«Գյումրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 229.
[[Պատկեր:Pexumner3.jpg|մինի|220x220px|Նախաուրարտական բնակավայր. կացարան՝ կենտրոնում ամբար]]
[[Պատկեր:Pexumner1.jpg|մինի|220x220px|Նախաուրարտական կիկլոպյան ամրոցի պատ՝ Ազատանի հնավայրում]]
Շիրակի բազմադարյան պատմության գրավոր էջերը բացվում են [[Շարա]]յի մասին պատմահայր [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] միջոցով՝ մեզ հասած հին հայկական ավանդազրույցով, որի համաձայն Շարան՝ հայոց նախահայր [[Հայկ նահապետ|Հայկի]] ծոռը, եղել է Շիրակ գավառի անվանադիրն ու նրա բնակչության նախահայրը։ Իսկ [[Շիրակ]]ի ու Շարայի մասին առաջին հավաստի գրավոր տեղեկությունը գտնում ենք դեպի Նաիրի երկրներ (Հայկական լեռնաշխարհ) իր արշավանքի մասին Ասորեստանի թագավոր [[Թիգլաթպալասար Ա|Թիգլաթպալասար I]]-ի թողած մի արձանագրության մեջ (մ.թ.ա. 1114 թթվական)։ Վերջինս պատմում է, թե ինչպես հարավից Հայկական Լեռնաշխարհ ներխուժած ասորեստանյան բանակը հաղթական պատերազմով հասել է Դայաենի երկիր (հետագայում՝ [[Տայք]]), և թվարկում այդ ճանապարհին հնազանդեցված Նաիրյան տասնվեց ''Հզոր լեռները'', որոնցից 11-րդը Շախիշարան է, նաև այն 23 ցեղային երկրները, որոնցից երկուսը՝ Աբաենին և Ադաենին գիտնականները տեղադրում են հետագա Շիրակի տարածքում։
 
Շախիշարան (շախի - շարա) լեռը ձոնված է եղել Շարային, ինչպես նրա եղբայր Ամասիային էր ձոնված և նրա անունն էր կրում [[Մասիս]] լեռը։ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «Հայոց Պատմության» մեջ կարդում ենք. «''Արամայիսը իր որդուն՝ բազմազավակ և շատակեր Շարային, ամբողջ ազգով ուղարկում է մի մերձակա արգավանդ ու բերրի դաշտ, Հյուսիսային լեռան՝ Արագածի թիկունքում, որտեղ շատ ջրեր են հոսում. նրա անունով, ասում են, գավառը կոչվեց Շիրակ''»:
 
Շախիշարա լեռը, ամենայն հավանականությամբ որպես ''հզոր լեռ'', կարող էր լինել միայն [[Արագած]]ը: [[Ասորեստան]]ի արքայի վերոհիշյալ արձանագրության մեջ հիշատակված Աբաենի և Ադաենի տեղանունների ստուգաբանությունը ցույց է տալիս, որ հնագույն ժամանակներում Շիրակը բնակեցված է եղել հնդեվրոպական ցեղերով։ Հնագույն Շիրակի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ պահպանված են ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Դրանց վկայությամբ Շիրակը, Էրիախի անունով, մտնում էր Հայկական Լեռնաշխարհի ողջ հյուսիս-արևելքը բռնած Էթիունի ցեղամիության մեջ։ Էրիախին Հայկական Լեռնաշխարհի հարուստ ցեղային երկրներից մեկն էր՝ հայտնի իր զարգացած տնտեսությամբ, հացահատիկի պաշարով, մանր ու խոշոր եղջերավոր անասունների և ձիերի քանակով ու ռազմական ուժով։ Էրիախիի մասին առաջին հիշատակությունը կա [[Արգիշտի Ա|Արգիշտի I-ի]] (մ.թ.ա. 786-764 թթ.թվականներ) [[Մարմաշեն]]ի սեպագրի արձանագրության մեջ։ Ախուրյանի ձորում՝ գետի ձախափնյա ժայռերից մեկին փորագրված այս արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը. «''Խալդյան մեծությամբ Արգիշտին ասում է. գրավեցի Էրիախի երկիրը, գրավեցի Իրդանիու քաղաքը՝ մինչև Իշկիգուլու երկիրը''»:
 
Ժամանակին կարծում էին, թե Իրդանիուն գտնվել է Ախուրյանի ձորում և անգամ նույնացնում էին այժմյան [[Մարմաշեն]]ին: Սակայն, ըստ նորագույն ուսումնասիրությունների՝ Իրդանիուն պետք է փնտրել ոչ թե Մարմաշենի ձորում, այլ ներկայիս Գյումրի քաղաքի տարածքում։ Իրդանիուի այսպիսի տեղեկության ճշմարտացիությունը հաստատվում է մի քանի հանգամանքներով. նախ, որ՝ "«Իրդանիու քաղաքը"» արձանագրության մեջ հիշատակված է հենց Էրիախիի առնչությամբ, ուրեմն եղել է Էրիախիի կենտրոնատեղին՝ նրա "«արքայական քաղաքը"»: Երկրորդը՝ Էրիախիի կենտրոնատեղին՝ նրա ցեղապետ - արքայի նստավայրը, անտարակույս գտնվելու էր նրա տարածքի մի այնպիսի մասում, որտեղից նրա ցեղապետ - արքաները կկարողանային համեմատաբար հեշտությամբ իրականացնել իրենց հսկողությունը, ինչպես տոհմացեղային կազմակերպությունների ու բնակավայրերի, այնպես էլ Էրիախին արտաքին աշխարհին կապող ճանապարհների վրա։ Ուրեմն, Իրդանիուն գտնվել է այնպիսի մի վայրում, որտեղ ձևավորվում էին Էրիախիի (մասնավորապես) և Հայկական լեռնաշխարհի (ընդհանրապես) չորս կողմերն իրար կապող ճանապարհները։ Եվ, վերջապես հնագիտական հարուստ նյութով էլ ապացուցվում է, որ բրոնզե դարից սկսած՝ Շիրակով և հենց այժմյան Գյումրիի տարածքով էր անցնում [[Կովկաս]]ից [[Առաջավոր Ասիա|Առաջավոր]] և [[Փոքր Ասիա]] տանող մայրուղին։ Այդ ճանապարհի՝ հետագայում ևս բանուկ լինելու փաստը հիմք է տալիս հետազոտողներին՝ Իրդանիուն տեղադրելու Կումայրիի - Գյումրիի տարածքում և այն նույնացնելու Չերքեզի ձոր գետակի ձախափնյա բարձրադիր մասում գտնվող Կումայրի հնավայրին։
 
Իրդանիու քաղաքը, ինչպես համոզված են հնագետները, շարունակել է գոյատևել նաև Սարդուրի II-ի (մ.թ.ա. 764-735 թթթվականներ) ավերիչ արշավանքներից հետո։ Իր արձանագրության մեջ Սարդուրին գրում է.«''Գրավեցի Էրիախի երկիրը, մեկ օրում նվաճեցի: Մառանները, որ հայրն ու պապն էին Խալդյան հրամանով տիրական՝ ես մեկ (?) հարյուր հիսուն մառան գրավեցի, կողոպտեցի''»:
 
Սարդուրի II-ի հիշատակած մառանները քարանձավային [[շտեմարան]]ներ, [[ամբար]]ներ են եղել։ Այս տեսակետից ուշագրավ է [[Գրիգոր Ղափանցյան|Գր. Ղափանցյանի]] կողմից Կումայրիի տեղանվան մեջ ''այր''՝ քարանձավ, բառի առկայության նշելը, իսկ ''կում'', ''գում'' բառերն ունեն ''կույտ'', ''խումբ'' իմաստ։ Այսպիսով, Գյումրի անվան Կումայրի նախաձևը նշանակում է ''անձավախումբ'' և առնչվում է Շիրակի նախնադարյան այն բնական քարանձավներին, որոնք որոշակի ձևափոխման ենթարկվելուց հետո հնագույն շիրակցուն ծառայել են թե՛ որպես գյուղատնտեսական արտադրանքի (նախ և առաջ՝ հացահատիկի) պահեստավորման վայրեր, թե՛ որպես հուսալի ապաստարաններ։ Կումայրի անվանաձևի ''Կումիրի'' համարժեքը հայտնի է մ.թ. [[XIII դար]]ի սկզբից, իսկ նրա հնչյունափոխված ձևը՝ ''Կումրին'', բարբառային ''Գումրի'' ձևով ունի ''Գյումրի'', ''Գումբրի'', ''Գյումբրի'', ''Գիմրի'' արտասանական տարբերակները։
 
Վանի թագավորության վերացումից ([[մ.թ.ա. 590]] թթվական) հետո Կումայրին ընդգրկվել է Հայոց միասնական թագավորության՝ [[Երվանդունիներ]]ի պետության կազմում։ Աշխարհագրական բարենպաստ դիրքի ու պաշտպանական առավելությունների, իհարկե, նաև [[Արարատյան դաշտ]]ի, [[Արմավիր]] մայրաքաղաքի հետ բանուկ ճանապարհով կապված լինելու շնորհիվ Կումայրին բարգավաճել և դարձել է գավառի կենտրոններից մեկը։մեկը<ref name=Kumayri/>։
 
==== Կումայրին Երվանդունիների և Արտաշեսյանների օրոք ====
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գյումրի» էջից