«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
81.16.9.186 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Ավետիսյան91 մասնակցի վերջին տարբերակին։
չ (81.16.9.186 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Ավետիսյան91 մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում SWViewer [1.3]
[[Պատկեր:Троя.jpg|մինի|Հնագիտական աշխատանքներ Տրոյա քաղաքի մոտ]]
[[Պատկեր:Plovdiv, Bulgaria, panoramic view.jpg|մինի|Հնագիտական տեղամաս [[Պլովդիվ]]ում ([[Բուլղարիա]])]]
'''Հնագիտություն''', նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա [[Մշակույթ]]ը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և [[ռուսերեն]]ում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։ Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։ Նպատակն է պեղածո նյութերի հիմաlllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllնհիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։
 
== Ուսումնասիրության աստիճաններ ==
 
== Եղանակներ ==
Որոշակիորեն տարբերվում են հնագիտության էմպիրիկ (փորձի հիման վրա) և տեսական եղանակները։ էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է հնագիտության աղբյուրագիտությանը։ Էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն է։ Տեսական եղանակի մեջ, բացի վերակազմությունից և բացատրությունից մասնավորապես մտնում է հնագիտական մեթոդաբանությունը։ Առանձին ճյուղ է հնագիտության պատմագրությունը։ հնագիտության մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար այլ օժանդակ՝ տարբեր բնական գիտությունների մեթոդներ։ Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են։ Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտական հուշարձանի յուրահատկությամբ։ Դաշտային աշխատանքների ընթացքում լայնորեն կիրառվում են ճարտարապետական, տեղագրագիտական, շերտագրական և ձևատիպաբանական մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան և այլն։
 
== Հնագիտական նյութերի դասակարգման մեթոդները ==
Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի ([[փայտ]], [[փայտածուխ]], [[ոսկոր]]) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը։ Զարգանում է նաև [[կավ]]ե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։ Առանձին վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի բուսաժամանակագրությունը (դենդրոքրոնոլոգիա)։ Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն։ Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց համաժամանակյա [[Բույսեր|բուսական]] և [[Կենդանի|կենդան]]ական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների [[Երկրաբանություն|երկրաբանությու]]նը, [[հնէաբանություն]]ը, հնածագումնաբանական [[Բուսաբանություն|բուսաբանությու]]նը, [[հնակենդանաբանություն]]ը ևն։ Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն)։
<br />
 
== Հասկացություններ ==