«Գլոբուս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4002 բայտ ,  1 տարի առաջ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Գլոբուսի ամենից հաճախ օգտագործվող մասշտաբներն են 1։30 000 000-ից 1։80 000 000։ Ամենից տարածվածն են ֆիզիկաաշխարհագրական գլոբուսները։ Առաջին աշխարհագրական գլոբուսը պատրաստել է Մ. Բեհայմը [[1492]] թվականին։ Հայկական
առաջին գլոբուսը պատրաստվել է [[Վիեննա]]յում [[1850]] թվականին։
 
== Գլոբուսի պատմությունը ==
[[Պատկեր:Interactive-Globus.jpg|մինի|ձախից|thumb|]]
Առաջին երկրագունդը ստեղծվել է մ.թ.ա. 150 թվականին։ [[Կրատետ Մելսկին, որն ապրել է Կիլիկիայի Պերգան քաղաքում, դրա մասին հիշատակում են Ստրաբոնը և Հեմինը։ Վերջինս հիշատակում է, որ Կրատետը գլոբուսին ավելացրել է Կոորդինատային համակարգ։ Երկրի գնդաձևությունը ապացուցվել է հին հույն գիտնականների կողմից մ․ թ․ ա․ 3-րդ դարում։
[[Պատկեր:Göttingen-Himmelsglobus.JPG|thumb|183пкс|երկնային գլոբուս]]
 
Գլոբուսները պատրաստվել են մահմեդական աշխարհում։ Բուխարայից աստղագետ Ջամալ ադ Դինը 1267 թվականին Խանբալիկում (Պեկին) Խուբիլայ խանին որպես նվեր Խուլագու խանից տարել էր գլոբուս, աստղադիտարան և արմիլյար սֆերա։ Օսմանյան գիտնական Թաքիյուդին աշ-Շամին նախագծել է գլոբուսի ժամանակակից ձևը Ստամբուլում գտնվող իր աստղադիտարանի համար 1574 թվականից հետո։ Առաջին երկնային գլոբուսները պատրաստվել են Հնդկաստանում մեծ մողոլների հրամանով․ դրանցից ամենամեծը պատրաստել է մետաղագործ և աստղագետ Մուհամեդ Սալիխ Տատավին։
 
Մինչ մեր օրերը պահպանված ամենահին գլոբուսը գերմանացի աշխարհագրագետ Մարտին Բեհայմի պատրաստած երկրային Երկնային խնձորն է որ պատրաստվել է 1493—1494 թվականներին Նյուրնբերգի քաղաքային խորհրդի համար։ Բեհայմի գլոբուսը զարդարված է դրոշների, գահին նստած միապետների նկարներով, ունի բազմաթիվ հետաքրքիր գրություններ և արտացոլում է իր ժամանակի աշխարհագրական պատկերացումները, որոնց հիմքում ընկած էին Պտղոմեոսի քարտեզները՝ հաշվի առնելով Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների և պորտուգալացիների արշավախմբերի շնորհիվ կատարված փոփոխությունները։ Բելգիացի հավաքորդ Շտեֆան Միսսինը 2013 թվականին հրապարակել է ջայլամի ձվի վրա փորագրված գլոբուսի ուսումնասիրութունը։ Այդ գլոբուսը, որը պատկերում է հյուսիսային Ամերիկան և թվագրվում 1504 թվականով, ամենահին գլոբուսն է, որի վրա պատկերված է Ամերիկան<ref>[http://www.aoinform.com/news/starejshij_globus_ameriki_strausinoe_jajco_foto/2013-08-25-327 Старейший глобус Америки]</ref>։ Դրանից կարճ ժամանակ հետո նոր աշխարհը հարավային Ամերիկայի բավական ստույգ գծագրությամբ հայտնվել է լիարժեք գլոբուսներին՝ լենոքսի գլոբուսի (շուրջ 1507 թվական), և Յագելոնյան գլոբուսի (շուրջ 1510 թվական) վրա, որոնք պահպանվում են Լեհաստանում։
 
Ժամանակակից գլոբուսները լինում են տարբեր ջևերի և չափերի։ Օրինակ ԱՄՆ-ում ստեղծվել է թվային գլոբուս, իսկ Գերմանիայում՝ առաջին ինտերակտիվ (Մալթիթաջ) գլոբուսը։
 
== Հղումներ ==
371

edits