«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

չ (81.16.9.186 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Martin Urbanec մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում SWViewer [1.3]
Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի ([[փայտ]], [[փայտածուխ]], [[ոսկոր]]) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը։ Զարգանում է նաև [[կավ]]ե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։ Առանձին վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի բուսաժամանակագրությունը (դենդրոքրոնոլոգիա)։ Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն։ Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց համաժամանակյա [[Բույսեր|բուսական]] և [[Կենդանի|կենդան]]ական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների [[Երկրաբանություն|երկրաբանությու]]նը, [[հնէաբանություն]]ը, հնածագումնաբանական [[Բուսաբանություն|բուսաբանությու]]նը, [[հնակենդանաբանություն]]ը ևն։ Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն)։
 
<br />
== Հասկացություններ ==
Հնագիտության հիմնական հասկացություններն են.
* հնագիտական մշակույթը (հնագիտական [[հուշարձան]]ների ընդհանրությամբ), որը չափվում ու տեղայնացվում է ժամանակի և տարածության մեջ, տարբերվում է նույն կարգի ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալ-մշակութային որևէ համակարգի,
* հնագիտական տիպը, որը հնարավորություն է տալիս խմբավորելու հնագիտական առարկաները (աշխատանքի գործիքներ, [[զենքեր]], կառույցներ, [[արվեստ]]ի իրեր և այլն) ձևաբանական ու կիրառական հատկանիշների կայուն համադրությամբ,
* հնագիտական դարը՝ իբրև մշակույթի զարգացած որոշակի աստիճան արտահայտող ժամանակաշրջան, երբ արտադրության մեջ գերիշխում են որոշակի նյութեր (քար, բրոնզ, երկաթ) և արտադրության ձևեր։
 
===== Բնագավառների տարբերակում =====
Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միջնադարյան Հ-ներ), տարածական ([[Արևմտյան Եվրոպա]]յի, Հարավարևելյան [[Ասիա]]յի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբավորումների։ Վերջին տարիներին [[Արևմտյան Եվրոպա]]յում և [[ԱՄՆ]]-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. և այլն) ուսումնասիրող բնագավառներ։ [[18-րդ դար]]ից մինչև [[19-րդ դար]]ի 1-ին կեսը, առանձին դեպքերում՝ մինչև [[20-րդ դար]]ի 1-ին քառորդը հնագիտությունը համարվել է արվեստի պատմության ճյուղ։ Սակայն դեռևս 19-րդ դարի 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ։ Մինչև 20-րդ դարի 60-ական թվականների վերջը հնագիտությունը գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք։ Սովետական, մասամբ՝ արևմտաեվրոպական ու ամերիկյան գիտնականները, հնագիտությունը համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժան մասը։ Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամերիկացի և [[անգլիա]]ցի հնագետները, որոնք վկայակոչելով հնագիտության մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը։ Վերջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաստատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տարբերելով հնագիտությունը բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն պատմագիտությունից։ Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առաջին հերթին ազգագրության, ապա՝ դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին Աշխարհի և միջին դարերի պատմության, լեզվաբանության հետ։ Դեռես [[մ.թ.ա. 6-րդ դար]]ում [[Բաբելոն]]ի թագավոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով։ Հույն պատմիչ [[Թուկիդիդես]]ը (մ.թ.ա. 5-րդ) գործածել է արխայոլոգիա (հնախոսություն), [[Խորենացի|Մովսես Խորենացի]]ն (5-րդ դար)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությունը)։ Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա-հռոմեական հնությունների նկատմամբ։ Կարևոր նշանակություն են ունեցել [[Պոմպեյ]] և [[Հերկուլանում]] հռոմեական քաղաքների պեղումները, որոնք սկսվելով [[18-րդ դար]]ի սկզբից, գիտական բնույթ են ստացել դարի վերջին։ Նապոլեոնի եգիպտական արշավանքի միջոցով եվրոպական գիտությունը լայնորեն ծանոթանում է [[Հին Եգիպտոս]]ի հուշարձաններին, և սկիզբ է դրվում [[Հին Արևելք]]ի հնագիտությանը։ Հնագիտությունը արագ զարգանում է [[19-րդ դար]]ի սկզբից՝ բուրժուական պատմագիտության վերելքին զուգընթաց։ 19-րդ դարի կեսին [[Ֆրանսիա]]յում հայտնաբերվել են հինքարեդարյան առաջին կայանները։ [[Դանիա]]ցի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նախապատմական» հուշարձանների ամբողջությունը ստորաբաժանեցին ըստ հնագիտական դարերի։ 1870-ական թվականներին Հ. [[Շլիման, Հ.|Շլիման]]ը, պեղումներ կատարելով [[Տրոյա]]յում և [[Միկենք]]ում, ապացուցեց [[Հոմերոս]]ի պոեմների պատմական հիմքը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին շվեդ հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանական-համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ-յան հիմնական մեթոդներից է։ Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ունեցել [[Աթենք]]ի, [[Սպարտա]]յի, [[Միլեթ]]ի, [[Պիրիենա]]յի, [[Պերգամոն]]ի և այլ քաղաքների պեղումները։ 20-րդ դարի խոշորագույն հայտնագործություններից են՝ [[Թութանհամոն]] փարավոնի դամբարանը [[Եգիպտոս]]ում, ավելի քան 2 միլիոն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ.թ.ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը [[Թուրքիա]]յում և այլն։
 
{{Արտաքին հղումներ}}
Անանուն մասնակից