«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չեղարկվել է մարկ մյուսի համերգը)) ուղղվել են այլ երաժիշտների և խմբերի անուններ, ավելացվել են հղումներ
Տող 20.
Վերանորոգման գործընթացը գրեթե երեք տարի է ընթացել, և դրա արժեքը մեծացել է մինչև 42 միլիոն ԱՄՆ դոլար՝ դրանով իսկ համալիրը դարձնելով ժամանակակից և բարձր մակարդակի սպորտային և համերգային արենա:
 
2008 թ. հոկտեմբերի 31-ին, իր առաջին երդմնակալության 25-րդ տարելիցից հետո, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երկրորդ բացումը տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին Բ-ի, Կարեն Դեմիրճյանի որդու՝ [[Ստեփան Դեմիրճյան|Ստեփան Դեմիրճյանի]], Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ տիկին Ռիմայի և Երևանի բնակիչների մեծ բազմություն ներքո: Արարողության ժամանակ տեղի ունեցավ համերգներ և գեղասահքի ներկայացումներ: Ռուսական գեղասահքի լեգենդ [[Եվգենի ՊլյուկենկոՊլյուշչենկո|Եվգենի ՊլյուկենկոնՊլյուշչենկոն]] անակնկալ հյուրն ու կատարողն էր:
[[Պատկեր:Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և Կիևյան կամուրջ.jpg|մինի|Մարզահամերգային համալիր]]
2014 թ. օգոստոսին, սեփականատերերի կուտակված պարտքերի պատճառով, [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|ՀՀ կառավարությունը]] համալիրի սեփականությունը փոխանցել է Պաշտպանության նախարարությանը:
Տող 39.
 
== Ճանապարհ դեպի մարզահամերգային համալիր ==
Դեպի [[Հրազդանի կիրճ]] տանող ուղիները երեքն են` [[Կիևյան կամուրջ|Կիևյան կամրջով]], [[Պռոշյան փողոց (Երևան)|Պռոշյան փողոց]]ով և [[Մաշտոցի պողոտա (Երևան)|Մաշտոցի պողոտա]]յում՝ [[Կոնդ]]ի բլրի տակ կառուցված երկու զուգահեռ թունելներով: [[1978]] թվականին այդ թունելները վերակառուցվեցին, վերանորոգվեց նաև մանկական երկաթուղին: Թունելները գլխավոր պողոտայի շարունակությունն են և դուրս են գալիս կիրճի ձախ ափը: Հակառակ ափին են գտնվում [[Ծիծեռնակաբերդ]]ի այգին, Եղեռնի հուշարձանը և մարզահամերգային համալիրը: Այդ այգին, ըստ էության, կտրված է քաղաքից [[Հրազդան գետ]]ի խոր կիրճով:
 
Ժամանակին [[Կարեն Դեմիրճյան]]ն առաջարկել էր «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի տնօրեն Դանդուրովին էսկալատորային վերելակի տարբերակով քաղաքի կենտրոնը կապել [[Ծիծեռնակաբերդ]]ի զբոսայգու հետ: Ճարտարապետ Լևոն Տիգրանյանը նախագծեց այդ տարբերակը, ըստ որի նախատեսվում էր գետի աջ ափին տեղադրել վերելակ-հրապարակ: Քաղաքի բնակչությունը ընդամենը տաս րոպեում կարող էր [[Մաշտոցի պողոտա (Երևան)|Մաշտոցի պողոտա]]յից հասնել վերին դիտակետ, որտեղից բացվում էր քաղաքի համայնապատկերը: Նախատեսում էր շինարարությունը սկսել [[1983]]թ.: Սակայն ԽՍՀՄ К9 պահպանության հատուկ բաժինն, անվտանգության նպատակներից ելնելով, արգելեց այդ շինարարությունը: Ըստ այդ բաժնի՝ վերին դիտահրապարակից կերևար կառավարական ամառանոցը և այդտեղից հնարավոր էր ահաբեկչական գործողություն իրականացնել<ref>Գուրգեն Մուշեղյանի անձնական արխիվ</ref>:
 
== Նշանավոր իրադարձություններ ==
2008 թ.-ին վերանորոգումից հետո մարզասրահը հյուրընկալեց [[Հայաստան|Հայաստանի]] և Սփյուռքի ամենահայտնի երգիչներից մեկի`[[Հարութ Փամբուկչյան|Հարութ Փամբուկչյանի]] համերգը, իսկ համերգասրահը հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր [[Ջիվան Գասպարյան|Ջիվան Գասպարյանի]] 80-ամյակին նվիրված համերգը: Հանդես եկան նաև [[Ֆլորա Մարտիրոսյան|Ֆլորա Մարտիրոսյանը]], [[Պիտեր ԳաբրիելըԳեբրիել|Պիտեր Գեբրիելը]], [[Պեդրո Էուստեշ|Պեդրո Էուստեշը]], [[Ալան Փարսոնս|Ալան Փարսոնսը]], [[Բորիս Գրեբենշչիկով|Բորիս Գրեբենշչիկովը]] և ուրիշներ երգերով և պիեսներով: Համալիրում նաև բազմաթիվ համերգներ են կայացել Պոլ Բաղդադլյանի, Անդրեի, Հայկոյի, Արման Հովհաննիսյանի և այլ հայ երգիչների կատարմամբ:
 
* 2009 թ. մարտի 22-ին [[Կանադացիներ|Կանադացի]] երգչուհի,երգիչ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում[[Գարու|Գարուն]] ելույթ ունեցավ մարզասրահում։[[Ֆրանկոֆոնիա|Ֆրանկոֆոնիայի]] օրերի շրջանակներում։
* 2009 թ. մայիսին գլխավոր մարզադաշտում տեղի ունեցավ [[Բռնցքամարտ|բռնցքամարտի]] աշխարհի երիտասարդական առաջնությունը:
* 2009 թ. մայիսի 22-ին սպորտային դահլիճում հանդես եկավ բրիտանական ռոք խումբ [[Ջեթրո ԹուլլըԹալ|Ջեթրո Թալը]]:
* 2009 թ. հոկտեմբերի 16-ին համերգասրահը լեփ-լեցուն էր ռոքի երկրպագուներով, որոնք վայելում էին բրիտանական ռոք խումբ Ուրիահ[[Յուրայա ՀեպիՀիփ|Uriah Heep]]-ի կատարումը:
* 2009 թ. նոյեմբերի 12-ին համերգասրահում ամերիկյան ջազ երաժիշտ և երգիչ [[Ջորջ Բենսոն|Ջորջ Բենսոնը]] հանդես եկավ համերգով: Միջոցառումը տեղի ունեցավ «XXI դարի հեռանկարներ» միջազգային 10-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնի շրջանակներում:
* 2010 թ. ապրիլին մարզասրահը հյուրընկալել էր IIHF-ի աշխարհի առաջնությունը: [[Հոկեյ|Հոկեյի]] մրցաշարը, որտեղ [[Հյուսիսային Կորեա|Հյուսիսային Կորեայի]] դեմ եզրափակիչում պարտվեցպարտված [[Հայաստան|Հայաստանի]] հավաքականը, III դիվիզիոնում նվաճեց արծաթե մեդալ:
* 2010 թ. մայիսի 25-ին անգլիական ռոք խումբ [[Դիփ Փարփլ|Deep Purple]]-ը բարեգործական համերգով հանդես եկավ ավելի քան 10,000 երկրպագուների համար: Համերգը բարեգործական էր, որի արդյունքում վերականգնվեց Գյումրու երաժշտական ​​դպրոցը, որն ավերվել էր 1988 թ. երկրաշարժից:
* 2010 թ. օգոստոսի 12-ին համալիրում ելույթ ունեցավ ամերիկահայ ռոք երգիչ [[Սերժ Թանկյան|Սերժ Թանկյանը]] [[System of a Down]] խմբի հետ։
* 2010 թ. հոկտեմբերի 26-ին համերգային դահլիճում «Hard Knocks» համաշխարհային շրջագայության ընթացքում անգլիացի երգիչ [[Ջո Քոքեր|Ջո Քոքերը]] համերգ է ունեցել:
Տող 58.
* 2011 թ. սեպտեմբերի 3-ին [[Վախթանգ Դարչինյան|Վիկ Դարչինյանը]] պաշտպանեց իր IBO վարկածով չեմպիոնի տիտղոսը` 12 տուրից հետո հաղթելով Էվանս Մբամբային:
* 2011 թ. դեկտեմբերի 3-ին [[Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ|«Մանկական Եվրատեսիլ 2011»]] երգի մրցույթը տեղի ունեցավ մարզասրահում:
* 2013 թ. հունիսին ռուսական ռոք-խումբ [[ԴԴՏ|DDT]]-ն առաջին անգամ Հայաստանում, համերգասրահում հանդես եկավ համերգով:
* 2016 թ․ հոկտեմբերին [[Շառլ Ազնավուր|Շառլ Ազնավուրը]] համերգով հանդես եկավ համերգասրահում: Համալիրում ունի անձնական հագնվելու սենյակ:
* 2017 թ. հոկտեմբերի 26-ին համերգասրահում ամերիկյան ջազ երաժիշտ Մարկ[[Մարկուս ՄյուսըՄիլլեր|Մարկուս Միլլերը]] հանդես եկավ համերգով: Միջոցառումը տեղի է ունեցել «<nowiki/>[[Երևան Ջազ Ֆեստ]] 2017» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում:
 
== Պատկերասրահ ==