«Մատերիա (փիլիսոփայություն)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր |
No edit summary Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր |
||
Տող 15.
Ինչպես նշեցինք միջանկյալ մատերիայում՝ Ապեյրոնը իր գործունեության որոշակի կուլմինացիոն կետում վերափոխվում է ֆիզիկական դաշտի: Ֆիզիկական դաշտի օրինակ են՝ առայժմս գիտությանը հայտնի էլեկտրամագնիսական և գրավիտացիոն դաշտերը, միջուկային ուժերի դաշտերը, տարրական մասնիկների ալիքային դաշտերը և այլն (որոնք ըստ էության` <Փոխազդեցությունների մեծ միասնության տեսության> վարկածի միևնույն ֆիզիկական դաշտի դրսևորումներ են): Դասական մեխանիկայում նյութը (նյութական մարմիններ, մասնիկներ) հանգստի զանգված ունեցող, տարածությամբ սահմանափակված ընդհանուր գոյացություն է, իսկ ֆիզիկական դաշտը բաշխված է տարածության որոշ տիրույթում: Քվանտային մեխանիկան, ի տարբերություն դասական մեխանիկայի, որտեղ նյութը և դաշտը հակադիր են, միավորել է նյութի և դաշտի գաղափարները՝ մասնիկի շարժումը ներկայացնելով ալիքային ֆունկցիայի միջոցով: Փորձնականորեն ցույց է տրվել, որ ընդհատ և անընդհատ ֆիզիկական օբյեկտները միաժամանակ դրսևորում են և մասնիկային, և ալիքային հատկություններ: Ընդ որում, որքան մեծ է մասնիկի զանգվածը, այնքան ավելի կտրուկ են արտահայտվում նրա մասնիկային հատկությունները և նյութի ու դաշտի հակադրությունները, իսկ փոքր զանգվածների դեպքում այդ հակադրությունը ավելի թույլ է նկատվում: Նյութի և դաշտի միասնականացումը իրականացվել է դաշտի քվանտային տեսությունում, երկրորդային քվանտացման միջոցով: Այս դեպքում իրական ֆիզիկական դաշտին համապատասխանեցվում են քվանտներ և քվանտացված դաշտի օգնությամբ նկարագրում նյութի մասնիկների վարքը: Այստեղ փոխազդեցությունը ներկայանում է որպես դաշտի քվանտների փոխանակում (ֆոտոնները իրականացնում են լիցքավորված մասնիկների, օրինակ՝ էլեկտրոնների էլեկտրամագնիսական փոխազդեցությունը; p-մեզոնները՝ նուկլոնների միջուկային փոխազդեցությունը): Հետևաբար, քվանտացված դաշտը ալիքային և մասնիկային հատկությունների ամբողջությամբ օժտված ֆիզիկական օբյեկտ է: Արդի ֆիզիկան նյութը և դաշտը դիտում է որպես միկրոաշխարհի միմյանց անխզելիորեն կապված տարբեր կողմեր, որպես մասնիկային և ալիքային հատկությունների միասնության արտահայտություն:
Այսպիսով անիրական մատերիայում առաջանում է Ապեյրոնը (անվանում են նաև մութ կամ ստվերային մատերիա), որը անիրական մատերիայում գործող ուժերից (իռացիոնալ ուժեր) սինթեզում է իրական մատերիային բնորոշ ուժերով (ռացիոնալ ուժեր) օժտված էներգիան (մատերիայի շարժման տարբեր ձևերի ընդհանուր չափանիշ): Վերջինս հանդես է գալիս ֆիզիկական դաշտի ձևով, որի ալիքա-քվանտային շարժման բնույթից ելնելով ձևավորվում են տարրական մասնիկները (ըստ <Ֆիզիկական դաշտի միասնական տեսության> ենթադրությունների` գերբարձր (
/Տես՝ Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> - Եր., 2002 թ./
|