«Յակոբ Բյոմե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
 
Աստված ոչ միայն զուտ հոգի է, այլ նաև «հավիտենական բնություն» - սրանով է, որ նա նախ և առաջ կենդանի հոգի է դառնում: Ողջ բնությունը աստվածային զորությունը շարունակ ծնելու տենչանքի և կարոտի մեջ է:
Աստված Բյոմեի համար հիմնազուրկ, ավելի ճիշտ` համա-հիմնային էություն է` Ungrund: Ungrund բառը <անհատակ> թարգմանելը կնշանակի այն թարգմանել սոսկ բառարանային նեղ իմաստով: Իրականում գերմաներեն un- նախդիրը ոչ միայն ժխտում, այլև սաստկացնում է իրենից հետո եկող բառահիմքի իմաստը: Ուրեմն` Աստված Բյոմեի համար - ողջ գոյավորի հիմնազուրկ հիմքն է և ոչ թե Ոչինչ, ավելի ճշգրիտ` նա ամեն ինչը և ոչ-ինչն է, բոլոր էությունների էությունը - Wesen aller Wesen: Ողջ բնությունը, ըստ Բյոմեի, ծնվում է ինչ-որ Մատրիցից (Matrix), որը ողջ գոյավորի սկզբնաբանումն է: Մատրիցային էությունները հավաքվում են Աստծո մեջ` իբրև հիմնազուրկ հիմքի, որը Բյոմեն բնութագրում է յոթը նշաններով, որոնցից հինգը զգայական են. ամենազոր, ամենագետ, ամենատես, ամենալուր, ամենահոտառու, ամենաճաշակ, ամենաշոշափ: Կենտրոնանալով Աստծո մեջ` նրանք այնուհետև ներհոսում են արարյալ աշխարհ: Անստեղծ Արարիչը ստեղծում է արարյալ աշխարհը ոչնչից, իսկ մի այլ դեպքում` ինքն իրենից,- Արարիչն ու արարյալը նույն բնույթն ունեն: Արդեն Իր` Աստծո մակարդակով տեղի է ունենում ճաքը, կազմալուծումը, չարացումը (Ergrimmtheit): Աստված (Աստվածությունը) չարչարանքի (Qual)պես ծորում է արարյալ աշխարհի վրա (այստեղ փոխաբերականորեն արտահայտված է Աստծուն ուրացած և ի Քրիստոս գնացող մարդկության էութենական տառապանքի գաղափարը), ինչից աճում է նշանավոր օնոմատոբանաստեղծական (այսինքն` սեմանտիկականորեն մոտիկ համահունչ բառերը)<ասույթը>, որը հայերեն չի թարգմանվում. die Qual quellt (բառացիորեն` տառապանքը հոսում է): Ճաքը Աստծո մեջ, երկնքում, համապատասխանում է Աստծուց պառակտված սատանայի մասին համադոգմատիկ պատկերացմանը: Աշխարհում հատվածական երևույթ-իրերի բազմակիությունը, ինչը գնալով ավելի ու ավելի է կոտորակվում, անկման արդյունք է, ինչը սկսվել է երկնքում: Մինչ աշխարհի արարումը սատանայի ըմբոստությամբ և Աստծուց պառակտմամբ սկսված այդ անկման նախախնամությունը ձգվում է երկրի վրա մարդու մեղսագործությամբ: Այդ անկանման մեջ հիմքն է մեղքի, ինչը կարող է թոթոփվել միայն ի Քրիստոս բարձրանալով, ով եկել է միասնությունը վերականգնելու և ցրիվ եկած մասերը Աստծո մեջ ի մի հավաքելու համար: Այդ անկում-վերականգնումին մասնակից են աշխարհարարման բոլոր ոլորտները` Որակները, Տարրերը և Ոգիները. ֆիզիկականը, քիմիականը, զգացմունքները, հոգևորը: Մեկը ծնվում է մյուսից և նույնպես <ծորում է> նրանից: Աստծո զորությունից` երկինքը, երկնքից` աստղերը, աստղերից` տարրերը, տարրերից` երկիրը և արարածները: Որակներն են կրակը, դառնությունը, աղը: Ոգիները, կարծես թե նույն իրենք որակները, յոթն են (այստեղ Բյոմեն դարձյալ բանաստեղծականորեն կողք-կողքի է դնում համահունչ բառեր` խաղալավ նրանց սեմանտիկական նույնահնչողականությամբ. Quallgeister - բխող ոգիներ և Qualitaeten - որակներ) - թթուն, քաղցրը, դառը, կծուն, սերը, հնչյունը, բնությունը: Սերը հինգերորդ ոգին է կամ quinta essentia-ն: Հնչյունը յոթներորդն է, այն ինքը Աստվածություն է: (Աստված Մովսեսին հայտնվեց հնչուն Բառով` Ինքը մնալով անտես): Յոթներորդը բնությունն է, իսկ այն Աստված է, որը բոլոր ոգիները հավաքում է իր մեջ: Բնության պսակը մարդն է, անսեռ մարդը, ով մեղսագործությունից հետո բաժանվում է տղամարդու և կնոջ,- մի միկրոկոսմոս, որ բաղկացած է զգացմունքից, դատողականությունից և բանականությունից: Մարդու ներքին կառույցը իրենից երկիրը երկնքին կապող մի սյուն է ներկայացնում, որով անցնում է այն, ինչը աստղերից չարի և բարու բաժանված` իջնում է երկնքից: Իր մեջ չարն ու բարին կենտրոնացնող մարդու գլխավորությամբ բնությունից անջատվում են տարրերը(որոնցից էլ բաղկացած է բնությունը), որոնք իրենց որակներով մասնակից են մարդկային զգացմունքներին` ինչպես բարի, այնպես էլ մեղսական. օդը տապը և ցասումն է, ջուրը` ցուրտը և խոնարհությունը, կրակը Աստծո մեջ բարիք է, չարի մեջ` դառնություն, չարչարանք: Հողը տտիպն է և այլն: Չարչարանքը, ի դեպ, առկա է բոլոր որակներում: Այս ողջ բազմազանությունը Բյոմեի համար երրորդության համակարգ ունի. երկու հիմնական երրորդությունները` Աստված-բնություն-արարած, կրակ-դառնություն-աղ,- միմյանց հարաբերվում են իբրև իրենց` էությունների և նրանց որակների անտինոմիաներ: Ըստ այդմ` որակները հանդես են գալիս իբրև իրերի փոխակերպությունները, նրանց այլագոյությունը: Բյոմեն օգտվում է նաև ալքիմիական բառապաշարից. յոթ ոգիները, որ ծնվում եմ մեկը մյուսից, ի մի են բերվում ալքիմիական երրորդության մեջ - ծծումբի, սնդիկի և աղի (Sulphur, Mercurius, Sal): Ամբողջության մեջ այս երեք ալքիմիական տարր-խորհրդանիշերը կազմում են այն, ինչը Բյոմեն կոչում է Salniter, ինչ-որ կենտրոնակետ, որից և որի մեջ տեղի է ունենում միմյանց փոխակերպվող իրերի ծնունդը: Աստվածության հայտնությունը բնութկան մեջ <Մեծ Խորհուրդն> է - <Mysterium Magnum>-ը: Այսպիսով, Աստված, ըստ Բյոմեի, բնության մեջ ներկա է և իբրև նրան հավասար ինչ-որ բան, և իբրև անդրանցումային էություն, որ հեղվում է աշխարհի վրա և աշխարհին հայտնվում է իբրև Աստվածություն: Ամեն ինչ անցնում է ամեն ինչի մեջ, փոխվում է իրար և ծնվում է իրարից: Իսկ Գերիմաստությունը Բյոմեի համար ինչ-որ ինքնուրույն որակ է, որը հատուկ է և Արարիչ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, և Կույս Մորը: Սոֆիա-իմաստնույունը հենց իր` Երրորդության հատկությունն է, բայց այն նաև Աստծո հարսն է: Հետևաբար, այն Կույս Մարիամն է, որըով դրա շնորհիվ Հիսուս Քրիստոսին ոչ միայն մայր է դառնում, այլ նաև Հարս, քանզի Քրիստոս Երրորդության մեջ համաէակից է Հորը: (շարունակելի)
 
=== Չարը ===