«Դաշնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
'''Դաշնությունը''' (նաև հայտնի որպես '''ֆեդերալ պետություն''') [[քաղաքական միավոր]] է, որը բնութագրվում է ինքնակառավարվող պրովինցիաների, նահանգների կամ այլ տարածաշրջանների [[Ունիա|միությամբ]], որոնք գտնվում են կենտրոնական (դաշնային) կառավարության վերահսկողության ներքո: Դաշնությունում վարչական միավորների ինքնակառավարման կարգավիճակը, ինչպես նաև իշխանության բաժանումը նրանց և կենտրոնական կառավարության միջև ամեն երկրում ունի իր յուրահատկությունը և հիմնականում սահմանվում է սահմանադրորեն: Այսպիսով դաշնությունը կառավարման ձև է, որտեղ իշխանությանը բաժանված է կենտրոնական կառավարության և որոշակի թվով դաշնային նահանգների միջև, որոնք ունեն որոշակի իրավունքներ և պարտականություններ<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/docs/notesanddefs.html Federation on CIA Factbook]</ref>:
 
Դաշնության կառավարման մեխանիզմը կոչվում է դաշնային, որը [[ֆեդերալիզմ]]ի օրինակ է համարվում: Դաշնությանը հակադրովղհակադրվող մեկա յալայլ համակարգ է համարվում [[ունիտար պետություն]]ը: Օրինակ [[Ֆրանսիա]]ն երկար դարեր ունիտար պետություն է: [[Ավստրիա]]ն երկար տարիներ եղել է ունիտար պետություն, սակայն [[Ավստրո-Հունգարիա]]յի փլուզումից հետո 1918 թվականի սահմանադրությամբ դարձավ դաշնություն: [[Գերմանիա]]ն իր 16 [[Գերմանիայի վարչական բաժանում|մարզերով]] դաշնության վառ օրինակ է:
 
Դաշնությունները սովորաբար [[էթնիկ խումբ|բազմաէթնիկ]] պետություններ են մեծ տարածքներով (ինչպիսիք են [[Ռուսաստան]]ը, [[ԱՄՆ]]-ն, [[Կանադա]]ն, [[Հնդկաստան]]ը կամ [[Բրազիլիա]]ն), սակայն դա անհրաժեշտ պայման չէ: