«Հավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
Հավերի մարմինը համաչափ է և ունի միջին երկարություն։ Կուրծքը լավ է զարգացած՝ հատկապես մսատու ցեղերի մոտ։ Կատարը (երկրորդային սեռական օրգան) ունի տերևի, վարդի, պատիճի կամ ընկույզի ձև։ Ականջաբլթակները՝ կարմիր, հազվադեպ՝ սպիտակ։ Սեռահասուն են դառնում և ձվարկում 5-6 ամսականում։ Սաղմի զարգացման տևողությունը 21-22 օր է։ Ձվատվության քանակը կապված է վերարտադրական օրգանների, մասնավորապես ձվարանի և ձվատար խողովակի գործառնության հետ։ Սեռահասուն հավի ձվարանի արտաքին կեղևային շերտում հաշվվում է 2000-3500 [[ձվաբջիջ]], որի միայն մեկ քառորդն է ստացվում մթերատվության ընթացքում (2-2,5 տարի)։ Մեծահասակ հավերի մթերատվությունը կարելի է 7-8 ամսով երկարացնել՝ արհեստական փետրափոխության միջոցով։
 
== ՑեղերըՑեղեր ==
Հավերը բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ ձվատու, մսաձվատու և մսատու։ Առավել տարածված են ձվատու ցեղերը՝ լեգհոռն, մինորկա, անդալուզյան, համբուրգյան, իսպանական, օռլովյան, [[ռուսական սպիտակ հավեր|ռուսական սպիտակ]] և այլն։ Ձվատու ցեղի հավերը կշռում են մինչև 2 կգ (աքաղաղները՝ մինչև 3 կգ), տարեկան ձվատվությունը մինչև 250 ձու, ռեկորդը՝ 365 ձու։
 
Մսաձվատու ցեղերից են՝ [[Ռոդայլենդ (հավերի ցեղ)|ռոդ-այլենդ]], [[Նյու Հեմփշիր (կենսաբանություն)|նյու-հեմփշիր]], պլիմուտրոկ, վիանդոտ, սուսկես, [[Երևանյան հավերի ցեղ|երևանյան]], ֆավերոլ և այլն։ Կշռում են մինչև 4 կգ, միսը որակով է և համեղ, միջին ձվատվությունը՝ մինչև 240 ձու։
 
Մսատու ցեղերից են՝ կորնիշ, լանգշան, կոխինխին, բռամա և այլն։ Կենդանի զանգվածը մինչև 4,5 կգ, ձվատվությունը մինչև 130 ձու։ Դրանցից կորնիշները օգտագործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ ([[մսացու ճուտ]]) ստանալու համար։ Բրոյլերների միսը լավագույն դիետիկ [[սննդամթերք]] է, պարունակում է մինչև 20 % լիարժեք [[սպիտակուց]] և միայն 5-7 % [[ճարպ]]:
 
{{վիքիքաղվածք}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հավ» էջից