«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ
[[Բարսեղ Բ]]-ի թագավորության սկզբին եղել է Արևելքի ստրատելատ։ Այնուհետև զրկվել է այդ պաշտոնից և նշանակվել Միջագետքի զորքերի հրամանատար։
 
[[976]]-[[979]] թվականներին ապստամբել է [[Բարսեղ Բ]]-ի դեմ։ Նրա ապստամբությունը տեղի է ունեցել [[Բյուզանդիա]]յի կողմից հայկական [[Կարին]]ի և [[Տարոն]]ի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց։ Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում [[976]] թվականին, հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից հռչակվում է կայսր։ Բյուզանդական պատմիչ [[Հովհաննես Սկիլիցես]]ի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող [[հայեր]]ը, այդ թվում և [[Տարոնի իշխանություն|Տարոնի իշխանության]] վերջին գահակալ [[Աշոտ Գ Տարոնացի|Աշոտի]] որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից։ Վարդաս Սկլերոս գրավում է [[Խարբերդ]]ը, [[Միջագետք]]ի և [[Չորրորդ Հայք]]ի զգալի մասը, [[Սանասուն|Սասունի բերդը]], [[Անգեղտուն]]ը, [[Անձիտ]]ը, Տարոնի որոշ շրջաններ։ Ապա, դաշինք կնքում [[Ամիդ]] և [[Նփրկերտ|Մարտիրոպոլիս]] քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի [[Կոստանդնուպոլիս]]։ Նրան են միանում՝ Բյուզանդիայում ծառայող հայկական հեծելազորը և հայ իշխանները, որոնք ձգտում էին Վարդաս Սկլերոսի ապստամբությունն օգտագործել՝ կանխելու Բյուզանդիայի առաջխաղացումը դեպի Հայաստան և նրա կողմից նվաճված շրջանները ազատագրելու համար։ Սկլերոսի կողմն է անցնում Բյուզանդիայի բանակում ծառայող հայազգի զորավար [[Սահակ-Վահրամ]]ը։ Ապստամբները հասնում են հայերով բնակեցված [[Լիկանդոս]] գավառը, որտեղ նրանց է միանում [[Անտիոք]]ի դուքս [[ՎուրցիսՄիքայել Վուրցես]]ը՝ հայերից բաղկացած իր զորքով։ Սկլերոսի կողմն է անցնում նույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի [[Միքայել Քուրդիկ]]ը և [[Ռոմանոս Տարոնացի]]ն։
 
Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ [[Վարդաս Փոկաս]]ը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում [[979]] թվականին։ Վարդաս Փոկասը, [[Տայքի կյուրոպաղատություն|Տայքի կյուրոպաղատ]] [[Դավիթ Կյուրոպաղատ|Դավիթից]] զինական օգնություն ստանալով, [[Ալիս (գետ)|Հալիս գետի]] մոտ, [[Պանկալիա]] կոչվող վայրում, պարտության է մատնում Վարդաս Սկլերոսին։ Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ [[Բաղդադ]]՝ արաբական խալիֆայի մոտ։