«Մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 194.219.156.42 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Արարատ Թրվանց մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
kkk
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Annunciation from 13th century Armenian Gospel.jpg|300px|մինի|13-րդ դարի մանրանկար]]
[[Պատկեր:Matenadaran, MS 6792.jpg|300px|մինի|Մոմիկ.«Համբարձում» մանրանկար «Պատերազմի Ավետարանից»։]]
[[Պատկեր:Malnazar - Canon Table Page - Google Art Project (6845337).jpg|300px|մինի|Խորան` 1637 - 1638 թթ. հայկական ձեռագիր Ավետարանից (նկարիչը` Մալնազար)]]
<br />
'''Մանրանկարչություն''', մինիատյուր ({{lang-fr|miniature}}, {{lang-it|miniatura}}, {{lang-lat|minium}} - ծիրանի պիգմենտ, կինաբար, [[կարմիր]] ներկ, որով հնում զարդանկարում էին ձեռագիր [[մատյան]]ները), ոչ տպագիր գրքի պատկերազարդում, [[կերպարվեստ]]ի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ։ Մանրանկարչության առանձնահատուկ տեսակ է նաև գեղանկարչական (երբեմն փորագիր) պատկերը (հատկապես դիմանկարային)։ Մանրանկարչության մեկ այլ հատուկ տարատեսակը [[լաք]]ով, [[յուղաներկ]]ով կամ տեմպերայով ստեղծված նկարներն են՝ լաքե ոչ մեծ առարկաների մակերեսին։ Գործածությունից դուրս եկող «մինիատյուր» տերմինի փոխարեն գրական, երաժշտական, թատերական, կրկեսային, էստրադային ստեղծագործությունների վերաբերյալ, որպես «փոքր ձևերի» [[երկ]]եր, կիրառվում է «մանրապատում»-ը՝ նշելով կարճ պատմվածք, պիես, վոդևիլ, պարարվեստի, էստրադային, ծաղրածուական փոքր տեսարան, երաժշտական մանրանվագ և այլն։ Նուրբ, փոքրաչափ երկերից է կազմվում մանրապատումների թատրոնների խաղացանկը։ Մանրանկարչության հիմնական բնագավառներից մեկը գրքի մանրանկարչությունն է (ծաղկումը), գրքարվեստը՝ գրչագիր մատյաններում ձեռքով կատարված գծանկարներ, [[գուաշ]]ով, սոսնձաներկերով, [[ջրաներկ]]երով կամ այլ ներկերով գունանկարված պատկերներ, ինչպես նաև այդ գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններ։ Գրքի մանրանկարչության հնագույն օրինակներ պահպանվել են [[Հին Եգիպտոս]]ում (Նոր թագավորության շրջանի «Մեռյալների գրքերը»)։ [[Հին հույներ]]ը պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես [[Հոմերոս]]ի գրվածքները)։ Պապիրուսագալարների նկարները միմյանց են հաջորդել կինոկադրերի նման։ Քրիստոնեական համայնքների ծաղկման ժամանակաշրջանից (II դարից սկսած) [[մագաղաթ]]յա մատյանները հետզհետե դուրս են մղել պապիրուսագալարները։ Գրքի ձևը թելադրել է էջի պատկերազարդման սկզբունքը։ Մեզ հասած հնագույն մագաղաթյա մանրանկար ձեոագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500, Ամբրոզիանա գրադարան, [[Միլան]])։ [[Հելլենիստական շրջան]]ում մանրանկարչության գլխավոր կենտրոններ են եղել [[Ալեքսանդրիա]]ն, [[Հռոմ]]ը. նշանավոր էին նաև [[Բյուզանդիոն]]ը, [[Պերգամոն]]ը, [[Անտիոք]]ը, [[Եփեսոս]]ը։ [[Բյուզանդական մանրանկարչություն]]ը ժառանգել է [[Ալեքսանդրիա]]յի հունա-հռոմեական դասական և ասորական արևելյան ավանդույթները։ Պատկերամարտության շրջանում ([[726]]-[[843]] թթ.) մանրանկարչությունն անկում է ապրել։
 
[[9-րդ դար]]ի 2-րդ կեսին նկատելի է մանրանկարչության զարգացման երկու միտում.
 
ա) դեպի հելլենիստական [[Ալեքսանդրիա]]ն կողմնորոշված արքունի ոճ,<br>
բ) ասորապաղեստինյան կամ կապադովկիական ավանդներից սնվող «վանական ոճ», որն ավելի անմիջականորեն է արձագանքել կյանքին։
 
Առաջին ոճն առկա է «Գրիգոր Նազիանզացու քարոզներում», ուր պատկերված է նաև [[Վասիլ I|Վասիլ Ա]]-ն և նրա ընտանիքը ([[880]]-[[886]], Ազգային գրադարան, [[Փարիզ]]), «Եսայի մարգարեի մեկնություններում» (11-րդ դար, [[Վատիկանի գրադարան]], [[Հռոմ]]), «[[Վասիլ II|Վասիլ Բ]]-ի մենոլոգիայում» ([[Վատիկան]]ի գրադարան, [[Հռոմ]]) և այլն։
 
Երկրորդ ոճի փայլուն օրինակ է «Խլուդովյան սաղմոսարանը» ([[9-րդ դար]], [[Պատմության թանգարան]], [[Մոսկվա]])։ [[10-րդ դար]]ում երևան է եկել ՝ պարսկական ազդեցությունը, որն արտահայտվել է սիմվոլիկ պատկերներում (խորաններում, անվանաթերթերում, բուսական և կենդանական, ինչպես նաև ճարտարապետական մոտիվներում)։ Ռիթմը և պատկերագրական մոդելները սկսել են էական դեր խաղալ։ Ուշ շրջանի մանրանկարչությունը հաճախ սահմանափակվել է կանոնական սյուժեներով։ [[Ասորիք]]ում և [[Պաղեստին]]ում ([[Եդեսիա]], [[Մծբին]], [[Անտիոք]] կենտրոններով) 5-րդ դարից սկսած [[ասորի]] վանականները քրիստոնեական թեմատիկայի պատկերման տարբերակներում նոր միջոցների են դիմել, ինչն իր կնիքն է դրել բյուգանդական և հայկական, ղպտիական, արաբական, ինչպես նաև արևմտաեվրոպական մանրանկարչության վրա։ Արևելյան մանրանկարչությունը հելլենիստական արվեստից վերցրել է ուրվագիծը՝ առավել ուժեղացնելով զգայականը։ [[6-րդ դար]]ի ասորական նշանավոր ձեռագրերն են [[Վիեննա]]յի «Ծննդոցը» (Ազգային գրադարան, [[Վիեննա]]), «Ռոսանոյի ծիրանի Ավետարանը», «Ռաբուլայի Ավետարանը» (Լաուրենցիանա գրադարան, [[Ֆլորենցիա]]) և այլն։ Արևմուտքի մանրանկարչությունն օգտվել է ինչպես արևելյան, այնպես էլ բյուգանդական ձևերից։ [[7-րդ դար|7]]-[[8-րդ դար]]երում իռլանդա-սաքսոնական մանրանկարչությունը միահյուսել է կելտական, միջերկրածովյան և արևելյան ամենատարբեր մոտիվներ՝ վերարտադրելով կենդանակերպ, առավել հազվադեպ՝ [[մարդ]]կային ֆիգուրներ։ Պատկերազարդման բնորոշ գիծը ոլորուն մոտիվների խճճված համակարգն է՝ էջը բռնող զարդարուն գլխատառով։
 
[[10-րդ դար]]ից իռլանդասաքսոնական ոճը տարածվել է [[Եվրոպա]]յում։ Մինչ այդ մայրցամաքում [[8-րդ դար]]ի կեսերից սկսվել էր «Կարոլինգյան վերածնունդը»։ Ակներև էր վերադարձը դեպի դասական ակունքները, բայց դրա հետ մեկտեղ դեկորատիվ հարդարանքում զարգացվել են մերովինգյան և իռլանդա-սաքսոնական մանրանկարչության սկզբունքները։ Կարոլինգների թագավորության տրոհման հետ [[10-րդ դար]]ի վերջում [[Եվրոպա]]յի երկրների մանրանկարչության մեջ զարգացել են ազգային գծերը, ստեղծվել են տեղական բազմաթիվ [[դպրոց]]ներ։ Ռոմանական արվեստում մանրանկարչությունը կազմվել է բարդ ֆիգուրատիվ հորինվածքի ռիթմական կապերից։ Ռոմանական արվեստի ծաղկման հետ ուժեղացել է գծա-հարթապատկերային, նախշազարդային ոճը։ Ուշ ռոմանական շրջանում մանրանկարչության մեջ ներգրավվել են աշխարհիկ թեմաներ, շարժում, հուզականություն, պլաստիկա, տարածական և բնանկարային տարրեր ([[քաղաք]]ների, [[խաչակրաց արշավանք]]ների պատկերներ)։ [[13-րդ դար]]ում [[Իտալիա]]յում մարմնի և տարածության կերպավորման նոր միտումներ են երևան եկել, որը մասամբ նկատելի է նաև [[Ֆրանսիա]]յում, ուր կիրառվել են զարդարվեստի նոր ձևեր, լուսանցքներում հաճախ պատկերվել կրկեսային զավեշտական տեսարաններ։ Մեծացել է հետաքրքրությունը լանդշաֆտի և ճարտարապետական պատկերի նկատմամբ։ Ազնվականության և հոգևորականության հետ պատվիրատուներ են դարձել բյուրգերները և համալսարանականները։ Դրա շնորհիվ ընդլայնվել է աշխարհիկ [[Գրականություն|գրականության]] պատկերազարդումը։ [[13-րդ դար]]ի վերջին [[Արևմտյան Եվրոպա]]յում գոթական մանրանկարչությունը հասել է զարգացման բարձրակետին, ուժեղացել է ռեալիստական պատկերումը, հեռանկարի, բնության խորքի, ֆիգուրների իրական համամասների ն նյութականության պատկերման ձգտումը՝ կանխանշելով նոր ժամանակների արվեստը։ Մինչև [[14-րդ դար]]ի վերջը և [[15-րդ դար]]ի սկիզբը մանրանկարչությունը զարգացել է [[Ֆրանսիա]]յում և [[Ֆլանդրիա]]յում։ [[Գերմանիա]]յում հատուկ դեր են խաղացել, այսպես կոչված, ժողովրդական ձեռագրերը՝ ազատ, հոսուն, սրամիտ գրչանկարների շարքով։ [[15-րդ դար]]ում արեմտաեվրոպական բոլոր երկրներում մանրանկարչությունը սկսել է կրել հաստոցային նկարչության ազդեցությունը (օրինակ, [[Լիմբուրգ և Վան էյք եղբայրներ]]ի մանրանկարչությունը)։ [[15-րդ դար]]ում տպագրության գյուտի հետևանքով մանրանկարչությունն աստիճանաբար դուրս է մղվել։ [[11-րդ դար]]ում [[Հին Ռուսիա]]յում մանրանկարչությունը հիմնականում հետևել է բյուգանդական օրինակներին («Օստրոմիրի Ավետարան», [[1056]]-[[1057]], [[Սալտիկով-Շչեդրին]]ի անվան հանրային գրադարան, [[Լենինգրադ]])։ [[12-րդ դար|12]]-[[15-րդ դար]]երում [[որմնանկար]]ներ ու սրբապատկերներ հիշեցնող մանրանկարների կողքին («Խիտրովո Ավետարան», [[14-րդ դար]]ի վերջ-[[15-րդ դար]]ի սկիզբ, [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի անվան գրադարան, [[Մոսկվա]]), ստեղծվել են կենդանի ու անմիջական ընկալումով կատարված լուսանցազարդեր ([[12-րդ դար|12]]-[[15-րդ դար]]երում [[նովգորոդյան ձեռագրեր]]ի հրաշապատում և իրապատում ֆիգուրներով հյուսածո գլխատառերը)։ [[15-րդ դար]]ի վերջում մանրանկարչության մեջ թափանցել են աշխարհիկ (գլխավորապես պատմական և կենցաղային) սյուժեներ ([[1540]]-[[1560]]-ական թվականներին Պատկերազարդ տարեգրությունների ժողովածուն [[ԽՍՀՄ]] տարբեր գրադարաններում)։ [[9-րդ դար|9]]-[[1-րդ դար]]երում վրացական մանրանկարչությունը կապված լինելով տեղական ավանդներին՝ աչքի է ընկնում գծայնությամբ և գույների պայծառությամբ («Մցխեթի սաղմոսարան», [[10-րդ դար]])։ Մանրանկարչության մեջ բյուզանդամետ ուղղությունն ունեցել է բազմաշերտ նկարչական տեխնիկա՝ [[Ոսկի|ոսկու]] կիրառումով («Գելաթի Քառավետարանը», [[11-րդ դար]], երկուսն էլ Վրացական ԽՍՀ ԳԱ ձեռագրերի ինստիտուտ, [[Թբիլիսի]])։ [[17-րդ դար]]ում պատկերազարդվել են աշխարհիկ գրքեր (հատկապես Շ. Ռուսթավելու «[[Ընձենավորը]]»)։ Մանրանկարչությունն էական դեր է խաղացել իսլամական աշխարհում։ Բացի [[Ղուրան]]ից, որը չէր պատկերազարդվում ֆիգուրատիվ նկարներով, զարդարվել են [[վեպ]]երի («Շահնամեի» տիպի), սիրավեպերի և գիտական տրակտատների էջերը։ Սկզբնական շրջանում (արաբական մանրանկարչության Մոսուլի և Բաղդադի դպրոցներ) նկատելի է պարսկական և [[Ասորիք]]ի հելլենիստական արվեստի ազդեցությունը։ Մոնղոլական նվաճումների հետ մանրանկարչությունը զարգացել է [[Հուլավյաններ]]ի իշխանության տարածքում, հարստացել չինական արվեստին բնորոշ տարրերով (բնանկարային և կենդանական-բուսական հարդարանքում)։ [[Թեմուրյաններ]]ի ժամանակ (Հերաթի մանրանկարչության դպրոց, [[Շիրազ]]ի մանրանկարչության դպրոց) պարսկական մանրանկարչությունը հասել է զարգացման բարձրակետին, դարձել ծայրահեղ դեկորատիվ, քնարական։ [[Սեֆյան Իրան]]ում ([[16-րդ դար|16]]-[[17-րդ դար]]եր ) մեծացել են մանրանկարչության [[գորգ]]ային էֆեկտները։ Աֆղանական, միջինասիական ու ադրբեջանական մանրանկարչության մեջ (ծաղկումը՝ [[15-րդ դար]]ի 1-ին կեսին) զարդարուն ճոխ մակերեսները, քնարական բնապատկերները, գծային նուրբ ռիթմը, մեղմ գունահարարերումները կազմում են նկարի դեկորատիվ պատկերահամակարգը։ [[16-րդ դար|16]]-[[17-րդ դար]]երում [[Իրան]]ում և այլուր տարածվել է դիմանկար-մանրանկարը։ Վաղ հնդկական շրջանի մանրանկարչության մեջ ոճավորված հարթ պատկերները, հստակ գեղագիր գիծը [[16-րդ դար|16]]-[[17-րդ դար]]երում փոխվել է առանձին մանրամասների ճշգրիտ արձանագրությամբ, մարդկային դիմագծերի մանրակրկիտ պատկերմանը, միաժամանակ պահպանելով ավանդական հարթապատկերայնությունը, սխեմատիզմը և դեկորատիվությունը։ Հաճախ հանդիպում են պատմահերոսական սյուժեներ («Բաբուր-Նամե», [[16-րդ դար]]ի վերջ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, [[Մոսկվա]])։ Զարգացել են դիմանկարի և անիմալիստական ժանրերը (Գուջարաթի դպրոց, Մողոլների դպրոց)։ Մանրանկարչությունը (գրչանկարներ արմավատերևների վրա) հայտնի է նաև [[Ինդոնեզիա]]յում և [[Հարավ-Արևելյան Ասիա]]յի այլ երկրներում։ [[Ացտեկներ]]ի, [[մայաներ]]ի, [[միշտեկներ]]ի [[մշակույթ]]ում պահպանվել են պատկերագրեր հիշեցնող համարձակ, հյութեղ գույնով հագեցած նկարներ։ Դիմապատկերային մանրանկարչությունը, ծխախոտատուփերի, [[ժամացույց]]ների, [[մատանի]]ների, մեդալիոնների են վրա կատարված, փոքր չափի (1,5-ից մինչև 20 սմ) գեղանկարչական (երբեմն փորագիր) դիմապաակերի տեսակ։ Այդօրինակ մանրապաակերներն ստեղծվել են գուաշով և ջրաներկերով՝ [[մագաղաթ]]ի, սավարաթղթի, փղոսկրի վրա, երբեմն մետաղի վրա՝ յուղաներկով, ճենապակու վրա՝ խեցեգործական ներկերով, ինչպես և արծնի տեխնիկայով։ Որպես գեղանկարչության հատուկ ժանր դիմապատկերային մանրանկարչությունն ձևավորվել է Վերածննդի շրջանում։ Դիմապատկերային մանրանկարչությունը տարածված էր [[Իտալիա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Գերմանիա]]յի, [[Անգլիա]]յի, [[Ռուսաստան]]ի և այլ երկրների [[16-19-րդ դար]]երի [[արվեստ]]ում։ [[19-րդ դար]]ի կեսից այն իր տեղը զիջել է դագերոտիպությանը (լուսանկարում՝ հատուկ քիմիական եղանակով նախապատրաստված մետաղի վրա) և [[լուսանկարչություն|լուսանկարչության]]ը։
 
== Հայկական մանրանկարչություն ==