«Ջավախք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 48.
19–րդ դարի վերջին Ախալքալաքում գործունեություն ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ Էրզրումի նահանգի հետ։ Ջավախքը ծնունդ է տվել ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են [[Հովհաննես Քաջազնունի]]ն, [[Համո Օհանջանյան]]ը, [[Ռուբեն Տեր-Մինասյան]]ը, [[Ռուբեն Դարբինյան]]ը, գրողներ [[Վահան Տերյան]]ը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, [[Մկրտիչ Սարգսյան]]ը, աշուղ [[Ջիվանի]]ն և ուրիշներ։
 
1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազ. հայերից 35–40 հազ. զոհվեց։ Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը։ Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ–վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ։ Ջավախքը թողնվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918–1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով։ Սակայն վրաց–ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին։ 1921 թ. նոյեմբերի 6–ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ–վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվել է մինչ օրս։
 
Ախալքալաքի նախկին գավառի մեծ մասից կազմվեց նույնանուն վարչական գավառը (հետագայում՝ շրջան)։ Հյուսիսային հայաբնակ գյուղերից Տաբածղուրը, Մոլիտը և Չխարոլան մտցվեցին Բորժոմի, իսկ Դամալան՝ ավելի ուշ կազմավորված Ասպինձայի շրջանների մեջ։ 1930 թ.թվականին Ախալքալաքի շրջանից անջատվեց նրա հարավարևելյան մասը՝ կազմելով Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանը։
 
== Ջավախքի հայ կաթոլիկներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջավախք» էջից