (1092-1109 թվականներ), իր ժամանակի լավագույն ասպետներից մեկն է եղել: Նա մասնակցել է [[Խաչակրաց առաջին արշավանք|խաչակրաց I արշավանքին]], իսկ վերադառնալուց հետո կապեր է հաստատել [[Հենրի I (Անգլիայի թագավոր)|Հենրիխ I Անգլիացու]] հետ՝ դաշնակիցներ փնտրելով ֆրանսիական թագավորի և Էնոյի կոմսի դեմ: Անգլիայի հետ բարեկամության շնորհիվ Ռոբերտ II-ի օրոք սկսվել է ֆլամանդացիների զանգվածային արտագաղթը դեպի [[Անգլիայի թագավորություն|Անգլիա]], դեպի ուր նրանք փախչում էին կործանարար պարբերական ջրհեղեղներից:
 
[[Բոդուեն VII|Բոդուեն VII-ից]] (1109-1119 թվականներ) հետո Ֆլանդրիայի կոմս է դարձել դանիական արքայազն [[Կառլ I (Ֆլանդրիայի կոմս)|Կառլ Բարեսիրտը]] (1119-1127 թվականներ): Նա հաղթել է մյուս թեկնածուներին և խաղաղություն հաստատել երկրում: Նրա օրոք Ֆլանդրիան հսկայական առաջընթաց քայլ է կատարել մշակութային զարգացման ասպարեզում: Կառլի հեղինակությունն այնպիսին էր, որ նրան առաջարկել են [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] և [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Հռոմեական Սրբազան կայսրության]] թագը: Նա բարեհաջող հաշվեհարդար է տեսել արտաքին թշնամիների հետ, սակայն կոմսության ներսում նրա դրությունն անկայուն է եղել: Նա խիստ է կառավարել, հետ չի կանգնել իր նախընտրանքներից: Այդ ժամանակ արդեն նշանակալի հարստություն կուտակած և ազատության ձգտող քաղաքներին նա անվստահությամբ է վերաբերվել և այդ պատճառով հեղինակազրկվել: [[Բրյուգգե|Բրյուգգեի]]ի քաղաքացիների դավադրությունը, որին միացել են նաև որոշ բարոններ, վերջ է դրել նրա կառավարմանը:
 
Նրա սպանությունից հետո Ֆլանդրիայի գործերին խառնվել է Ֆրանսիայի թագավորը, որի ազդեցության շնորհիվ իշխանությունն անցել է [[Վիլհելմ I Նվաճող|Վիլհելմ Նվաճողի]] թոռանը, [[Ռոբերտ Կուրտգյոզ|Ռոբերտ III Նորմանդացու]] որդուն՝ նորմանական արքայազն [[Վիլհելմ Կլիտոն|Վիլհելմ Կլիտոնին]]ին:
 
Ֆրանսիական դրածոն դուր չի եկել առևտրական շահերով Անգլիայի հետ ավելի ու ավելի կապվող ֆլամանդացիներին: Վիլհելմը սպանվել է ֆլամանդական իշխանության համար ծագած պատերազմում, և կոմս է դարձել Անգլիայի կողմնակից [[Թյերի Էլզասկի|Թյերի Էլզասկին]]ն (1128-1168 թվականներ): Նա մասնակցել է [[Խաչակրացխաչակրաց երկրորդ արշավանք|խաչակրաց երկրորդ արշավանքին]]ին և, բացի այդ, ևս երեք արշավանքներ է ձեռնարկել դեպի Արևելք:
 
Թյերիի որդին՝ [[Ֆիլիպ Էլզասկի|Ֆիլիպը]] (1168-1191 թվականներ), ավելի սերտ է մերձեցել Անգլիայի հետ հատկապես [[Ֆիլիպ II Օգոստոս|Ֆիլիպ II Օգոստոսի]]ի գործողությունների՝ ավելի ու ավելի ագրեսիվ դառնալուց հետո: 1182 թվականին Ֆիլիպն իր ֆլամանդացիների հետ նույնիսկ ներխուժել է Ֆրանսիայի տարածք. պատերազմը տևել է մինչև 1186 թվականը:
 
Ֆիլիպի մահից հետո Ֆլանդրիայի կոմսությունն անցել է Ֆլանդրական կոմսերի տոհմի հնագույն ճյուղի ժառանգ [[Բոդուեն V (Էնոյի կոմս)|Բոդուեն VIII Գեննեգաուսցուն]] (1191-1194 թվականներ): Վերջինիս որդին՝ [[Բալդուին I Ֆլանդացի|Բալդուին IX-ը]] (1194-1202 թվականներ), մասնակցել է [[Խաչակրացխաչակրաց չորրորդ արշավանք|խաչակրաց չորրորդ արշավանքին]]ին, 1204 թվականին ընտրվել [[Լատինական կայսրություն|Լատինական կայսր]] և հաջորդ տարին, գերի ընկնելով Ադրիանապոլսում, տանջամահ է արվել բուլղարների կողմից:
 
Գեննեգաուի և Ֆլանդրիայի ժառանգորդուհի [[Ժաննա (Ֆլանդրիայի կոմսուհի)|Ժաննան]] ամուսնացել է [[Ֆերդինանդ (Ֆլանդրիայի կոմս)|Ֆերդինանդ Պորտուգալացու]] հետ (1211 թվական): Նրա օրոք Ֆլանդրիայի համար վճռական բախում է տեղի ունեցել [[Ֆիլիպ II Օգոստոս|Ֆիլիպ Օգոստոսի]] հետ: Ֆերդինանդը, Անգլիայի և Գերմանիայի հետ դաշինք կազմած, պատերազմ է սկսել, իր երկիրը ենթարկել թշնամու արշավանքի սարսափներին, իր դաշնակիցների հետ պարտվել է [[Բուվինի ճակատամարտ|Բուվինի]] մոտ (1214 թվական) և գերի ընկել: Համաձայն Ֆիլիպի հետ Ժաննայի կնքած պայմանագրի՝ Ֆլանդրիան պարտավոր է եղել վճարել ահռելի ռազմատուգանք, հրաժարվել [[Արտուա|Արտուայից]]յից, քանդել լավագույն ամրոցները, և որոշները թողնել Ֆրանսիային՝ պարտքի դիմաց: 1226 թվականին Ֆերնինանդն ազատվել է գերությունից և մահացել 1233 թվականին: Ժաննան կառավարել է երկիրը մինչև 1244 թվականը և գահը փոխանցել իր քրոջը՝ [[Մարգարիտա II (Ֆլանդրիայի կոմսուհի)|Մարգարիտային]] (1244-1280 թվականներ): Այդ ժամանակաշրջանը նշանավորվել է նրա երկու ամուսնություններից ծնված երեխաների՝ [[Ավեններ|Ավենների]]ի և [[Դամպյերներ|Դամպյերների]]ի միջև երկպառակտչական կռիվներով: Այս խռովությունների արդյունքը Ֆլանդրիայի և Գեննեգաուի բաժանումն էր: Առաջինը բաժին է հասել երկրորդ ամուսնությունից ծնված կրտսեր որդուն՝ [[Գի դը Դամպյեր|Գի դը Դամպյերին]]ին (1280-1305 թվականներ): [[Պատկեր:Gravensteen-Gent-(xndr).jpg|thumb|275px|[[Խրավենստեն|Ֆլանդրիայի կոմսերի ամրոցը]] Գենտում՝ կառուցված Ֆիլիպ I-ի կողմից]]
 
Բուվինի մոտ պարտությունն ուժեղ հարված է հասցրել Անգլիային: [[Հովհան Անհողին|Հովհան Անհողինի]]ի կառավարման վերջին տարիներին և նրա մահվանը հաջորդած խռովությունների ժամանակ Անգլիան չկարողացավ նախկինի նման աջակցել Ֆլանդրիային: Երկպառակտչական պայքարը ևս նպաստել է ֆրանսիական ազդեցության ուժեղացմանը և կոմսերի ու քաղաքների վերաբերմունքի փոփոխմանը: Ֆրանսիական թագավորները և հատկապես [[Լուի IX Սուրբ|Լյուդովիկոս IX Սուրբը]] խառնվել են ֆլամանդական գործերին՝ օժանդակելով կոմսերի իշխանությանը: Անգլիայի հետ տնտեսական շահերով կապված քաղաքները չէին կարող հանգիստ հետևել կոմսերի քաղաքականության շրջադարձին:
 
Ֆլամանդական քաղաքների ուժեղացումը տեղի է ունեցել ֆլամանդական ժառանգության համար մղվվող պատերազմի ժամանակաշրջանում (1127-1128 թվականներ): Ե՛վ Վիլհելմը, և՛ Թյերին աջակցություն ստանալու նպատակով նրանց շնորհագրեր և արտոնություններ են բաշխել: Այդ ժամանակից [[Բրյուգգե|Բրյուգգեն]]ն, [[Գենտ|Գենտը]]ը, [[Իպր|Իպրը]]ը, [[Լիլ|Լիլը]]ը, [[Սենտ Օմեր|Սենտ Օմերը]]ը, [[Կամբրե|Կամբրեն]]ն և այլ քաղաքներ սկսել են խառնվել քաղաքականությանը: Հատկապես մեծ է եղել առաջին երեք ամենահարուստ ու ամենահզոր քաղաքների ազդեցությունը: Նրանք փառքի են արժանացրել Թյերիին, և քանի որ նրա գահակալելուց մինչև 13-րդ դարի սկիզբը Ֆլանդրիայի քաղաքականությունն անգլոմետ էր, քաղաքների ու կոմսերի միջև լիակատար համաձայնություն է տիրել: Կոմսերին արտոնություններ են շնորհվել, քաղաքները առևտուր են արել Անգլիայի հետ և ավելի ու ավելի հարստացել: Այդ ժամանակ վերջնական հաստատվել է նրանց ներքին կարգը: Այն տիպիկ վերնախավային կառավարում էր, որի մեջ արհեստավորները բացառապես զրկված են եղել քաղաքական իրավունքներից:
 
Գործերի այդպիսի դրությունը դուր չի եկել կոմս Գի դը Դամպյերին: Հենվելով արհեստավորների դժգոհությունների վրա՝ նա պայքարն սկսել է քաղաքային արիստոկրատիայի դեմ: Ֆլամանդական համայնքները կոմսի դեմ բողոքներն արտահայտել են [[Ֆիլիպ IV Գեղեցիկ|Ֆիլիպ Գեղեցիկին]], ով համաձայնվել է նրանց հետ և դաշինք կապել Դամպյերի երդվյալ թշնամու՝ Գեննեգաուի կոմսի հետ: Դամպյերին ոչինչ չի մնացել, քան վերադառնալ Անգլիայի հետ դաշինքին: Դա հավասարազոր էր պատերազմ հայտարարելուն: Ֆրանսիական բանակը ներխուժել է Ֆլանդրիա՝ ուրախ ընդունելություն գտնելով քաղաքների կողմից, որոնք առանց դիմադրության Ֆիլիպին են հանձնել իրենց դարպասների բանալիները: Դամպյերը գերի է վերցվել, և երկիրը փաստացի կորցրել է իր ինքնուրույնությունը ([[1300|1300 թվական]]):
 
1302 թվականին ֆրանսիացիների ճնշումներն առաջ են բերել [[Ֆլամանդական ապստամբություն (1302)|արհեստագործների ապստամբություն]]: Բրյուգգեում բոլոր ֆրանսիացիները սպանվել են, իսկ [[Կուրտրի ճակատամարտ|Կուրտրի]] մոտ ֆրանսիական բանակը ջախջախվել է ֆլամանդացիների կողմից: Գին մահացել է Ֆիլիպի նոր արշավանքի նախապատրաստությունների ժամանակ (1305 թվական): Ֆլամանդացիները ջախջախվել և ստիպված են եղել կնքել [[Ատրիի հաշտություն|Ատրիի հաշտության]] պայմանագիր (1305 թվական), ըստ որի՝ Լիլի, [[Դուե|Դուեի]]ի և որոշ այլ քաղաքների տարածքները ժամանակավորապես անցել են Ֆրանսիային<ref>D'Arcy Jonathan D. Boulton, "Marquis/Marquisate", ''Medieval France: An Encyclopedia'' (Taylor & Francis, 1995), 1120.</ref>:
 
Սակայն ֆրանսիացիների հաղթանակը չի կարողացել կործանել մանր բուրժուազիայի իշխանությունը, որը շարունակել է ձգտել դեպի Անգլիան և ավելի ու ավելի թշնամաբար վերաբերվել Ֆրանսիային հավատարիմ իրենց կոմսերին: Գյուի Դամպյերի որդին՝ [[Ռոբերտ III (Ֆլանդրիայի կոմս)|Ռոբերտ III-ը]], թագավորել է ոչ երկար:
 
[[Պատկեր:Political_map_of_the_Low_Countries_(1350)-, NL.svg|thumb|400px|Նիդեռլանդները [[14-րդ դար|14-րդ դարում]]ում]]
 
Նրա հաջորդը՝ [[Լյուդովիկ I (Ֆլանդրիայի կոմս)|Լյուդովիկ I Նևերացին]], գերի է ընկել քաղաքացիներին: Ազատ արձակվելուց հետո նա հպատակներից բողոքել է հենց այդ ժամանակ գահակալության անցած [[Ֆիլիպ VI (Ֆրանսիայի թագավոր)|Ֆիլիպ VI-ին]]: Սրա հետևանքը ֆրանսիացիների նոր ներխուժումն է եղել երկիր և ֆլամանդացիների պարտությունը Կասսելի մոտ (1328 թվական): Դրա մասին կարելի է մանրամասն կարդալ [[1323–1328 թվականների գյուղացիական ապստամբությունը Ֆլանդրիայում|«1323–1328 թվականների գյուղացիական ապստամբությունը Ֆլանդրիայում»]] հոդվածում: Լյուդովիկոսը, որին իրադրությունն ավելի սերտ է կապել Ֆրանսիայի հետ, [[Հարյուրամյա պատերազմ|Հարյուրամյա պատերազմի]]ի սկսվելուց հետո կտրուկ խզել է կապերը Անգլիայի հետ և հրամայել ձերբակալել իր տիրույթներում գտնվող անգլիացի վաճառականներին (1336 թվական): [[Էդուարդ III|Էդուարդ III-ը]] պատասխանել է Անգլիայում գտնվող ֆլամանդացիների ձերբակալմամբ և դեպի Ֆլանդրիա բրդի արտահանման արգելքով:
 
Քաղաքացիներն ապստամբել են կոմսի դեմ: Գենտի գարեջրագործ [[Յակոբ վան Արտևելդե|Յակոբ վան Արտևելդեն]]ն կանգնել է շարժման գլուխ: Քաղաքացիները առևտրային պայմանագիր են կնքել Անգլիայի հետ՝ չխզելով Ֆրանսիայի հետ կապերը: Արտևելդեի այցը Անգլիա պսակվել է կատարյալ հաջողությամբ. բրդի առաքումը վերականգնվել է 1338 թվականին: Երբ սկսվել են ռազմական գործողությունները, Արտևելդեն Էդուարդի հետ կնքել է ռազմական դաշինք, որը մեծ օգուտ է բերել Անգլիային: Այն ժամանակ, երբ Լյուդովիկ Նևերացին մարտնչել է ֆրանսիական ասպետների շարքերում (նա զոհվել է [[Կրեսիի ճակատամարտ|Կրեսիի ճակատամարտում]]ում), ֆլամանդական նավատորմն ու քաղաքացիների զորքն օգնել են անգլիացիներին: Սակայն Արտևելդեի և նրա կողմից մտցված ժողովրդական վարչակարգի հեղինակությունը արագ ընկել է: 1345 թվականի ապստամբությունը վերջ է դրել նրա տիրապետությանը: Արտևելդեն սպանվել է, քաղաքային կարգուկանոնը նորից վերափոխվել է [[Պատրիկներ|պատրիկներիպատրիկներ]]ի և արհեստագործների միջև փոխզիջման միջոցով:
 
Լյուդովիկ Նևերացու հաջորդին՝ [[Լյուդովիկոս II (Ֆլանդրիայի կոմս)|Լյուդովիկոս դը Մալին]], հաջողվել է իր շուրջը համախմբել բոլոր քաղաքներին, բացի Գենտից: Վերջինս շրջապատվել է, բայց քաղաքացիները Ֆիլիպի՝ Արտևելդեի որդիներից մեկի առաջնորդությամբ ջարդել են կոմսի զորքին: Ֆլամանդական քաղաքականության կառավարումը կրկին անցել է [[Գենտ|Գենտի]]ի ձեռքը, և Ֆլանդրիան նորից սկսել է մերձենալ Անգլիայի հետ:
 
Լյուդովիկոս Մալացուց հետո Ֆլանդրիան ժառանգել է նրա դուստր Մարգարիտան՝ ամուսնու՝ [[Բուրգունդական դքսություն|բուրգունդական դուքս]] [[Ֆիլիպ II Խիզախ|Ֆիլիպ Խիզախի]] հետ: Երկիրը նվաճելու համար բուրգունդական զորքը ներխուժել, ջարդել է ֆլամանդացիներին Ռոոզբեկի մոտ և դաժան պատիժներ կիրառել մի քանի քաղաքների նկատմամբ: Գենտը դիմացել է անգլիացիների օգնությամբ, ուստի Ֆիլիպ Խիզախը ստիպված է եղել պայմանագիր կնքել նրա հետ և հայտարարել համընդհանուր ներում (1385 թվական):