«Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 181.
== Կերպարանք և բնավորություն ==
[[Պատկեր:Mozart (unfinished) by Lange 1782.jpg|250px|մինի|Մոցարտի դիմանկարը, որ հեղինակել է նրա քենակալ Յոզեֆ Լանգեն:]]
Մոցարտի կերպարանքը նկարագրել է տենոր Միխայիլ Քելլին` «արտասովոր փոքր մարդ, վտիտ ու գունատ, խիտ, խարտյաշ մազերով»: Մոցարտի վաղ կենսագիր Նիմեչեկը գրել է. «Նրա ֆիզիկական կերպարանքում առանձնահատուկ ոչ մի բան չկար: Նա փոքրամարմին էր, դեմքը, բացառությամբ խոշոր, խորաթափանց աչքերի, չէր մատնում նրա հանճարեղությունը»: Նրա դեմքին եղել են փոսեր, որոնք մանկության շրջանում տարած [[Բնական ծաղիկ|ծաղիկի]] հետքերն էին: Նա սիրել է կոկիկ հագնվել: Քելլին այսպես է նրան հիշել փորձերիփորձերից մեկի ժամանակ. «[Մոցարտը] բեմում էր` մորեգույն կարճ վերնազգեստով, ոսկեգույն երկծալ գլխարկով նվագախմբի հետ աշխատելիս»: Նրա ձայնի մասին կինը հետագայում գրել է. «Դա տենոր էր` փափուկ, երգեցիկ խոսվածքով, բայց երբ բորբոքվում էր, այն միաժամանակ դառնում էր հզոր ու էներգետիկ»<ref>{{harvnb|Solomon|1995|p=308}}</ref>:
 
Մոցարտը սովորաբար աշխատում էր երկար ու ծանր` բացառիկ արագությամբ աշխատելով ժամկետի մոտեցման դեպքում: Նա հաճախ էր կատարում էսքիզներ ու սևագրեր: Ի տարբերություն Բեթհովենի` դրանք հիմնականում չեն պահպանվել, քանի որ նրա կինը ձգտել է վերացնել դրանք ամուսնու մահից հետո<ref>{{harvnb|Solomon|1995|p=310}}</ref>:
Տող 190.
 
== Կրոնական հայացքներ ==
Մոցարտը դաստիարակվել է որպես [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիլկաթոլիկ եկեղեցու]] հետևորդ և նրա հավատարիմ անդամն է եղել իր ողջ կյանքի ընթացքում:
 
== Ստեղծագործություններ, ոճ, նորարարություններ ==
Տող 201.
{{քաղվածք|Միայն Մոցարտի տրամադրությունն ու զգայունությունը գիտակցելով` մենք կարող ենք ըմբռնել նրա հիասքանչ լինելը: Պարադոքս է, որ [[Շուման Ռ.|Շումանի]] թռուցիկ բնորոշումը № 40 սիմֆոնիայի վերաբերյալ մեզ կարող է օգնել ավելի լավ տեսնելու Մոցարտի դիվային ուժը: Մոցարտի` տառապանքի ու սարսափի բարձրագույն բոլոր դրսևորումներում կա տառապանքի քաղցրության հիանալի զգացողություն<ref>{{harvnb|Rosen|1998|p=324}}</ref>:|}}
 
Վերջին տասնամյակի ընթացքում Մոցարտը շատ է կիրառել խրոմատիկ հարմոնիան, որի նշանավոր օրինակօրինակն է Դո մաժոր լարային կվարտետը K. 465 (1785), որը ստացել է ''Դիոսոնանս'' անվանումը:
 
Մոցարտը միշտ աչքի է ընկել երաժշտական այլ արժեքավոր գործերի մշակմամբ: Նրա ճամփորդություններն օգնել են կոմպոզիցիոն ինքնատիպ լեզվի ստեղծմանը<ref>{{harvnb|Solomon|1995|loc=ch. 8}}. Discussion of the sources of style as well as his early imitative ability.</ref>: [[Լոնդոն]]ում նա մանուկ հասակում հանդիպել է [[Յոհան Քրիստիան Բախ]]ին և լսել նրա երաժշտությունը, [[Փարիզ]]ում, [[Մանհայմ]]ում և [[Վիեննա]]յում նա առնչվել է կոմպոզիտորական այլ ազդեցությունների` ներառյալ Մանհայմի նվագախմբի ավանգարդային հնարավորությանը: Իտալիայում Մոցարտն առնչվել է իտալական ուվերտյուրային և օպերա-բուֆային, որոնք երկուսն էլ խորապես ազդել են նրա` որպես կոմպոզիտորի զարգացմանը: Լոնդոնում և Իտալիայում գալանտ ոճը նոր էր տարածվում` աչքի ընկնելով իր պարզությամբ, թեթևությամբ, կադենցիայի գրավչությամբ, որտեղ շեշտը դրվում էր դոմինանտ ու սուբդոմինանտ տոների վրա` բացառելով այլ հարմոնիաներ: Ֆրազները սիմետրիկ էին, հստակ սահմանագծված էր ընդհանուր զարգացման բաժանումները<ref>{{harvnb|Heartz|2003}}</ref>: Մոցարտի վաղ շրջանի որոշ սիմֆոնիաներ իտալական ուվերտյուրաներ են, ընդ որում երեք մասերը զարգանում են փոխկապակցված. դրանցից շատերը հոմոտոն են (բոլոր երեք մասերն ունեն միևնույն հիմնական ձեռագիրը` հարաբերական անավարտությամբ): Մնացած որոշ գործեր կրում են Յ. Ք. Բախի ադեցությունը. իսկ մյուսներն առանձնանում են պարզ երկմասանոց ձևով, որ բնորոշ էր Վիեննայի կոմպոզիտորներին:
Տող 207.
Մոցարտի ոճը զարգանալով աստիճանաբար ներառում է նաև այլ ոճերի, օրինակ` [[բարոկկո]]յի տարրեր, օրինակ, № 29 A մոր K. 201 սիմֆոնիան իր առաջին մասում, որը դրսևորվում է ոչ կանոնավոր երկար ֆրազներով: Նրա որոշ քառյակներ, սկսած 1773 թվականից, ունեն ֆուգային բնորոշ ավարտ` մասնավորապես կրելով Հայդնի ազդեցությունը, ով այդպիսի եզրափակիչ երեք հատված էր ներառել իր ''Opus 20'' ստեղծագործության մեջ: Այս շրջանում ազդեցությունը «Փոթորիկ և գրոհ» ուղղությունից, որը [[ռոմանտիզմ]]ի նախակարապետն էր, զգալի է երկու կոպոզիտորների վրա էլ. Մոցարտի № 25 G մինոր K. 183 ստեղծագործությունը դրա վառ ապացույցն է:
 
Մոցարտն իր ուշադրությունը երբեմն կենտրոնացնում էր օպերաների և գործիքային երաժշտության վրա: Նա ստեղծել է օպերաներ օպերա-բուֆայի ոճով, ինչպիսիք են «[[Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա)|Ֆիգարոյի ամուսնությունը]]», «[[Դոն Ժուան (օպերա)|Դոն Ժուան]]», «[[Այդպես են վարվում բոլորը]]», օպերա-սերիա ոճով, օրինակ` «[[Իդոմենեոս, Կրետեի արքա (օպերա)|Իդոմենեոս, Կրետեի արքա]]» և զինգշպիլ, օրինակ` «[[Կախարդական սրինգ]]ը»: Իր ավելի ուշ շրջանի օպերաներում Մոցարտը կիրառել է գործիքների, նվագախմբի կառուցվածքի և [[տեմբր]]ի նուրբ փոփոխություն: Ահա ինչպես են ներգործել կոմպոզիտորի օպերային և գործիքային ստեղծագործությունները. սիմֆոնիաներում ու կոնցերտներում օպերային գործիքավորման ազդեցությամբ նա կիրառել է նվագախմբի ավելի ճկուն հանարավորություններըհնարավորությունները, իսկ ուշ շրջանի օպերաներում հոգեբանական նուրբ անցումները ցույց տալու նպատակով` նվագախմբի զարգացումը<ref>{{harvnb|Einstein|1965}}</ref>:
 
=== Սոնատներ ===
Տող 219.
==== D-dur կվարտետ ====
(KV 575) տիպիկ է այս շրջանի համար։ Allegro-ի, այսպես ասած, «երգեցիկ» թեմաներով Մոցարտն իհարկե գրում էր նաև առաջ, սակայն երաշժտությունըերաժշտությունը հուզական այսպիսի գեղեցկություն չուներ։ Պաթոսն այստեղ ավելանում ու ընդարձակվում է, հասնում բացառիկ ինքնատիպության. այս բնութագիրն ամբողջությամբ համապատասխանում է հասուն Մոցարտին. Նրա համար շատ կարևոր էին տրիոլներով շարունակությունները, որոնք թեմայի ավարտին տալիս էին անսպասելի էներգետիկ բնույթ։
 
==== Լարային կվարտետ (KV 589) ====