«Գավգամելայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
[[Պատկեր:Գավգամելայի ճակատամարտ- Սկզբնական դիրքավորում.gif|մինի|Հակամարտող ուժերի դիրքավորումը]]
[[Պատկեր:Գավգամելայի ճակատամարտ- Վերջնական.gif|մինի|Մարտի վճռորոշ պահը՝ մակեդոնացիների սեպաձև գրոհը]]
'''Գավգամելայի ճակատամարտըճակատամարտ''', տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թ.թվականի հոկտեմբերի 1-ին, [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ու [[Դարեհ III]] [[Աքեմենյան]]ի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք [[Էրբիլ]], [[Իրաք]], [[Տիգրիս|Տիգրիս գետի]] մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը [[Աքեմենյան պետություն|Պարսկաստանի տերության]] դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։
 
Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն [[Իսոսի ճակատամարտ|Իսոսի]]) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար: [[Քվինտուս Կուրցիուս Ռուֆուս|Կուրցիուս Ռուֆուսը]] հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40,000 հետևակազոր, 7,000 հեծելազոր։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ եգիպտացիք, բաբելոնացիք, մարեր, պարթևներ, ասորիներ, բակտրիացիք, սկյութներ, հնդիկներ, հույն վարձկաններ, կապադովկիացիք և այլն։ Պարսկական աջ թևում էին նաև [[Մեծ Հայք|Մեծ]] ու [[Փոքր Հայք]]ի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։
Տող 40.
Ալեքսանդրի թևում ճակատամարտը սաստկանում էր: Պարսիկների զանգվածի մեջ թափանցած մակեդոնական խումբը մասնատվեց և թշնամին ներս խուժեց առաջացած արանքի մեջ: Նրանց մի զորաթևը Բաբելոնի կուսակալ Մազեյի գլխավորությամբ շրջափակեց Պարմենիոնի գնդերը, իսկ մյուսը՝ Բակտրիայի կուսակալ Բեսի, զարկեց Ալեքսանդրի վերջապահին:
 
Սկզբնաղբյուրների համաձայնհամաձայն՝ պարսկական բանակում գտնվող [[այրուձի|հայկական հեծելազորին]] կապադովկիացիների հետ համատեղ հաջողվեց ճզմել Պարմենիոնին ու դուրս գալ նրա թիկունքը: [[Արիանոս]]ի հավաստմամաբ, մակեդոնական ձախ թևին ՛՛անխուսափելի կործանում էր սպասում՛՛սպասում, եթե Ալեքսանդրը ստիպված նրան օգնության չուղարկեր հեթայրների ու [[Փիլիպոս II Մակեդոնացի|հիպասպիստների]] ընտրյալ ջոկատները:
 
Մինչ Պարմենիոնի թևը դիմակայամում էր արյաց բանակի կատաղի հարվածներին՝ Ալեքսանդրը, ինչպես դա եղավ Իսոսում, նպատակադրվել էր հասնել արքայից արքային: Հսկայական դաշտի փոշու օվկիանոսը ցնծվում էր կռվողների ճիչերից ու նժույգների խրխնջոցից: Վերջապես, եկավ մարտի բեկումնային պահը: Մի կողմից Դարեհի ուղղությամբ ահարկու դոփյունով շարժվում էր մակեդոնական փաղանգը, մյուս կողմից սրընթաց մոտենում էր ինքը՝ Ալեքսանդրը: Կաթվածահար եղած արքան նոր միայն հասկացավ իրեն շրջապատելու միտումը: Նա անմիջպես շրջեց կառքը և վերստին դիմեց փախուստի։ Այդ պահից Գավգամելայի դաշտավայրը վերածվեց սպանդանոցի: Պարսիկների անկառավարելի դարձած ձախ թևը խուճապահար դիմեց փախուստի: