«Ուրծի լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Լեռնաշղթա}}
 
'''Ուրծի լեռներ''', ''Զինճիրլի, Ջինջերլը, Զինջիրւի, Զնջիրլի, Զնջոլու, Զնջրլու, Սարայբուլագ, Սարայբուլաղ, Սարայբուլսղի լեռնաշղթա, Ուրծի լեռնաշղթա'', լեռնաշղթա [[Հայաստան]]ի [[Արարատի մարզ]]ի հարավում։ Եզրավորում է [[Արարատյան հարթավայր]]ը հարավարևելքից։ Ծագմամբ ծալքաբեկորային է։ Ջրբաժան է [[Վեդի (գետ)|Վեդիի]] [[Շաղափ (գետ)|Շաղափ]] վտակի, [[Արածո]]յի ու [[Արաքս]]ի միջև։ Հյուսիս–արևելքից ձգվում է հարավ–արևելք, այնուհետև՝ արևելք։ Երկարությունը մոտ 25 կմ է<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|126}}</ref>, լայնությունը՝ մինչև 11 կմ։
 
Հյուսիսային լանջերը երկար են, մեղմաթեք, հարավայինները՝ կարճ, զառիթափ։ Բոլոր լանջերը կտրտված են ձորակներով։ Կատարային գոտին հիմնականում նեղ է։ Ամենաբարձրը արևելյան հատվածում գտնվող [[Ուրծ (լեռ)|Ուրծ լեռնագագաթն]] է՝ 2445,9 մ, որի կոորդինատներն են {{Coor|39_49_04_N_44_54_51_E|հս. լ.39°49'04", արլ. ե. 44°54'51"}}։ Հիմնական լեռնաշարին զուգահեռ կան նաև մանր լեռնաշարեր։
 
Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, միջին բարձրություններում՝ չոր տափաստանային, կատարային մասում՝ լեռնատափաստանային։ Տեղումները լանջերին 200-450 մմ են։ Հյուսիսային լանջերի մի մասը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Լեռնաշղթայի արևելյան եզրում է գտնվում Ուրծասարի լեռնանցքը (1910 մ), որն իրար է կապում [[Շաղափ (գետ)|Շաղափի]] և [[Արածո]]յի հովիտները. այստեղով է անցնում հանրապետական նշանակության H10 (H8-[[Ոսկետափ]]-[[Վեդի]]-[[Լանջառ]]-M2 44,4 կմ) ճանապարհը։ Լեռների ստոռոտներին կա հանքային ջրերի 30 աղբյուր<ref>{{Գիրք:ՏԲ5|212}}</ref>։
 
Հյուսիսային լանջերի կենտրոնական հատվածում՝ մոտ 1850 մ բարձրության վրա գտնվում է XII-XIII դարերին կառուցված [[Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցի|Հովհաննես-Կարապետ վանքը]], որի մոտ տանող ճանապարհ կա [[Լանջառ]] գյուղից։