«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
Բրոնզի դարը ունեցել է երեք շրջան՝ վաղ, միջին և ուշ։
 
== Վաղ բրոնզի դար 2 ==
 
Վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանում եզրափակիչ փուլում միայն՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին սկսում են նկատվել սոցիալ-տնտեսական տարբերակման, ունեցվածքային անհավասարության երևույթներ և տոհմացեղային կազմակերպության ընդհանուր ֆոնի վրա գծագրվում է իր հասարակական դիրքով ու հարստությամբ բնակչության հիմնական զանգվածներից անջատվող տոհմացեղային ավագանին։ Դրա ցուցանիշն է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին դարերով թվագրվող մեծ դամբարանաթմբերի առաջացումը [[Լեռնային Ղարաբաղ]]ում ([[Խաչենագետ]], [[Ստեփանակերտ]]) ու [[Մուղանի դաշտավայր]]ում (Ուչ-թափա), [[Թռեղք]]ի նշանավոր [[դամբարան]]ադաշտում և [[Հյուսիսային Կովկաս]]ում։ Մայկոպի նշանավոր դամբարանում կուտակված արժեքները, արվեստի, զենքի, զարդարանքի նմուշները, թաղման ձևն ու ճոխությունը ցույց են տալիս, որ վաղ բրոնզի դարաշրջանում առանձին ցեղերի առաջնորդներ հասնում են հասարակական աննախադեպ բարձր դիրքի։ Սոցիալական այս նոր երևույթների հիմքում ընկած են նյութական արտադրության և առաջին հերթին անասնապահության մեջ տեղի ունեցող արմատական տեղաշարժերը, հավելյալ արտադրանքի կուտակման և փոխանակման հնարավորությունը։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում դիտվում է նախնադարյան տոհմացեղային կազմակերպության աստիճանական անկման գործընթաց, որը դառնում է միջին և ուշ բրոնզի ժամանակաշրջանի պատմական զարգացման ամենաբնորոշ գիծը։