«ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 13.
'''Հայաստանի Հանրապետությունում լեսբի(ուհի), գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր ([[ԼԳԲՏ]]) համայնքի իրավունքները''' օրինական և սոցիալական բնագավառներում օրենսդրորեն չեն կարգավորվում։ Նույնասեռականությունը Հայաստանում 2003 թվականից ի վեր օրինական է։ Այնուամենայնիվ, չնայած այն ապաքրեականացվեց, տեղի լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) քաղաքացիների իրավիճակը զգալիորեն չփոխվեց։ ԼԳԲՏ համայնքի շատ հայեր վախենում են, որ նրանք իրենց ընկերների, ընտանիքների, հասարակության կողմից կքարկոծվեն և կվտարվեն, որի պատճառը` սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունն է։ Վերջերս Հայաստանում ԼԳԲՏ համայնքը դարձել է ավելի լավ կապակցված սոցիալական լրատվամիջոցների շնորհիվ, թեև վախի զգացումը և անանունության ցանկությունը մնում են ազգային պահպանողական մշակույթի շնորհիվ։
 
Հոմոսեքսուալությունը մնում է տաբու թեմա՝ հայ հասարակության շատ մասերում։ 2012 թվականի ուսումնասիրության ժամանակ հայաստանցի լրագրողների 55%-ը հայտարարել է, որ նրանք կդադարեցնեն իրենց հարաբերությունները ընկերոջ կամ բարեկամների հետ, եթե նրանք պարզվեն որ գեյ են։ Բացի այդ, այս ուսումնասիրությունը պարզել է, որ հայաստանցիների 70%-ը գտնում է, որ ԼԳԲՏ համայնքը «տարօրինակ» է։ Ավելին, չկա ոչ մի իրավական պաշտպանություն ԼԳԲՏ անձանց համար, որոնց իրավունքները խախտվում են պարբերաբար։ Հայերի երիտասարդ սերունդը դեռևս աննկատելի է ԼԳԲՏ-ի բազմաթիվ խնդիրների շուրջ։
 
ԼԳԲՏ համայնքի շատ մարդիկ պնդում են, որ իրենց աշխատավայրում կամ իրենց ընտանիքից բռնության կոչեր են հնչում, և հետևաբար, ասում են, որ չեն բողոքարկել մարդու իրավունքների ոտնահարման կամ քրեական հանցագործությունների մասին բողոքի։